ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Արցախը և հոգևոր դիվանագիտությունը

Արցախը և հոգևոր դիվանագիտությունը
27.09.2023 | 19:39

Երբ իրավիճակը ծայրահեղ լարվում է, քաղաքական ու մշակութային դիվանագիտությունը պետք է լրացվի հոգևոր դիվանագիտությամբ։ Հոգևոր դիվանագիտությունը վերմարդկային համակարգ է` խարսխված մարդուն պարգևված ազատ կամքի և բնօրրանում խաղաղ ստեղծագործելու ու վայելելու հնարավորության վրա։ Այն չի ենթադրում խմբային, հատվածական, տարածաշրջանային և այլ հեգեմոն շահեր, այլ մի համակարգ է, որի գործադրումը հնարավորություն կտա մոլորակի բնակիչներին ներդաշնակ կյանքով ապրելու և տիեզերքը վայելելու: Այն ելնում է արդարության սկզբունքից և չի հանդուրժում որևիցե խտրական վերաբերմունք։

Այժմ` Արցախի մասին:

Մեր հայրենակիցները ցեղասպանվում և բռնի տարհանվում են, այսինքն` հայրենազրկվում են, կատարվում է մշակութային եղեռն` հայկական ինքնությունը խաթարելու նպատակով։ Եվ այս ամենը տեղի է ունենում ազատ աշխարհի աչքի առջև, խաղաղություն հաստատելու քողի տակ։ Արդյոք կա՞ աշխարհում մի օրենք, որը զրկի մարդկանց իրենց բնօրրանում ապրելու իրավունքից: Չկա՛: Անգամ տարածքային ամբողջականության պահանջը նման հետևանք չի ենթադրում: Բոլոր դեպքերում օրե՛նքն է մարդու համար և ո՛չ հակառակը։ Իսկ ի՞նչ ասել է տարածքային ամբողջականություն մի բռնակալի կողմից զավթված ու բռնակցված տարածքների դեպքում: Ո՞վ կբացատրի, թե ինչու ազատագրեցիք ձեր բռնակալի բռնազավթած տարածքներն ու մարդկանց։ Այս ամենի համար առաջին հերթին մեղավոր են մեր ապիկար այրերը և օտարի կողմից ուղղորդվող դիվանագիտությունը։ Ուստի բոլոր նրանք, ովքեր խժռել են մեր գումարները, այս իմաստով պատասխան են տալու։

Հետևություն. բոլոր նրանք, ովքեր չարիքի՝ սատանայի գործիք չեն հանդիսանում, անհապաղ պետք է կասեցնեն այս անթույլատրելի եղեռնագործությունը` իրական անվտանգային երաշխիքներ ստեղծելով մարդկանց համար՝ պատժելով բռնակալներին։

(շարունակելի)

Վանո Դադոյան

Դիտվել է՝ 2616

Մեկնաբանություններ