38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Դժվար է պատկերացնել գրքի մայրաքաղաքի կարգավիճակը կոշիկի խանութի վերափոխվող գրախանութներով»

«Դժվար է պատկերացնել գրքի մայրաքաղաքի կարգավիճակը կոշիկի խանութի վերափոխվող գրախանութներով»
27.07.2012 | 02:28

Գրքի համաշխարհային մայրաքաղաք Երևանում տոնվեց առաջին տպագիր հայ գրքի 500-ամյակը, կայացավ գրողների համահայկական համաժողովը: Չուշացան նաև ոսկեծիրանյան անցուդարձերը: Թե ի՞նչ է մնում մեզ նշանավոր հյուրերի այցելություններից, բազմաբնույթ միջոցառումներից, հարցի մյուս կողմն է:

«Հրաշալի է հնչում` «Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք», և վստահ եմ, որ եղան հպարտության պահեր առաջացնող, գիրքն ու գրականությունը քաջալերող նշանակալից ձեռնարկներ,- մեզ հետ զրույցում ասաց ամերիկաբնակ բանաստեղծ, բժիշկ, հոգեբան ՍՈՆԱ ՎԱՆԸ:- Անձամբ ինձ, որպես Հայաստանում ծնված հայ գրողի, առավել շոյեց ոչ թե գրի այսօրվա իրականության մեջ հայտնվածի արժանապատվությունը, այլ արյանս հիշողությունը, իսկ նախկին ու ներկա լեզվական միջավայրերի միջև գտնվող անջրպետի գիտակցությունը պարզապես ափսոսանքի և մեղքի զգացողություն է ծնում: Ասես ինչ-որ կարևոր, թանկ, բայց անցած բանի վերհուշ կար այս տոնակատարության հետ խառնված: ՈՒրախ եմ, որ հրատարակության գործը արհեստավարժության բարձր մակարդակի վրա է, և հայ գիրքը համաշխարհային գրքի շուկայում իր որակով չափազանց մրցունակ է դարձել, բայց ի՞նչ է կատարվում հայ մարդու, ընթերցողի սրտում, ո՞վ է նրա այսօրվա հերոսը, ի՞նչ արժեքներ և ի՞նչ լեզու է գովազդվում վիրակապերի տակից խոսող սերիալային կերպարների շուրթերով: Նորօրյա սցենարիստներն արդարանում են, ասելով, որ սա է մեր այսօրվա իրականությունը: Ամո՛թ, եթե դա այսպես է, և եթե անգամ այդպես է, չէ՞ որ գրողի խնդիրն իրականությունը պատճենելը չէ, այլ դրա վրա գերիշխելը, այն ձևափոխելն ու բարոյականացնելը»:
Սոնա Վանն ընդգծեց, որ արվեստը հասարակությունից գոնե մեկ գլխաչափ բարձր պիտի լինի, որպեսզի արվեստասերը ձգվելու հնարավորություն ունենա, այլապես կբացառվի մարդկային հոգու էվոլյուցիան: Նրա խոսքով` դժվար է պատկերացնել գրքի մայրաքաղաքի կարգավիճակը կոշիկի խանութի վերափոխվող գրախանութներով, գրքի և ընթերցանության ոլորտների հետզհետե կրճատումով, եկամտաբեր չլինելու պատճառով: «Թանկագին շոր-կոշիկով չքնաղ աղջիկները շարժվում են մեկ այլ շոր-կոշիկի խանութի ուղղությամբ, որովհետև չի քաջալերվում ինտելեկտը,- ասաց նա,- այսքան բազմակի սերիալների ապերոյական խոսակցությունների մեջ չկա գոնե մեկ ինտելեկտուալ հերոս, որին կցանկանար նմանվել երիտասարդը: Մեր հասարակության մեջ, անկասկած, կան նաև այս մտահոգությամբ մարդիկ, որոնք լռությամբ իրենց գործն են անում, որոնք խորապես գիտակցում են, որ ազգային լեզուն և ազգային պետությունն իրարից անկախ գոյություն ունենալ չեն կարող: Ընթերցանությունը քաջալերելու շատ ձևեր կան, և մեր ունևորները կարող են քաղաքի կենտրոնում այդպիսի շինություններ ստեղծել, որի օրինակը կա արտասահմանում: Թող որ այս մեկը լինի զուտ հոգու և լեզվի համար ու շահ չհետապնդի»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4122

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

Ծաղրանկարչի կսմիթ

Սե­փա­կա­նաշ­նորհ­ված պետ­բ­յու­ջե
Սե­փա­կա­նաշ­նորհ­ված պետ­բ­յու­ջե