Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Պա­տե­րազ­մը ցույց տվեց՝ մենք ճիշտ էինք, բա­նա­կին ե­լակ տա­լը՝ սխալ

Պա­տե­րազ­մը ցույց տվեց՝ մենք ճիշտ էինք, բա­նա­կին ե­լակ տա­լը՝ սխալ
11.12.2020 | 01:17

Երբ դեռ ա­միս­ներ ա­ռաջ մեր թեր­թում տպագ­րե­ցինք «Բա­նա­կում «ռես­տո­րա­նի» վե­րած­ված ճա­շա­րան­նե­րը պատ­րա՞ստ են կե­րակ­րե­լու խրա­մա­տում կռ­վող զին­վո­րին» վեր­տա­ռու­թյամբ լու­րը, իշ­խա­նա­կան լրատ­վա­մի­ջոց­նե­րը, նի­կո­լա­պաշտ «զոմ­բի­ներն» ու հայտ­նի ՊՈԱԿ-ի «ֆեյ­քե­րը» մե­կը մյու­սի հետևից սկ­սե­ցին հար­ձակ­վել մեզ վրա, թե ին­չու՞ եք չուզ­վո­րու­թյուն ա­նում, ի՞նչ վատ է, որ զին­վոր­նե­րը ե­լակ ու «տրյու­ֆել» են ու­տում:

«Ի­հար­կե, հրա­շա­լի է, որ զին­վո­րը լավ է սն­վում, բայց ինք­ներս մեզ հարց տվե՞լ ենք, թե ռազ­մա­կան պայ­ման­նե­րի հա­մար վե­րա­պատ­րաս­տում ան­ցած քա­նի խո­հա­րար ու­նենք, որ պատ­րաստ է կե­րակ­րե­լու պա­տե­րազ­մող բա­նա­կի խրա­մա­տում կռ­վող զին­վո­րին: Բա­նա­կում այժմ գոր­ծող «ռես­տո­րան­նե­րը» կա­րո՞ղ են ա­պա­հո­վել մար­տի դաշ­տում կռ­վող տղա­նե­րի սնուն­դը, չգի­տեմ, վս­տահ չեմ: Դա նույն բանն է, որ սա­ռը ջու­րը կտ­րե­լու հաշ­վին տաք ջուր տան ինձ, ու դա այն դեպ­քում, երբ սառն ա­վե­լի կարևոր է»,- հարց էինք բարձ­րաց­րել մենք: Պա­տե­րազ­մը ցույց տվեց, որ ան­հան­գս­տու­թյու­նը տե­ղին էր: 44 օր շա­րու­նակ զին­վո­րին ոչ թե մաս­նա­վոր ըն­կե­րու­թյու­նը, այլ ան­հատ­ներն ու կա­մա­վոր­ներն էին սնունդ հասց­նում: Բո­լո­րիս աչ­քի առջև Հա­յաս­տա­նի տար­բեր քա­ղաք­ներ ու գյու­ղեր զին­վո­րի հա­մար սնունդ էին հա­վա­քում ու ռազ­մա­ճա­կատ ու­ղար­կում: Դրան­ցում ի­հար­կե, ե­լակ չկար, ո­րով­հետև կռ­վող զին­վո­րի հա­մար ա­ռաջ­նա­յի­նը ոչ թե հա­մով-հո­տով սն­վելն է, այլ սո­ված չմ­նա­լը: Պա­տե­րազ­մի օ­րե­րին հենց Ազ­գա­յին ժո­ղո­վում ինձ մո­տե­ցավ ար­դեն նախ­կին պաշ­տո­նյա­նե­րից մեկն ու հարց­րեց. «Դուք էիք, չէ՞, գրել բա­նա­կի սնն­դի մա­սին լու­րը»: Դրա­կան պա­տաս­խա­նից հե­տո՝ ան­կեղ­ծա­ցավ. «Դե ճիշտ էիք գրել, է­լի: Դաշ­տա­յին խո­հա­րար­նե­րի կա­րիք ու­նի բա­նա­կը, զին­վոր­նե­րին չոր սնունդ է պետք, ոչ թե ե­լակ»:


Բա­նա­կում իբրև թե նո­րա­մու­ծու­թյուն ա­նելն ու սն­վե­լու կար­գի փո­փո­խու­թյու­նը Նի­կոլ Փա­շի­նյա­նի հեր­թա­կան մա­նի­պու­լյա­ցիան էր՝ հա­սա­րա­կու­թյա­նը ցույց տա­լու հա­մար, թե ինչ­քան մտա­հոգ է, ինչ­պես է ցա­վում զին­վոր­նե­րի հա­մար: Բայց բա­նա­կում զին­վո­րին պետք է սո­վո­րեց­նել պա­տե­րազ­մի ժա­մա­նակ ողջ մնա­լու ար­վես­տը, իսկ դա, հաս­տատ, ռես­տո­րա­նա­յին խո­հա­նո­ցով չեն ա­նում:


Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 11568

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ