ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հայաստանը՝ Ռուսաստան-Արևմուտք հակամարտության համատեքստում

Հայաստանը՝ Ռուսաստան-Արևմուտք հակամարտության համատեքստում
23.11.2023 | 08:44

Վերջին ժամանակներս ականատես ենք լինում Արևմուտք-Թուրքիա, Արևմուտք-Ադրբեջան կեղծ և արհեստական հակամարտությանը:

Թուրքիան Արևմուտքի ամենասուր զենքերից է, կոչված է հզորանալ այն աստիճանի, որպեսզի սպառնալիք դառնա երկու գերտերության՝ Ռուսաստանի ու Չինաստանի և «տրոյական ձի»՝ իսլամական քաղաքակրթության համար (Իսլամական աշխարհում հեգեմոն դառնալու համար Թուրքիան Վատիկանից կաթոլիկ կարող է դառնալ, օրինակ, հարձակում կազմակերպել ամերիկյան ռազմաբազաների վրա):

Այս ամենի մեջ կարևոր դեր ունի «հակաարևմտյան» կուրս ընտրած Ադրբեջանը, որը դեռ չի կողմնորոշվել, թե ինչ արտաքին քաղաքական կուրս պետք է ընտրի, բայց պետք է պահի հաղթածի կարգավիճակը, իսկ այդ կարգավիճակն ու նոր հաղթանակը կարող է ապահովել Արևմուտքը՝ Հայաստանը պահելով հակառուսական գծի մեջ,

Նույն օրվա ընթացքում Ադրբեջանը բառային և առարկայական «հակամարտության» մեջ է ԱՄՆ-ի հետ, բայց Իսրայելից ռազմական օգնություն է ստանում:

Անտրամաբանականի տրամաբանությունն այն է, որ պետք է ամեն կերպ Հայաստանին կտրել Ռուսաստանից՝ դեպի Արևմուտք տանելով և կանչելով, ինչի արդյունքում Նիկոլ Փաշինյանը կհայտնվի այն իրավիճակում, ինչ Սամվել Շահրամանյանը սույն թվականի սեպտեմբերի 20-ին, բայց ինչպես արդեն երկու հարյուրամյակ, Հայաստանի հակառուսականությունից տուժում է միայն Հայաստանը, վերջին թարմ օրինակը՝ հայերը դուրս եկան Արցախից, բայց ռուսական զորախումբը մնաց Արցախում, այդպես էլ կլինի Հայաստանում, երբ Արևմուտքին հաջողվի կտրել Հայաստանին Ռուսաստանից:

Ռուսական ռազմաբազան կմնա Հայաստանում, բայց արդեն կգնա առճակատման Արևմուտքի հետ, որն Արևմուտքի նպատակն է՝ նոր ճակատներ Ռուսաստանի դեմ՝ Ուկրաինայի խայտառակ պարտությունից խուսափելու համար:

Հարավային Կովկասին անմիջապես կհետևի Միջին Ասիան՝ Ղազախստանով, որտեղ ներքաղաքական ճգնաժամ ստեղծելու բազում առիթներ կան:

Այս ամենը փորձելու են անել ՌԴ նախագահական ընտրություններից առաջ, որպեսզի արտաքին ճակատներով ազդեն ներքաղաքականի վրա, քանզի Արևմուտքի արտաքին քաղաքականության ճարտարապետները լավ են հասկանում, որ նման իշխանությամբ միջուկային գերտերությանն անհնար է արտաքին ճակատով հաղթել, վերջին հույսը ներքաղաքականով արդյունքի հասնելն է, բայց, քիչ թե շատ ծանոթ լինելով իրական ռուս հասարակությանը, դա էլ է անհնար:

Վերջնարդյունքում կլինի Արևմուտքի հեգեմոնիայի վախճանը, Ռուսաստանի հաղթանակը՝ բազմաբևեռ աշխարհով:

Տեղին հարց կծագի՝ ի՞նչ է պետք Հայաստանին Հայկականությունը պահելու համար. մի խումբ մարդիկ կամ քաղաքական բառամթերքով՝ էլիտա, որը հավատում է «Հայկի և Բելի» պատմությանը, և այդ պատմությանը առասպել համարողներին արժեհամակարգային թշնամի է համարում:

Ազատ Ադամյան

Դիտվել է՝ 2300

Մեկնաբանություններ