Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Հետ քաշիր ձեռքդ… գազի վրայից

Հետ քաշիր ձեռքդ…  գազի վրայից
02.02.2014 | 16:40

Սնանկության այնպիսի «Բաց դաս», ինչպիսին ցուցանեցին թե՛ հայրենի խորհրդարանը, թե՛ յուր ընդդիմությունը, երբեք չէր եղել հայոց բազմաչարչար, ամեն բան տեսած պառլամենտարիզմի պատմության մեջ:
Բոլորը խիստ ինքնաբուխ հայտնվել էին Լենին պապի շինելի մեջ ու նկարում էին թիթեռ, որ հետո բռնեն: Այո, խոսքը գլխապտույտ առաջացնող հանձնաժողովների մասին է, որոնց թիվը հիշելն իսկ այս պահին դժվար է հենց միայն այն պատճառով, որ ցանկացած բան լավ «լվալու» համար պետք է այն երկարատև պահել հանձնաժողովի «ժավելի» մեջ: Այսպիսով.
ա) Գազային հանձնաժողով: Միակն էր, որ կայացավ: Պատճառներն էլ անչափ պարզունակ են: Հերիք չէ հանձնաժողովների «վարքը», ինչպես ասացինք, հայտնի մասնագիտության վարքին է ձգում, և այն ընդամենը մասսայական օգտագործման համար է, հետն էլ մի ողջ քառօրյա երկնում-երկնում էին այդ առնչությամբ, և, ի վերջո, մուկ ծնում: ՈՒ եթե այս հանձնաժողովն էլ մերժվեր, ապա պառլամենտը, որն առանց այն էլ որևէ նշանակություն ու ազդեցություն չունի հանրության կյանքում, բացի «կնոպկա» սեղմելուց և «բողազախեղդ» ելույթներով հասարակության աչքին թոզ փչելուց… Չէ, մի ֆունկցիա, բոլոր դեպքերում, հայոց խիստ ներկայացուցչական առաջին մարմինն ունի՝ օգնում է մեկ-մեկ բացել Մալխասյանցի բառարանը` հասկանալու հարյուր-եսիմ-քանի-ամյա` շատ ծեր դաշնակցության «աղջիկ վախտվա էնտուզիազմով» արտաբերած որակումները:
Եվ ուրեմն` եթե մերժվեին բոլոր հանձնաժողովները, ապա պառլամենտը կիզգոյանար մինչև վերջին խազը, ուստի ՀՀԿ-ն մտածել-մտածել, Հովիկ Արգամիչին ասել էր` գնա, Հովիկ, հանձնաժողով ծնի գազի մասին: ՈՒ քանի որ Արգամիչը «հեղինակություն» է թե՛ ԲՀԿ-ում, թե՛ ՀՀԿ-ում, թե՛ եսիմ-քանի-ամյա «քֆուրբազ» ՀՅԴ-ում («Ժառանգությունը»` հեչ, մի մարդ ունի), հանձնաժողովը երկնվեց ու ծնվեց:
բ) «Նաիրիտի» «մասին» հանձնաժողով: Այստեղ նույնպես կարելի է Արգամիչի երկունքի հետքերը տեսնել: Նրան, գազի հանձնաժողովի «լգոտան» տալիս, ասվել է` գնա, Հովիկ, ու փսորիր կառավարությանն անվստահություն հայտնելու «ծեմածիկան», որպեսզի հասկանաք, որ այդ խաղում առաջնորդություն ունի երիտթոշակառու սեկտորը:
Բարտերը` կառավարությանը հայտնելիք անվստահության և «Նաիրիտի» «միջև» հնարավորություն էր` վարչապետին ու յուր եղբայրներին` «օֆշորի», Աշոտ Սուքիասյանի ձերբակալությունից հետո գամել անարգանքի սյունին, աթոռը «տակից» քաշել: Ինչ պատասխանեց դրան վարչապետը, գիտենք, բայց այս մի հանձնաժողովի ստեղծման աղմուկը ոչ մի բանի չծառայեց անգամ խորհրդարան «հասցված» նաիրիտցիների բողոքի ակցիայի ֆոնին:
Եվս մեկ շտրիխ նրբացնում էր այս հանձնաժողովը` վարչապետ-«կոնկուրենտ ֆիրմա» «կենաց-մահու» պայքարում: Կարծես թե «Ռոսնեֆտը» ցանկանում է վերագործարկել այն, ինչը բառացիորեն չի բխում մարտի 1-ի միտինգին գնացող «կոնկուրենտների» շահերից:
գ) «Մարտի մեկի» հանձնաժողով։ Այստեղ շահերը կիսվում են։ Ընդդիմադիրները ցանկանում են մարտի մեկի բողոքի ակցիային ընդառաջ` հուզական, պոպուլիստական, ինչպես նաև, իսկապես, մինչև վերջ չբացահայտված հանգամանքները բացահայտել, այդ թվում՝ տասը զոհերի մահվան մեղավորներին: Բայց, որքան էլ պարադոքսալ է, հանձնաժողով ստեղծելու իրավական կողմը շատ ավելի ձեռնտու կարող էր լինել իշխանություններին` ևս մեկ անգամ հիշեցնելու, որ այն ժամանակ նախագահը և ամենքի ու ամեն ինչի երաշխավորը այն օրերի գործող նախագահն էր, որ մարտի մեկի համար ԲՀԿ մարտնչող կուսակցությունն ամենաշատ շորերն է ստացել թիկունքի ծառայությունից` ժողովրդի վրա կրակելու համար, որ Վարդան Օսկանյանը հենց այն մարդն է, որն այդ օրերին ստանձնել էր խոսնակի դերը` այդ ամենը ժողովրդին «հանրամատչելի» բացատրելու համար:
ՈՒ դեռ հարց է` հանձնաժողովի շուրջ երկու օր տևած դեբատով այս պահին ով` ում` որքան և ինչ բացատրեց: Էլ ավելի կարևոր էր` «ումով»:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1707

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ