38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Սիրիա ներխուժումից «հինգ րոպե» առաջ

Սիրիա ներխուժումից «հինգ րոպե» առաջ
07.12.2012 | 00:54

Ներքաղաքական և արտքաղաքական իրադարձություններն ընթանում են «նոն ստոպ» տարբերակով: Ողնաշարից խեղճացած Պուտինը Թուրքիայից ուղիղ մեկնեց Թուրքմենստան, Թուրքմենստանի նախագահի այցից «մեկ ժամ» հետո էլ Սերժ Սարգսյանը մեկնեց Թուրքմենստան:
Մի խոսքով, «թուրք» եզրույթն այս օրերին արտքաղաքական հիթի մի մասն է կազմում` Սիրիայում իսկապես «կատաստրոֆայի» վերածվող իրադարձությունների ֆոնին, ուր ամեն վայրկյան, ամեն ժամ պետք է սպասել արտաքին ներխուժման: Ասադի` Մոսկվա փախած լինելու լուրերը, քիմիական զենքի փոխադարձ սպառնալիքները փաստագրում են, որ շատ շուտով Սիրիայում կսկսվի արտաքին միջամտության «մոմենտ իստինին», ԱՄՆ-ը «կխառնի» Թուրքիային Սուրիո ջրերին, ապա ինքը կխառնվի դրանց:
Լուրջ պատրվակն էլ, ինչպես Իրաքի դեպքում, կա. էն դեպքում միջուկային զենքի «առկայությունն» էր, այս անգամ` քիմիական զենքի «կիրառման» սպառնալիքը: Եվ չի բացառվում, ինչպես Իրաքի դեպքում, Սիրիայի դեպքում էլ պրո-ՆԱՏՕ-ական, «Փեթրիոթ» այդ ներխուժման համար կրկին անհրաժեշտ չլինի ՄԱԿ-ի թույլտվությունը: Կմտնեն և` վերջ: Որքան էլ Ռուսաստանն ու Չինաստանը վետո դնեն ներխուժման ռեզոլյուցիայի վրա:
Հավատանք, որ այս մարտահրավերներն են այդպես քով քովի բերել Հայաստանի ու Ռուսաստանի իշխանություններին, ոչ թե ներքաղաքական իրադարձություններում Ռուսաստանից արվող բազարները:
Կարծում ենք նաև, որ Սիրիայի շուրջ իրադարձությունները որոշիչ են լինելու, որքան էլ պարադոքսալ, թե մեր` Եվրասիական միության անդամակցության և, ինչու ոչ, Պուտինի Հայաստան գալու «հանգամանքների» և դրանց իրական ժամկետների վրա: Եվ որքան էլ պնդումը կյանքի իրավունք ունենա, թե Պուտինը կգա Հայաստան` ներքաղաքական խնդիրներով, կարծում ենք, նրա այցն ավելի շատ տարածաշրջանում, այս «հենակետում» դատախազի իր ներկայությունը ցուցանելու, այն իրեն է պատկանելու առավելությունը ապացուցելու համար է:
Ընդ որում, պնդումը, թե` Պուտին-Սերժ Սարգսյան հարաբերությունները «մի ուրիշ տեսակ» վատ են, այնքան էլ քննություն չի բռնում ոչ նախորդ օրը տեղի ունեցած, թեկուզ և կարճ հանդիպման պատճառով, այլ որ գործից առավել տեղյակները պնդում են, թե նրանց միջև լուրջ պայմանավորվածությունների շրջանակ առկա է օգոստոսի ութից ի վեր: Պարզապես խաղաքարտերը բաց պահելը երկու հմուտ խաղացողների ժանրում չէ, և առաջ-հետ մարտավարությամբ փորձ է արվում նժարային հարաբերակցությունը պահել նորմային մոտ:
Որովհետև տարածաշրջանային գլոբալ խաղն ունի նաև անտեսանելի բաղկացուցիչներ, ինչպես նաև անսպասելի զարգացումների գեներացիա: ՈՒստի պետք չէ, որ բոլորը բոլորի մասին ամեն ինչ իմանան: «Չեկիստական» Ռուսաստանն էլ, իրեն հատուկ ձևով, ձեռքը հավերժ պահում է երակի վրա, որպեսզի հանկարծ Հայաստանը և յուր իշխանությունները շատ «չհրապուրվեն» Սիրիան ռմբակոծություններով խաղից հանող ՆԱՏՕ-ով և նրա բարեկամներով:
Կոպիտ ասած` Ռուսաստանը ցանկանում է անձամբ պայմանավորվել ՆԱՏՕ-ի, Արևմուտքի հետ: Մեր և այլոց հաշվին: Ինչի համար էլ գեներացնում է ԲՀԿ-ին, վերջինիս էլ թվում է, թե իրենց «առաջնորդ Իլյիչը»... օ՜յ, խառնեցինք` Կոլյայիչը, ընե՜նց եվրոպական, չորս հարյուր հազար էլեկտորատով տղա է, որ էլ դու սուս:
Ինչևէ։ Այսօր թե՛ արտքաղաքական, թե՛ ներքաղաքական առումով ունենք բարդ իրադրություն (մանավանդ որ ներքաղաքականի մասով, երկրիդ խփողը երանքիցդ է և, ինչպես երևում է, բանականությունն առանձնապես չի հաղթում այս խաղում):
Այո, սպասվում են «դժար օրեր», բայց և հույս ունենանք, որ հայկական ընդհանուր մարմինն ու ոգին կկարենան անցնել այս փուլը ևս ու` հնարավորինս անկորուստ:
Հավատանք: Ոչ թե փոխելով: Այլ փոխվելով:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2845

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ