ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Փոք­րիկ Նե­ռը շա­րու­նա­կե­լու է իր չա­րա­գոր­ծու­թ­յուն­նե­րը, քա­նի դեռ վար­չա­պե­տի պաշ­տո­նին է

Փոք­րիկ Նե­ռը շա­րու­նա­կե­լու է իր չա­րա­գոր­ծու­թ­յուն­նե­րը, քա­նի դեռ վար­չա­պե­տի պաշ­տո­նին է
25.12.2020 | 01:27

Հայ­րե­նա­դավ Նի­կո­լը… Նա Հա­յաս­տա­նում իշ­խա­նու­թյու­նը զավ­թեց 2018 թվա­կա­նին, շա­րու­նա­կեց իշ­խա­նու­թյան ու­զուր­պա­ցիան (դա­տա­րան­նե­րը շր­ջա­փա­կե­լը և ՍԴ-ի նկատ­մամբ կա­տար­վա­ծը դրա ա­մե­նա­ցայ­տուն օ­րի­նակ­նե­րից են), ժո­ղովր­դին իր դրա­ծո­նե­րի, քա­ղա­քա­կան թի­մի, մանկ­լա­վիկ­նե­րի, ա­ջա­կից­նե­րի հետ բա­ժա­նեց նախ­կին­նե­րի ու ներ­կա­նե­րի, սևե­րի ու սպի­տակ­նե­րի, ղա­րա­բաղ­ցի­նե­րի և հա­յաս­տան­ցի­նե­րի, պա­ռակ­տեց նրան, ժո­ղովր­դի տար­բեր մա­սե­րին, նույ­նիսկ հա­րա­զատ­նե­րին թշ­նա­մաց­րեց ի­րար հետ, թու­լաց­րեց ժո­ղովր­դին ու պե­տու­թյու­նը:


Հա­յոց պատ­մու­թյան ըն­թաց­քում ան­նա­խա­դեպ բան տե­ղի ու­նե­ցավ. փոք­րիկ Նե­ռը ժո­ղովր­դին այն աս­տի­ճա­նի բա­ժա­նեց եր­կու մա­սի, որ ժո­ղո­վուր­դը նույ­նիսկ իր նո­րօ­րյա նա­հա­տակ­նե­րի պան­թեոն` Ե­ռաբ­լուր, եր­կու մա­սի բա­ժան­ված գնաց հար­գան­քի տուրք մա­տու­ցե­լու: Նի­կո­լին չըն­դու­նող­նե­րը. նրա հրա­ժա­րա­կա­նը պա­հան­ջող­նե­րը, նրան ա­տող­նե­րը` հի­շա­տա­կի եր­թով դեկ­տեմ­բե­րի 18-ին, կողմ­նա­կից­նե­րը, հպա­տակ­նե­րը, զոմ­բի­նե­րը և պնա­կա­լեզ­նե­րը` դեկ­տեմ­բե­րի 19-ին:
Խեղճ նա­հա­տակ­նե­րի ոս­կոր­նե­րը հի­մա գե­րեզ­մա­նում երևի շու­ռու­մուռ ե­կան, քա­նի որ նրանց հո­գի­նե­րը եր­կն­քից տե­սան, թե ինչ է կա­տար­վում, ախր ի­րենք կռ­վել, ի­րենց կյան­քը զո­հա­բե­րել են հայ­րե­նի­քի փր­կու­թյան հա­մար, մինչ­դեռ այս բա­ժա­նու­թյամբ իսկ հայ­րե­նի­քի հե­տա­գա գո­յու­թյու­նը վտանգ­ված է: Հարկ է նկա­տի ու­նե­նալ, որ ազ­գա­դավ Նի­կո­լը ոչ միայն հա­կա­դիր կողմ­նո­րո­շում ու­նե­ցող քա­ղա­քա­կան ինչ-որ խմ­բե­րի, այլև ժո­ղովր­դի եր­կու մա­սի միջև է թշ­նա­մու­թյուն ա­ռա­ջաց­րել, ինչն ար­դեն լր­ջա­գույն սպառ­նա­լիք է Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի ազ­գա­յին անվ­տան­գու­թյան նկատ­մամբ:


Հայ­րե­նա­դավ Նի­կո­լը… Նա այս և ոչ միայն այս կերպ նա­խա­պատ­րաս­տած և պա­տե­րազ­մի ըն­թաց­քում հըն­թացս ի­րա­կա­նաց­րած պե­տա­կան դա­վա­ճա­նու­թյամբ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան տա­րած­քի 73 տո­կո­սը հանձ­նեց թշ­նա­մուն, պատ­ճառն ու մե­ղա­վո­րը դար­ձավ բազ­մա­հա­զար զո­հե­րի, ան­հետ կո­րած­նե­րի, հաշմ­ված­նե­րի ու վի­րա­վոր­նե­րի, գե­րե­վար­ված­նե­րի, ահ­ռե­լի ռազ­մա­տեխ­նի­կա­կան, նյու­թա­կան կո­րուստ­նե­րի, տն­տե­սա­կան, բա­րո­յա­հո­գե­բա­նա­կան, քա­ղա­քա­կան վնաս­նե­րի։
Հայ­րե­նա­դավ Նի­կո­լը… Նա այ­նու­հետև, ի­րեն բնո­րոշ դա­վադ­րու­թյամբ, իր մանկ­լա­վիկ­նե­րի հետ Ադր­բե­ջա­նին հանձ­նեց Ար­ցա­խի Հադ­րու­թի շր­ջա­նի գյու­ղե­րից եր­կու­սը` Հին Թա­ղերն ու Խծա­բեր­դը, հա­րա­վա­յին ուղ­ղու­թյան ռազ­մա­վա­րա­կան նշա­նա­կու­թյուն ու­նե­ցող Դի­զա­փայտ լե­ռը: Նույն բախ­տին էին ար­ժա­նա­նա­լու նաև Շու­շիի շր­ջա­նի Մեծ Շեն և Հին Շեն գյու­ղե­րը, ին­չը, բա­րե­բախ­տա­բար, կանխ­վեց, սա­կայն Մեծ Շե­նը դեկ­տեմ­բե­րի 22-ի դրու­թյամբ ար­դեն հա­յա­թափ­վել է, գյու­ղի 114 բնակ­չից մնա­ցել են միայն գյու­դա­պետ Դա­վիթ Դավ­թյանն ու նրա կի­նը:
Հայ­րե­նա­դավ Նի­կո­լը… Նա այ­նու­հետև ան­ցավ Սյու­նի­քին: Այն­տեղ Ադր­բե­ջա­նին հանձ­նեց մեր ռազ­մա­վա­րա­կան նշա­նա­կու­թյան մար­տա­կան դիր­քե­րը, Գո­րիս-Կա­պան ճա­նա­պար­հի մի մեծ հատ­ված ծա­խեց կամ նվի­րեց, հա­մե­նայն դեպս, դա­վա­ճա­նա­բար հանձ­նեց մեր թշ­նա­մուն, նրա վե­րահս­կո­ղու­թյա­նը: ԶԼՄ-նե­րում զգու­շա­ցում կա նաև ա­ռա­ջի­կա­յում Տա­վու­շի գյու­ղե­րից չոր­սը մեր թշ­նա­մուն հանձ­նե­լու մա­սին:


Հայ­րե­նա­դավ Նի­կո­լը… Նա Հա­յաս­տա­նի ա­ռա­ջին ղե­կա­վարն է, ո­րը սպառ­նաց հայ հոգևո­րա­կան­նե­րի մի մա­սին ծն­կի բե­րել բա­ռի բուն և փո­խա­բե­րա­կան ի­մաստ­նե­րով, պա­տե­րազ­մից ա­ռաջ և պա­տե­րազ­մից հե­տո, իր մակ­լա­վիկ­նե­րի հետ, հայ հոգևո­րա­կան­նե­րի, Մայր Ա­թոռ Սուրբ Էջ­միած­նի, Ա­մե­նայն Հա­յոց Կա­թո­ղի­կո­սի, Հա­յաս­տա­նյայց Ա­ռա­քե­լա­կան Սուրբ Ե­կե­ղե­ցու և քրիս­տո­նեու­թյան նկատ­մամբ նա­խա­ձեռ­նեց, ի­րա­կա­նաց­րեց ու շա­րու­նա­կում է ի­րա­կա­նաց­նել մի յու­րօ­րի­նակ ար­շավ:
Հայ­րե­նա­դավ Նի­կո­լը… Նա Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան ա­ռա­ջին ղե­կա­վարն է, որն ար­ժա­նա­ցավ հայ հոգևո­րա­կա­նի նզով­քին, որ­քան հի­շում եմ, նույ­նիսկ խոր­հր­դա­յին տա­րի­նե­րին ՀԽՍՀ ղե­կա­վար­նե­րից որևէ մե­կին հայ հոգևո­րա­կա­նը չի նզո­վել, մինչ­խոր­հր­դա­յին շր­ջա­նում էլ Հա­յաս­տա­նի որևէ ղե­կա­վա­րի ուղղ­ված հայ հոգևո­րա­կա­նի նզովք ինձ հայտ­նի չէ:
Հայ­րե­նա­դավ Նի­կո­լը… Նա Հա­յաս­տա­նի ա­ռա­ջին ղե­կա­վարն է, ո­րի հրա­ժա­րա­կա­նը պա­հան­ջել կամ ո­րին հոր­դո­րել են հրա­ժա­րա­կան տալ մեր եր­կու կա­թո­ղի­կոս­նե­րը:
Հայ­րե­նա­դավ Նի­կո­լը… Նա Հա­յաս­տա­նի ա­ռա­ջին ղե­կա­վարն է, որն ի­րեն քն­նա­դա­տող­նե­րի, այ­լա­խոհ­նե­րի, ընդ­դի­մու­թյան հան­դեպ սո­ցիա­լա­կան ցան­ցե­րում գրե­թե օր­նի­բուն հայ­հո­յանք­ներ, զր­պար­տու­թյուն­ներ, սպառ­նա­լիք­ներ գրող ոհ­մա­կի, իր մանկ­լա­վիկ­նե­րի հետ իր իսկ ղե­կա­վա­րած երկ­րում քա­ղա­քա­ցիա­կան պա­տե­րազ­մի նա­խադ­րյալ­ներ է ստեղ­ծել:


Հայ­րե­նա­դավ Նի­կո­լը… Վե­րը շա­րադր­վա­ծը դեռ սոսկ մի մասն է ՀՀ վար­չա­պե­տի պաշ­տո­նը զբա­ղեց­նող պե­տա­կան դա­վա­ճա­նին ու փոք­րիկ նե­ռին` հա­կաք­րիս­տո­սին բնո­րո­շե­լու, ներ­կա­յաց­նե­լու հա­մար: Ա­յո՛, հա­կաք­րիս­տո­սին:
Ինչ­պես հայտ­նի է, Նե­ռը սուտ Քրիս­տոսն է, ո­րը, ըստ քրիս­տո­նեա­կան հա­վա­տա­լիք­նե­րի, աշ­խար­հի վեր­ջում պետք է հան­դես գա որ­պես Քրիս­տո­սի հա­կա­ռա­կորդ, «նեռ» բա­ռի հո­մա­նիշ­նե­րից են հա­կաք­րիս­տո­սը, սուտք­րիս­տո­սը, սուտ մի­սիան, ա­րյու­նա­բուն, չա­րը, «նեռ» ա­սե­լով հաս­կա­նում ենք չա­րա­գործ, սա­տա­նա­յա­կան մե­կը:


Նի­կոլն օ­րերս Սի­սիա­նի Սուրբ Գրի­գոր Լու­սա­վո­րիչ ե­կե­ղե­ցի մտ­նե­լիս չխա­չակն­քեց, իսկ դուրս գա­լիս խա­չակն­քեց մա­սո­նա­կան-սա­տա­նիս­տա­կան «Բա­ֆո­մե­տի ժես­տով» (Բա­ֆո­մե­տի պատ­կե­րը հա­մար­վում է սա­տա­նիզ­մի խոր­հր­դա­նիշ­նե­րից մե­կը)։
«Դե, Նի­կո­լի վկա­ներ, կբա­ցատ­րե՞ք, թե ին­չու է այս դևը ե­կե­ղե­ցում խա­չակն­քում մա­սո­նա­կան-սա­տա­նիս­տա­կան «Բա­ֆո­մե­տի ժես­տով»,- իր ֆեյս­բու­քյան է­ջում գրել է «Ֆեյս­բուք»-ի օգ­տա­տե­րե­րից Սո­ֆյա Հով­հան­նի­սյա­նը:- Կփոր­ձեք ար­դա­րաց­նել ու հա­մո­զել, թե ՀՀ 45-ա­մյա վար­չա­պե­տը, իբր հայն ու իբր քրիս­տո­նյան չգի­տի՞, թե ինչ­պես են խա­չակն­քում Հայ Ա­ռա­քե­լա­կան Ե­կե­ղե­ցում։ Հրե­շին ար­դա­րաց­նո­ղը կա՛մ դա­վա­ճան է, կա՛մ տխ­մար։ Այս ո՛ւմ ձեռ­քում է մեր Հայ­րե­նի­քը։ Մեր Տեր Հի­սու­սը մեզ պա­հա­պան...»:


Ա­վե­լին. ինչ­պես հայտ­նի է, Նի­կո­լը հի­շյալ ե­կե­ղե­ցի մտ­նե­լուց հե­տո խո­նարհ­վե­լու, քա­հա­նա­յի ա­ջը համ­բու­րե­լու փո­խա­րեն, փոր­ձել է ձեռ­քով բարևել նրան, սա­կայն ե­կե­ղե­ցու քա­հա­նան` տեր Պարգև Զեյ­նա­լյա­նը չի բարևել, ինչ­պես չէր սեղ­մի Սա­տա­նա­յի` ի­րեն մեկ­նած ձեռ­քը, կմեր­ժեր նրա բարևն ըն­դու­նել, ի պա­տաս­խան Նի­կո­լի մեկ­նած ձեռ­քի, նրա ձեռքն օ­դում է թո­ղել, իր ձեռ­քով ե­կե­ղե­ցու դուռն է ցույց տվել, և ա­սել` «Սպա­սիր Աստ­ծո դա­տաս­տա­նին»:
«Քա­նի որ Փա­շի­նյան Նի­կո­լը այ­սու­հետ լուրջ սպառ­նա­լիք է մեր հայ­րե­նի­քի ու ազ­գի, Հայ Ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու գո­յու­թյան հա­մար, ԿՈՉ ԵՆՔ Ա­ՆՈՒՄ ՀԱՅ Ա­ՌԱ­ՔԵ­ԼԱ­ԿԱՆ Ե­ԿԵ­ՂԵ­ՑՈՒ ՔՐԻՍ­ՏՈ­ՆՅԱ­ՆԵ­ՐԻՆ ԴԻ­ՄԵԼ ՎԵ­ՀԱ­ՓԱՌ ՀԱՅ­ՐԱ­ՊԵ­ՏԻՆ՝ ՆԻ­ԿՈԼ ՓԱ­ՇԻ­ՆՅԱ­ՆԻՆ ՆԶՈ­ՎԵ­ԼՈՒ ԽՆԴ­ՐԱՆ­ՔՈՎ»,- «Ֆեյս­բուք»-ի իր է­ջում գրել է պատ­մա­կան գի­տու­թյուն­նե­րի թեկ­նա­ծու Կա­րի­նե Ե­սա­յա­նը:
Թերևս սա կամ ա­ռա­ջի­կա ա­մա­նո­րյա ու­ղեր­ձում կա­թո­ղի­կո­սի ա­սե­լի­քը կան­խե­լու, ի­րեն չհ­պա­տակ­վե­լու, իր առջև չս­տո­րա­նա­լու, ի­րեն հրա­ժա­րա­կան տալ հոր­դո­րե­լու և, ընդ­հան­րա­պես, 2018-ից ի վեր Ե­կե­ղե­ցու պահ­ված­քի հա­մար, ըստ Blognews.am-ի հրա­պա­րակ­ման, իշ­խա­նու­թյու­նը հար­ձա­կում է պատ­րաս­տում ե­կե­ղե­ցու դեմ: Չէ՞ որ խոս­քը ոչ միայն պե­տա­կան դա­վա­ճան, ազ­գա­դավ Նի­կոլ Փա­շի­նյա­նի, այլև փոք­րիկ Նե­ռի` հա­կաք­րիս­տո­սի մա­սին է:

Ար­թուր ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ

Դիտվել է՝ 27202

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ