38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը վաղվանից կանցնի աշխատանքի

Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը վաղվանից կանցնի աշխատանքի
29.01.2021 | 20:25

Ղարաբաղում հրադադարի վերահսկման ռուս-թուրքական կենտրոնը վաղվանից կանցնի աշխատանքի։ Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել էր, որ կենտրոնը տեղակայվելու է Աղդամում, նախնական փուլում այնտեղ աշխատելու է 60 ռուս, 60 թուրք զինծառայող։ Մոնիտորինգը իրականացվելու է տեխնիկական միջոցների, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի միջոցով։

Դիտվել է՝ 4953

Մեկնաբանություններ