Մարոյենց տանն էինք։ Կարծեմ՝ մի ամիս անց նա այլևս չկար։ Երբ դուրս պիտի գայինք, Մարոն ասաց․
«Վարոսյան ջան, երեկվա տեղադրած բանաստեղծությունդ շատ լավն էր»։
ԿԳՄՍՆ-ն (չշփոթել ԱԳԼՃԿ-ի հետ) առաջարկում է «Հայոց պատմություն» առարկայի անվանումը փոխարինել «Հայաստանի պատմություն» անվանմամբ: Այդ դեպքում, եկեք «Հայոց լեզուն» փոխարինենք «Հայաստանի լեզվով» կամ «Հայոց ցեղասպանությունը»` Հայաստանի ցեղասպանությամբ: Կլինի՞:
Լոռու մարզում գտնվող այս փոքրիկ քաղաքն իրավամբ կարելի է համարել Հայաստանի հյուսիսային դարպասները, քանզի Ախթալան ամենահյուսիսային քաղաքային բնակավայրն է: Ախթալայում ընդամենը 2300 մարդ է ապրում, բայց քաղաքն աշխարհին շատ բաներով է հայտնի: Ախթալայում է գտնվում Կովկասի ամենահին գործարանը` լեռնահարստացման կոմբինատը, որ ստեղծվել է 1763 թ.: Ախթալայի պղնձի արտադրությունը հազարամյակների պատմություն ունի:
Իրանի ազդեցությունը Հարավային Կովկասում, թերևս, Թուրքմենչայի պայմանագրից հետո առաջին անգամ էականորեն բարձրացել է։ Այսօր Իրանը կարողանում է ոչ միայն հակադարձել Ռուսաստանին, Թուրքիային և Արևմուտքին, այլ նաև զգուշացնում է, որ Հարավային Կովկասում որևէ գործողություն չի թողնելու կատարեն, որը չի բխում Իրանի շահերից։ Միևնույն ժամանակ նաև հստակ նշում է, թե որոնք են Իրանի շահերը։