ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

Այսօր ողջ Հայաստանը պետք է ոտքի կանգնած լիներ

Այսօր ողջ Հայաստանը պետք է ոտքի կանգնած լիներ
21.04.2024 | 18:29

Տպավորություն ունեմ, որ ինչպես Արցախը թողեցինք, այնպես էլ Տավուշի 3 գյուղերն ենք թողնում միայնակ։ Ցանկացած այլ ժողովուրդ, երկրի ողջ տարածքով, ոտքի կկանգներ՝ թույլ չտալու հայրենիքի վաճառքը։ Չեմ հասկանում, մի՞թե սյունեցիներին, լոռեցիներին, վայոցձորցիներին, երևանցիներին չի վերաբերում ոսկեպարցիների, կիրանցիների, բաղանիսցիների ճակատագիրն ու տարածքների կորուստը։

Այսօր ողջ Հայաստանը պետք է ոտքի կանգնած լիներ։ Հայաստանը, ինչպես 1920 թվականի մայիսին, կանգնած է լինել-չլինելու առջև։ Մի՞թե այսօր չկա Արամ Մանուկյան, որ կազմակերպի նոր Սարդարապատ, այս անգամ՝ ներքին թշնամու դեմ, փրկելով Հայաստանը։

Ավետիք Իշխանյան

Դիտվել է՝ 1014

Մեկնաբանություններ