Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Վաշինգտոնում Սատանայի ծառաների «պարահանդեսին» մասնակցելու են նաև Նիկոլի ոհմակից

Վաշինգտոնում Սատանայի ծառաների «պարահանդեսին» մասնակցելու են նաև Նիկոլի ոհմակից
09.07.2024 | 18:25

Ըստ նախնական տեղեկությունների, հենց Արաբատ Միրզոևը…


Այսօր Վաշինգտոնում մեկնարկել է Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) անդամ երկրների ավանդական գագաթնաժողովը՝ այս անգամ «ՈՒկրաինան և անդրատլանտյան անվտանգությունը» թեմայով ու նվիրված դաշինքի կազմավորման 75- ամյակին:
Ինչպես հուլիսի 5-ին ճեպազրույցի ժամանակ, РБК- ի տեղեկացմամբ, հայտնել է Սպիտակ տան բարձրաստիճան ներկայացուցիչը, հուլիսյան գագաթնաժողովը «հստակ ազդանշան կուղարկի Պուտինին այն մասին, որ եթե նա կարծում է, թե կարող է ավելի երկար դիմանալ, քան այն երկրների կոալիցիան, որոնք աջակցում են ՈՒկրաինային, չարաչար սխալվում է»:
Եռօրյա բարձր մակարդակի հանդիպմանը մասնակցում են դաշինքի անդամ 32 պետությունների ղեկավարներ: Հանդիպման ընթացքում մասնակիցները կանցկացնեն երկու աշխատանքային նստաշրջան:
Առաջինում, ըստ էության, խոսակցություն կլինի որևէ սպառնալիքի դեպքում դաշինքի մարտական պատրաստվածության մասին: Լայնածավալ պաշտպանական ծրագրերը համաձայնեցրել էին դեռ մեկ տարի առաջ, ինչը մինչ այդ ՆԱՏՕ- ում չէին արել ավելի քան 30 տարի:
Երկրորդ նստաշրջանը նվիրված կլինի Չինաստանին, որի ազդեցության ուժեղացումը հատկապես անհանգստացնում է ԱՄՆ- ին: Երկու նիստերից բացի, գագաթնաժողովի շրջանակներում կանցկացվեն բազմաթիվ հարակից միջոցառումներ, այդ թվում՝ քաղաքական գործիչների երկկողմ հանդիպումներ, այդ թվում՝ Ջո Բայդենի բանակցություններն ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ:
«Վաշինգտոնում կայանալիք գագաթնաժողովում մենք ևս մեկ անգամ ցույց կտանք ՆԱՏՕ- ի միասնությունը և ուժը՝ ի աջակցություն ՈՒկրաինայի և հանուն մեր բոլոր մարդկանց և արժեքների անվտանգության»,- նշել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
Ինչպես սպասվում է, միջոցառման հիմնական մասը նվիրված կլինի ՆԱՏՕ- ի կողմից ՈՒկրաինային աջակցության շարունակմանը, հատկապես ռազմական։ Հանդիպման շրջանակներում կողմերը կարող են հայտարարել զենքի նոր մատակարարումների և ֆինանսավորման մասին: Արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել տարեկան 40 մլրդ դոլար հատկացնելու, ՈՒկրաինայի զինված ուժերի պատրաստման ոլորտում համագործակցության խորացման մասին:
ՈՒկրաինացի զինվորների վերապատրաստման և վերազինման հարցերը վերահսկելու է դաշինքի նոր հրամանատարությունը Գերմանիայում։ Բացի այդ, նախատեսվում է նաև ուժեղացնել դաշինքի համակարգող դերը Կիևին զենք- զինամթերք փոխանցելու գործում։ Ըստ Ստոլտենբերգի, եվրոպական հրամանատարությունը նաև նվազագույնի է հասցնում մատակարարման բացերի և ձգձգումների ռիսկերը», ինչպես դա եղավ տարվա սկզբին, երբ ԱՄՆ Կոնգրեսը հրաժարվեց բյուջեն համաձայնեցնել օգնության փաթեթի հետ:
ՈՒկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբայի խոսքով՝ ՈՒկրաինան հանդիպումից հանրապետության պաշտպանունակության ուժեղացմանն ուղղված համալիր լուծումներ է ակնկալում, այդ թվում՝ ՀՕՊ ոլորտում, և էական քայլեր՝ դաշինքին երկրի անդամակցության օգտին: Իսկ Զելենսկին «Bloomberg TV»- ին տված հարցազրույցում խոսել է այն մասին, որ ցանկանում է տեսնել ՆԱՏՕ-ի կողմից դաշինքին ՈՒկրաինայի անդամակցելու վերաբերյալ հրավերին «նման բան» (հրավերն ավելի վաղ մերժվել էր):
Դաշինքի ղեկավարությունն ընդգծում է, որ քանի դեռ ՈՒկրաինան չի հաղթել Ռուսաստանին, ՆԱՏՕ- ին նրա անդամակցության մասին խոսք լինել չի կարող: ՈՒկրաինային ՆԱՏՕ հրավիրելու փոխարեն, ԱՄՆ-ն էլ, РБК- ի տեղեկացմամբ, խոսում է «ՆԱՏՕ- ին անդամակցության կամրջի» մասին։
Ստոլտենբերգի խոսքով՝ այդ կամուրջը ենթադրում է օգնության նոր էական փաթեթ՝ ֆինանսական և ռազմական, որի մասին կհայտարարվի գագաթնաժողովում, անվտանգության երաշխիքների մասին ՈՒկրաինայի հետ երկկողմ համաձայնագրերի թվի ընդլայնում, ՆԱՏՕ- ի ուժերի հետ ուկրաինական զինված ուժերի համատեղելիության հետագա մշակում, զինվորականների ուսուցում, լոգիստիկայի համակարգում:
Սպիտակ տան ներկայացուցիչը գագաթնաժողովի նախաշեմին խոսելով ՀՕՊ- ի միջոցներով ՈՒկրաինային օգնելու առնչությամբ, հայտարարել է «մի շարք պատմական և հեռուն գնացող մատակարարումների մասին», որոնց վերաբերյալ կհայտարարվի հանդիպման ժամանակ: Նա չի հստակեցրել, թե խոսքն արդյոք «Patriot» զենիթահրթիռային համալիրների մասի՞ն է, որոնք վերջին ժամանակներս պահանջում է Կիևը:
Դաշինքը պաշտոնապես խոստանում է օգնել Կիևին մինչև հաղթանակ, և նրանից չպահանջել Մոսկվայի հետ երկխոսություն՝ դիվանագիտական լուծում գտնելու համար։ Սա՝ ի հակադրություն ԱՄՆ- ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարված դիրքորոշման:
Ռուսաստանի հանդեպ ընթացիկ գագաթնաժողովի ագրեսիվ տոնը սկզբնավորել է Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը՝ Մոսկվային մեղադրելով, թե այն ՈՒկրաինայում իբր քաղաքացիական օբյեկտների վրա հրթիռային հարձակմամբ «ողջունել» է Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների ղեկավարների հանդիպումը: Խոսքը, մասնավորապես, երեկ առավոտյան Կիևի ամենամեծ մանկական հիվանդանոցի մասնակի ավերման մասին է, որի պատճառի վերաբերյալ իրականությունը ներկայացրել են ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը և ՊՆ-ն:
«Դաշինքը և, ընդհանրապես, Արևմուտքը, հետևում են սողացող էսկալացիայի մարտավարությանը,- ասել է ՌԴ գիտությունների ակադեմիայի ИМЭМО միջազգային անվտանգության կենտրոնի ռազմաքաղաքական վերլուծության ու հետազոտական նախագծերի բաժնի ղեկավար Սերգեյ Օզնոբիշչևը:- Ճիշտ է, դանդաղ, բայց ավելանում են սպառազինությունների մատակարարումներն ՈՒկրաինայի համար, դրամական միջոցները բաց են թողնվում։ Թե ինչ կլինի հետո, դժվար է ասել, բայց մենք տեսնում ենք ռազմաքաղաքական ճնշում դաշինքի կողմից»:
ՆԱՏՕ-ին ՈՒկրաինայի հնարավոր անդամակցությունը Վաշինգտոնի գագաթնաժողովի կոմյունիկեի նախագծում կնկարագրվի որպես անշրջելի գործընթաց. այս մասին, «Аргументы и факты»– ի փոխանցմամբ, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։ Ընդգծվում է, որ փաստաթղթի ամփոփիչ տարբերակը կպարունակի հենց այդպիսի ձևակերպում, որը «կարևոր ազդանշան» կդառնա ՈՒկրաինայի և Ռուսաստանի համար:
РБК- ի տեղեկացմամբ, գագաթնաժողովի օրակարգում երեք մեծ թեմա կա.
զսպում և պաշտպանություն. այստեղ հաշվանքի կետ է համարվում Ռուսաստանի կողմից Ղրիմի միացումը 2014 թ.: Հենց այդ պահից ՆԱՏՕ- ն «իրականացրել է իր հավաքական պաշտպանության ամենամասշտաբային ամրապնդումը»:
Աջակցություն ՈՒկրաինային. «Բոլոր դաշնակիցները համաձայն են, որ ՈՒկրաինան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, որ դաշինքի դռները բաց են մնում», և որ հենց ՈՒկրաինան և դաշնակիցները պետք է որոշեն, թե արդյոք նա կդառնա դաշինքի անդամ (այսինքն՝ ՈՒկրաինան ՆԱՏՕ- ում չընդգրկելու ՌԴ պահանջը մերժվելու է, դաշինքի պաշտոնական հրավերը ստանալուց հետո ՈՒկրաինան ինքն է որոշելու՝ դառնա՞լ ՆԱՏՕ-ի անդամ, այնուհետ նրա անդամակցության հարցը կորոշեն դաշինքի անդամները, որոնք բոլորն այսօր համաձայն են, որ ՈՒկրաինան ինչ- որ ժամանակից կդառնա ՆԱՏՕ- ի անդամ):
Գործընկերություններ. դաշինքը մտադիր է ամրապնդել ռազմական համագործակցությունը Եվրոպայում և հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում:
ՆԱՏՕ- ի գագաթնաժողովին սպասում են դաշինքի անդամ չհանդիսացող պետությունների ներկայացուցիչներին, մասնավորապես՝ ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, ինչպես նաև Հայաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի, Վրաստանի, Ավստրալիայի, Ճապոնիայի, Նոր Զելանդիայի և Հարավային Կորեայի ներկայացուցիչներին:
«Հայաստանը հրավեր է ստացել մասնակցելու Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ- ի գագաթնաժողովի գործընկերային ձևաչափի միջոցառմանը և դրա հետ կապված կազմակերպության 75-ամյակին նվիրված միջոցառումներին, և վերահաստատել իր մասնակցությունը,- հունիսի 25-ին լրագրողներին հայտնել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնող Արաբատ Միրզոևի մամուլի քարտուղար Անի Բադալյանը:- Այլ պայմանավորվածություններ այս պահին չկան»:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը պատրաստ է նաև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև նոր հանդիպում կազմակերպել: Նույն օրն ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛ Բրայենը հայտնել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հրավիրվել են Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի հանդիպմանը:

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 17780

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ