ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Լանջիկի ողբերգական ավտովթարի թեման քաղաքական է

Լանջիկի ողբերգական ավտովթարի թեման քաղաքական է
17.08.2023 | 13:25

Թվում է, թե քաղաքական ի՞նչ կարող է լինել գիշերով բեռնատարի և միկրոավտոբուսի բախման մեջ: Մինչև 2018 թվականը մեր պետության քաղաքականությունն էր վթարների, հատկապես՝ զոհերով ու վիրավորներով վթարների, նախականխումը: Այնպես չէ, որ մինչև 2018 թվականը վթարներ չէին լինում: Լինում էին, սակայն կար պետական քաղաքականություն վթարների ու զոհերի թիվը նվազեցնելու ուղղությամբ: Այս առումով իրականացվում էր տվյալների մանրամասն վերլուծություն: Վեր էին հանվում վթարների հիմնական պատճառները, օրինակ՝ ամրագոտիներ, դիմապակու ոչ բավարար տեսանելիություն, արագության գերազանցում և այլն: Այդ տվյալների հիման վրա իրականացվում էին նախականխման աշխատանքներ: Ամրագոտիների համար տուգանքները խստացվում էին, դիմապակու թաղանթները պոկվում էին և այլն: Արդյունքում՝ նվազում էր ճանապարհներին մահացող մարդկանց քանակը: Իհարկե, մարդը, ով պետական քաղաքականության շնորհիվ չէր զոհվում ճանապարհներին, երբեք չէր էլ իմանում այդ մասին, ավելին՝ նա նույնիսկ կարող էր մուննաթ գալ իր անվտանգության կանոնները կիրառող իշխանության վրա: Այսպիսով, սա հանուն քաղաքացիների կյանքի անշնորհակալ աշխատանք էր, որը չէր գնահատվում քաղաքացիների կողմից, սակայն այդ քաղաքականության շնորհիվ մեր ճանապարհներին, տարեկան կտրվածքով, զոհերը կրկնակի քիչ էին, քան այսօր:

Իսկ ի՞նչ է փոխվել այսօր: Այսօր քաղաքացուն ներշնչել են, որ ինքը վարչապետ է, որ ինքը հպարտ է: Հպարտ, բայց իռացիոնալ քաղաքացուն թույլատրել են այնպիսի բաներ, որոնց համար նորմալ պետություններում կպատժեին: Այսօր արագության տուգանքները չնչին են, ով որտեղից ուզում՝ փողոցը անցնում է, ամրագոտի չի կապում, պլյոնկաների թեման ոնց սկսվեց, այդպես էլ արագ փակվեց, պրոֆեսիոնալ ոստիկաններին փոխարինել են անգրագետ, բայց գեյ տոլերանտ պարեկները, ովքեր սիրում են անառիթ կրակել, գազի բալոնչիկ պզզացնել...

Արդյունքում՝ հպարտ քաղաքացիները հարյուրներով մեռնում են ավտոճանապարհներին: Արդյունքում՝ վթարներից մահերի թիվը կրկնապատկվել է, և սա բացառապես քաղաքական հարց է:

Նարեկ Մալյան

Դիտվել է՝ 4670

Մեկնաբանություններ