Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Խնայե՛ք, էլի, ձեր լիդերին

Խնայե՛ք, էլի, ձեր լիդերին
12.11.2013 | 00:19

Հերթական ընտրություններն ավարտվեցին: Համայնքային նշանակության: Ինչպե՞ս անցան դրանք: Նույն կերպ: Ինչպես հայաստանյան բոլոր ընտրությունները: Հեծանիվներ չկային: Չէին էլ սպասվում: Աղմո՜ւկն էր շատ: Համարյա համատիեզերական: Պատճառն էլ տրիվիալ էր: ԲՀԿ-ն էր մասնակցում:
Ի դեպ, օրեր առաջ ԲՀԿ կուսակցականներից մեկն անկեղծության պահին ասաց. «Այնքան, որքան ԲՀԿ-ն վնասեց քաղաքական դաշտը, այնքան, որքան այդ պրոյեկտով Քոչարյանը ավերեց առանց այն էլ հայաստանյան ավերակ դաշտը, հնարավոր չէր պատկերացնել. Ծառուկյանն ունի գործարաններ, բենզալցակայաններ, սպառման օբյեկտներ… և այդ շարքում երեսունվեց պատգամավոր` քաղաքական ուժ, որը նույնպես բիզնես պրոյեկտ է, և ուրիշ ոչինչ»:
Դաժան է, բայց ավելի լավ չես ասի: Այո, քաղաքական բաղադրիչը բացակայել, բացակայում և, ըստ ամենայնի, բացակայելու է դեռ այդ կուսակցության նկարագրից: Աղմուկ` որքան ուզես: Ընտրություններին իրենք կարող են «Վերտու» հեռախոս-«ատրճանակով» ներկայանալ, ժողովրդի հետ «անկեղծորեն» խոսել «անելու` շատ անելու, մշտապես անելու» մասին, կարող են թիվ մեկ օլիգարխի գլխավորությամբ թիմով հասնել բրյուսելներ ու ասել. բա իմացա՞ք` էս Հայաստանը ամենակոռումպացված իշխանություններն ունի, «պրոստո» մենք մի հինգ րոպե է` դուրս ենք եկել իշխանական կոալիցիայից, չնայած հիմա էլ լավ չգիտենք` դո՞ւրս ենք եկել, թե՞ չենք եկել. լավ չենք «ջոկում»:
ԲՀԿ սինդրոմիզացիան կարող է շատ ինքնաբուխ ու անկեղծ լինել վարչապետի ու կառավարության հարցում ¥լավ է անում, ճիշտ է անում, որ այդպես է անում¤, իսկ մնացած հարցերում բացակա է, ասենք` Մաքսային միության, կամ խիստ «լղոզված» է, ասենք` ԵԺԿ-ին ու ԵՊՌ-ին անդամակցելու, մաքոքորեն անհասկանալի է` վոլեյբոլի ֆեդերացիայի «հայդաբուդուրում», երկրի կարևորագույն մարմնի` Անվտանգության խորհրդի բաց աչքի առաջ կարող է հայհոյանքներ տեղալ, հետո չիմանալ ինչ անել այդ «տեղումների» հետ…
Ինչ է ասելիքս. հաշվե՜ք, թանկագին ԲՀԿ-ականներ: Պարզապես կարողացեք մինչև… մեկը, գոնե` մեկը, հաշվել: Որպեսզի չընկնեք այդ վիճակների մեջ: Հաշվեք, որ հնարավոր է` Գագիկ Ծառուկյանը չառաջադրվի նախագահական ընտրություններին` մի քանի վարկած ունեցեք խնդրո առնչությամբ. առաջին վարկածն էլ ես ձեզ հուշեմ. ինքը միշտ պայմանավորվում է Սերժ Սարգսյանի հետ` «տակից» խաղը տանում առաջ. անկախ նրանից` ինչ է պայմանավորվել «վրայից»` Քոչարյանի և ինչ` Աբրահամյան Հովիկի հետ` համ «տակից», համ «վրայից»:
Հաշվե՛ք, թանկագին ԲՀԿ-ականներ, որ վոլեյբոլի ֆեդերացիան չէր լուծարվելու, որովհետև էս երկրում հարցերը լուծվում են նույն կերպ, ինչ կերպ ձեր կուսակցությունում են լուծվում: Բացառապես առաջին դեմքի մակարդակում:
Նույնը` Արարատի ընտրությունները: Կանգնել է միտինգին Գագիկ Ծառուկյանը ու աչքերից ցավ է կաթում: Մարդն ամենաադեկվատն է, փաստորեն, ողջ ԲՀԿ-ում, հասկանում է` ուժի, «բիլակի» դար է, դիմացինն ավելի ուժեղ է ¥Արգամիչը պատմած կլինի, չէ՞, թանկագին խնամուն` ոնց են Հայաստանում ընտրություններն ընթանում, էն էլ` համայնքային. Իջևանը բացառություն չէր, իշխանությունն ու Արգամիչը թույլ էին տվել թպրտան ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն. Արգամիչն էդ էլ պատմած կլիներ¤:
Ինչո՞ւ էիք հերթական անգամ էդ մարդուն` Գագիկ Ծառուկյանին, աչքերի ցավով առլեցուն, բերում-կանգնեցնում ժողովրդի առաջ, պարտություն պարտադրում:
Չե՞ք հաշվում, որ էդ էլ կարող է սցենարի ու հաշվարկի մաս լինել:
Այլոց սցենարի ու հաշվարկի:
Խնայե՛ք, էլի, ձեր լիդերին:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1671

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ