ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Սա Ադրբեջանի հարցը չէ, այլ՝ ամբողջ թուրքական աշխարհի

Սա Ադրբեջանի հարցը չէ, այլ՝ ամբողջ թուրքական աշխարհի
13.06.2024 | 07:35

Սյունիքի շուրջ բարձր մակարդակով ուշագրավ հայտարարությունները շարունակվում են։ Այս անգամ Իրանի արտգործնախարարն է հայտարարել՝ Իրանը դեմ է ցանկացած ծրագրի կամ նախաձեռնության, որը կփոխի տարածաշրջանի ժողովրդագրությունը և սահմանները։

Էս ամեն ինչը բոլոր սյունեցիների անձնական հարցն է։ Որ ասում եմ՝ անձնական, հենց դա էլ նկատի ունեմ, ոնց որ կարող եք վերաբերել ձեր երեխաների հարցին, ձեր ընտանիքի հարցին։

Օրակարգում ադրբեջանցիների բնակեցման, նրանց անվտանգության երաշխիքների տրամադրման և տարածաշրջանային միջանցքի հարցն է։ Ես չգիտեմ երկրում ինչ իրավիճակ կփոխվի, կփոխվի՞, թե չի փոխվի, բայց, անկախ ցանկացած սցենարից, այս հարցն առկախ է մեր գլխին։

Սա հարցերի հարցն է։ Էս հարցը Ադրբեջանի հարցը չէ, այլ՝ ամբողջ թուրքական աշխարհի և դրա թիկունքում կանգնած այլ ուժերի հարցն է։

Ու իրենց տեսանկյունից, վերջին 300 տարվա մեջ ամենահարմար պատմական հնարավորությունն է՝ լուծելու էս հարցը։

Դե իհարկե լավ է, որ տարածաշրջանում կան ուժեր, որոնք խանգարում են այս գործառույթին, բայց միամտություն ու անբարոյականություն կլինի, եթե մենք հույսներս դնենք դրա վրա։

Առաջին հերթին պետք է շտապ վերադառնալ և վերաբնակվել Սյունիքում։

Գոնե 100.000-ով պետք է շատացնենք մեր բնակչությունը ու կատարենք ներդրումներ մեր մարզում։

Պետք է շատ երեխաներ ունենանք։ Սա մի քանի տարվա խնդիր չի, և կարևոր է բնակչության երիտասարդացումը։

Անվտանգության խնդիրներին պիտի վերաբերվենք որպես անձնական հիգենիայի հարց։

Մարզվենք, ուժեղ լինենք և միշտ պատրաստ՝ ցանկացած ագրեսիայի դեպքում ինքնակազմակերպվելու։

Սրանք գուցե կենացի նման են հնչում, բայց այլընտրանքի մասին չեմ էլ ուզում մտածել, որովհետև հիմնականում կործանումն է։

Վերադարձի՛ր Սյունիք, սյունեցի, քո արմատները քե՛զ են կանչում։ Ավելի, քան երբևէ, Սյունիքն ունի իր զավակների կարիքը։

Արթուր Խոջաբաղյան

Դիտվել է՝ 4628

Մեկնաբանություններ