Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Սեուլին մեղադրել է քարոզչական թռուցիկներով անօդաչու թռչող սարքեր Հյուսիսային Կորեա ուղարկելու մեջ՝ դա անվանելով ռազմական սադրանք։ Նա պահանջել է «անհապաղ ռազմական գործողություններ»՝ պաշտպանելու համար երկրի ինքնիշխանությունը։ Ավելի քան 1,4 միլիոն հյուսիսկորեացի երիտասարդներ ցանկություն են հայտնել միանալ բանակին՝ Հարավային Կորեայի հետ սահմանին լարվածության պայմաններում՝ հայտնում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը:               
 

Հայաստանը նախագահ չունի

Հայաստանը նախագահ չունի
26.05.2023 | 21:45

Շաբաթներ է արդեն, ինչ Հայաստանի դե ֆակտո կառավարիչն ուղիղ խոսքով հայտարարել է՝ Հայաստանի տարածքները բանակցման (իսկ իրականում սակարկման) առարկա են։

Խոսքերն այնքան անթաքույց էին ասված, որ մեկնաբանել, բացահայտել, վերլուծել պետք չէ։

Միայն լսել է պետք հասկանալու համար, որ տալիս է հողեր, գյուղեր, ճանապարհներ։

Սա պետք է լսեր նաև Հայաստանում նախագահի աթոռին դրվածը։ Պետության հաշվին թագուհու դագաղի մոտ նկարվելուց զատ, պիտի մերթընդմերթ հիշի, որ այդ պետության տարածքային ամբողջականության երաշխավորն է։

Դաշնակահար-նախագահի համար մանրամասնեմ, թե ինչ պիտի անի։ Հետո չասի պարզ չէիք ասում։

Օրինակ, հենց լսեց Հայաստանից հողեր, գյուղեր, ճանապարհներ հանձնելու մասին պարտավոր էր արագ ձեռնամուխ լինել հակազդման գործողությունների կազմակերպմանը։ Ես կարող եմ առաջարկել տեսական բազմաթիվ հնարավոր փաթեթներից մեկը։

Թագուհու դագաղի մոտ նկարվելուց հետո պիտի հանդես գար հայտարարությամբ՝ ժողովրդին տեղեկացնելով խախտման ռիսկերի մասին, հաղորդումներ ուղարկեր իրավապահ մարմիններին՝ ստանալով նրանց հստակ դիրքորոշումը։

ՈՒղերձ հղեր ակտիվ հասարաքաղաքական աշխատանք ծավալելու վերաբերյալ։

Չի՛ արվել և թույլ տվեք ասեմ, որ չի՛ արվի սրանցից գեթ մեկը, քանի որ Հայաստանը նախագահ չունի:

Մերը՝ դրածո է։

Այն էլ ու՛մ դրածոն՝ Նիկոլի։

Կարեն ԱՎԱԳՅԱՆ

Դիտվել է՝ 3074

Մեկնաբանություններ