Այլ երկրներում ահ ու սարսափ տարածելուց և տասնյակ տնտեսություններ գերանդու բաժին դարձնելուց հետո ճգնաժամը Հայաստանում շոկի մեջ է ընկել. «Էս անաստվածները հնձելու բան էլ չեն թողել»։
Քանի որ վերջին շրջանում Ադրբեջանի բռնապետ ղեկավարը խոսում է չափազանց շատ, և մեծ քանակի նյութեր են կուտակվում, ցանկանում եմ ուղղակի պարբերաբար ելույթներից որոշ հետաքրքիր հատվածներ տեղադրել, որոնք սովորաբար կորում են լրահոսում։