Հատուկ նշանակության բժշկական ջոկատի զինծառայողները Ստեփանակերտում դաշտային հիվանդանոց են հիմնել՝ հաղորդում է ՌԴ ՊՆ-ն: Ռազմական հիվանդանոցի մոդուլները տեղակայված են Ստեփանակերտի օդանավակայանի տարածքում: Բուժստորաբաժանման մասնագետները կկազմակերպեն բժշկական աջակցությունը խաղաղապահ զորախմբին և անհրաժեշտ օգնություն կցուցաբերեն Արցախի բնակչությանը: Հիվանդանոցը պատրաստ է տեղավորել մինչև 40 մարդ:
ՌԴ ՊՆ-ն նշել է, որ տարածաշրջան են ժամանել 60 բժիշկ մասնագետներ, այդ թվում` ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, թերապևտներ և համաճարակաբաններ: Նրանք «Իլ -76» ռազմատրանսպորտային ինքնաթիռներով տեղափոխվել են Խաբարովսկից Երևան: