ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Մի բան սկսելուց առաջ վերջը տեսնելու կարողություն է պետք ունենալ

Մի բան սկսելուց առաջ վերջը տեսնելու կարողություն է պետք ունենալ
12.12.2023 | 20:05

Չալաբյանենք երբ նախաձռնեցին «Հայաքվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնությունը և դրանով գործողության մեջ դրեցին «Լապտերիկ-Ֆանարիկ-2» «օպերացիան», ես ասացի, որ դա ապագա չունի և ոչինչ չի տա, ու կլինի հերթական «գործողության» իմիտացիան՝ ՀՀ քաղաքացիների գլխի տակ փափուկ բարձ դնելու, «մանկանը հերթական խաղալիքով» զբաղեցնելու նման մի բան:

Եվ, փաստորեն, այդպես էլ եղավ:

Մի բան սկսելուց առաջ վերջը տեսնելու և հաղթական ֆինիշին հասնելու կարողություն է պետք ունենալ և նոր նախաձեռնել:

Իսկ հիմա էլ խոսում են ինչ-որ արտահերթ ընտրությունների մասին ու ապացուցում, որ իրենք հայաքվե, չեն այլ այս իշխանությունների ջրաղացին ջուր լցնողներ:

Ձեզ դաս չեղա՞ն նախորդ անփառունակ ու նիկոլանպաստ ընտրությունները, որի արդյունքում ֆանարիկներով ու աննպատակ երթերով, ընտրությունների գնալով երկարացրիք այս իշխանությունների անփառունակ գործունեությունը:

Ձեր հայաքվեի արդյունքը, նպատակը դա՞ է:

Կանգնում ամպագոռգոռ հայտարարում եք, թե դա ժողովրդի կամքն է:

Չե՞ք զգում, որ դուք ի սկզբանե յուղ եք վառում:

Ես գիտեի, որ դա հերթական դոնքիշոտյան պայքարն է ու կարծես ես ճիշտ էի:

Խոսում եք ժողովրդի անունից, սակայն այդ ժողովուրդը ձեր կողքին, ձեր թիկունքին չի երևում, ձեզ նույնիսկ չի էլ ճանաչում:

Հերթական արտահերթ անփառունակ ընտրության պահանջն ու քարոզն այս իշխանությունների ողջ դաստի կյանքը երկարացնելու փորձն է, և այդ պահանջով հանդես եկողները ժողովրդի մասին խոսելու իրավունքը չունեն:

Ռոբերտ Մելքոնյան

Դիտվել է՝ 6439

Մեկնաբանություններ