Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ
Օգոստոսի 6
Առանձնանալու և Ինձ հետ հանգստանալու համար ավելի շատ ժամանակ հատկացրեք:
Եթե Ես` Աստծո Որդիս, կարիք ունեի խաղաղ հաղորդակցության Իմ Հոր հետ` առանձնության մեջ, հեռու աղմուկներից ու գործերից, հապա որքա՜ն ավելի դուք կարիք կունենաք այդ հաղորդակցության:
Հոգով վերալցվելը մեծ անհրաժեշտություն է:
Այդ մեկուսանալը Ինձ հետ` բացարձակ անհրաժեշտություն է:
Այդ մեկուսացումներից կվերադառնաք երբեմն այնքան զորացած, որ ի զորու կլինեք օրհնել ու բժշկել ուրիշներին: