Արցախում նախագահական ընտրությունները դատապարտող զառանցանքով է հանդես եկել նաև Ստալինի կողմից Երկրորդ աշխարհամարտից հետո ստեղծված, իրականում պատմական Մոլդովայի հետ առնչություն չունեցող, Բեսարաբիայի և Գագաուզիայի տարածքում ձևավորված Մոլդովան (ի դեպ, մոլդովացի ազգ գոյություն չունի, քանի որ դրանք ռումինացի են), որի անվտանգության ուժերին հատուկ շնորհակալություն էր հայտնում կապիտուլյանտ Նիկոլի կնիԳը՝ Աննա-Էրատոն:
Իր տխմար գրառման մեջ վերջինս նշում էր.
«... Շնորհակալություն նաև Մոլդովայի Պետական անվտանգույթան և պահպանության ծառայությանը։ Կիև հասնելու համար անցել ենք Երեւան-Քիշնև օդային ճանապարհը, Քիշնև-Կիև ցամաքային ճանապարհը, որ տևում է 8 ժամ։ Լուսանկարը՝ ՈՒկրաինա-Մոլդովա սահմանին»:
Դե մինչ քաղաքականությունից և հատկապես արտաքին քաղաքականությունից ոչինչ չհասկացող կապիտուլյանտկա Աննա-Էրատոն իր քիթն է մտցնում ԱԳՆ-ի գործերի մեջ և անիմաստ շնորհակալություններ է հայտնում, հումանիտար օգնություններ է տրամադրում Հայաստանին ոչ բարիդրացիական վերաբերող երկրներին և նրանց հատուկ ծառայություններին, օրինակ, այս պարագայում՝ ՈՒկրաինային և Մոլդովային, արդյունքը լինում է այն, որ այդ նույն երկրներից ստանում ես կոշտ և ցինիկ պատասխաններ:
Հատկանշական է նաև այն, որ Մոլդովայի ԱԳՆ-ի հակահայկական այս դեմարշը տեղի ունեցավ Նիկոլ Անհողի Մոլդովա այցից հետո, որը փաստում է՝ Նիկոլի այցը Քիշնև «0» արդյունք է տվել:
Նիկոլի կնԳա՝ Աննա-Էրատոյի անիմաստ և տգետ քայլերն արտաքին քաղաքականության ոլորտում ուղղակի վնասում են Հայաստանի առանց այդ էլ շատ ցածր վարկանիշին:
Լավ կլինի Նիկոլն իր կողակցի «գյամերը» քաշի, եթե իհարկե կարող է...
Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ