Աժ-ի ամբիոնից Նիկոլ Անհողը կրկին դիմեց կեղծիքների և ստերի՝ այս անգամ ևս փորձելով Լևոն Տեր-Պետրոսյանին մեղադրել Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու համար:
Ըստ կեղծարար Նիկոլի դա տեղի է ունեցել Ալմա-Աթայի հռչակագիրը ստորագրելու պատճառով:
Իհարկե, ստախոս Նիկոլը բացարձակ չանդրադարձավ այն փաստին, որ Տեր- Պետրոսյանն այն ստորագրել է վերապահումներով, որոնք արձանագրված են և երբեք Արցախը չի ճանաչել Ադրբեջանի մաս:
Նիկոլի այն հայտարարությունը, որ Տեր-Պետրոսյանն Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում ինչ-որ ռուսական ԶԼՄ-ին տված հարցազրոյցով՝ ուղղակի անմեկնաբանելի է:
Այսպիսի տգիտություն կարող է արտաբերել միայն անգրագետ և արտաքին քաղաքականությունից չհասկացող ինչ-որ մեկը:
Այս 3 տարիները բավ էին, որ հայաստանյան հասարակությունը հասկանար, թե ու՛մ հետ գործ ունի և այսուհետ առաջարկում եմ Նիկոլի՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու նախկին նախագահներին վերագրվող կեղծիքները հերքել հենց Նիկոլի հովանավոր Բաքվի միջոցով:
Այո՛, այո՛... 30 տարիների բանակցային գործընթացի ժամանակաշրջանում Ադրբեջանի ոչ մի ղեկավար չի հայտարարել, որ Հայաստանն Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս ինչ-որ փաստաթղթով:
Բաքում ոչ մի հարթակում այդ մասին չի բարձրաձայնել, քանի որ այդպիսի բան չի էլ եղել:
Ի դեպ, Ադրբեջանի ներկայիս ղեկավարն էլ երբեք այդ մասին չի խոսում, քանի որ կհայտնվի ծիծաղելի իրավիճակում. կպարզվի, որ դա չի հասկացել ու այդ կարևոր փաստը «բացահայտել» է հենց Նիկոլը:
Պետք է արձանագրել, որ Նիկոլ Անհողն իր դավաճանությունը և հայատյացությունը քողարկելու համար արդեն 3 տարի է զբաղված է նախկին 3 նախագահներին վարկաբեկելով և իր բոլոր հանցագործությունները նրանց վրա բարդելով:
Դա թույլ և դավաճան ճղճիմ ղեկավարի քայլ է, որը նաև օգտվում է հասարակության լայն շերտերի անգրագիտությունից և արտաքին քաղաքականությունից չհասկանալուց:
Նիկոլի կեղծիքները և ստերն Արցախի՝ Ադրբեջանի տարածքում Հայաստանի նախկին 3 նախագահների կողմից իբր ճանաչելու պահով պետք է այսուհետ հերքել Ադրբեջանի նախկին և ներկա ղեկարաների անունից որոնք երբեք այդ մասին չեն խոսել և չեն օգտվել:
Հավելեմ, որ կապիտուլյանտ Նիկոլը 2018-2020 թվականներին երբեք չի մեղադրել նախկին նախագահներին Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մեջ և այս մասին «հիշեց» իր կողմից սանձազերծված պատերազմում պարտություն կրելուց հետո:
Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ