38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Փոխադարձ հարվածները կարող են շարունակվել՝ ընդգրկելով ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին

Փոխադարձ հարվածները կարող են շարունակվել՝ ընդգրկելով ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին
02.10.2024 | 14:21

Իրանի և Իսրայելի միջև ուղղակի բախումը դառնում է գրեթե անխուսափելի։ Եթե Իրանը չհարվածի, հարվածելու է Իսրայելը՝ անվանելով իր հարձակումը «կանխարգելիչ հարված»։ Այնուհետև փոխադարձ հարվածները կարող են շարունակվել և ընդլայնվել՝ ընդգրկելով ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին։

Առաջանալիք թոհուբոհում, օգտվելով Իրանի ուշադրության հնարավոր շեղումից, Ադրբեջանը կարող է փորձել խոշոր հարձակում ձեռնարկել և գրավել Սյունիքը կամ նրա մի հատվածը՝ բացելով իր երազած թուրանական միջանցքը։

Եթե ՀՀ-ում լիներ ազգային կառավարություն, ապա այն պետք է արդեն աշխատեր ռազմական դրության ռեժիմով, բանակը և բոլոր ուժային կառույցները բերված լինեին բարձր մարտական պատրաստության վիճակի։ Բայց առաջիկա օրերին մեզանում, կարծես, ընդամենը նոր փառատոնացավի սեզոն է նախատեսված:

Արմեն Այվազյան

Դիտվել է՝ 1422

Մեկնաբանություններ