38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Գրողների միջազգային հանդիպում

Գրողների միջազգային հանդիպում
16.10.2012 | 16:16

Սիրահարների այգում վաղը տեղի կունենա «Գրական տապանը-2012» միջազգային գրական փառատոնի պաշտոնական բացումը: Փառատոնին մասնակցում են ինչպես հայ, այնպես էլ արտասահմանից ժամանած գրողներ (ԱՊՀ և եվրոպական մի շարք երկրներից, Քենիայից, Չինաստանից):

Արարողության ընթացքում կնշվի «Գրական տապան-2011» գրքի շնորհանդեսը, որին կհաջորդեն գրողների հեղինակային ընթերցումներ:
Կազզակերպիչների խոսքով` Հայաստան հրավիրելով աշխարհի տարբեր երկրների գրականության ներկայացուցիչներին, նրանց ներկայացնելով մեր մշակույթը, երկիրը, գրականությունը, «Գրական տապանը» մշակութային, հասարակական-քաղաքացիական խնդիրների քննարկման հարթակ է դառնում: Թե՛ «Գրական տապանի» հյուրերը, թե՛ հայաստանցի գրողները հնարավորություն են ստանում հայ ընթերցողին, հանդիսատեսին ներկայանալու իրենց արվեստով, գրքերի կամ գաղափարների ու ծրագրերի շնորհանդեսներով, ընթերցումներով և այլն:
«Գրական տապանն» առաջին անգամ անցկացվել է 2001-ին` Երևանում, երկրորդ անգամ` 2011-ին` Երևանում և Ջերմուկում: Իսկ այս տարի` 2012-ին, այն կանցկացվի Վանաձորում, Լոռու մարզում և Երևանում:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2332

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ