ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հեր­թա­կան ար­տա­հեր­թը՝ անհ­րա­ժեշ­տու­թ­յուն

Հեր­թա­կան ար­տա­հեր­թը՝ անհ­րա­ժեշ­տու­թ­յուն
11.12.2020 | 00:34

Խոր­հր­դա­րա­նա­կան կա­ռա­վար­ման մո­դե­լով եր­կր­նե­րը ան­կա­յուն քա­ղա­քա­կան կյանք ու­նեն՝ ան­կախ բա­րե­կե­ցու­թյան մա­կար­դա­կից: Քա­նի՞ ար­տա­հերթ ընտ­րու­թյուն է ե­ղել 21-րդ դա­րում խոր­հր­դա­րա­նա­կան կա­ռա­վար­ման մո­դե­լով Ի­տա­լիա­յում, Մեծ Բրի­տա­նիա­յում, Իս­րա­յե­լում, քա­նի՞­սը նա­խա­գա­հա­կան կա­ռա­վար­ման մո­դե­լով Ֆրան­սիա­յում:

Ի­տա­լիա՝ 2001, 2006, 2008, 2013, 2018՝ 5, Մեծ Բրի­տա­նիա՝ 2001, 2005, 2010, 2015, 2017, 2019՝ 6: Իս­րա­յել՝ 2003, 2006, 2009, 2013, 2015, 2019-ին՝ 4՝ 9: Ֆրան­սիա՝ 2002, 2007, 2012, 2017՝ 4: Ընտ­րու­թյուն­նե­րի հա­ճա­խա­կա­նու­թյու­նը վկա­յում է քա­ղա­քա­կան կա­յու­նու­թյան վի­ճա­կը: Մենք գործ ու­նենք աշ­խար­հի ա­մե­նա­զար­գա­ցած եր­կր­նե­րի հետ, որ կա­րող են ի­րենց թույլ տալ հան­րաք­վե­ներ ու քա­ղա­քա­կան ցն­ցում­ներ՝ ինչ­պես 2016-ի բրեկ­զիտն էր Մեծ Բրի­տա­նիա­յի հա­մար՝ ա­ռանց պե­տու­թյուն քան­դե­լու: Եր­կր­ներ, ո­րոնց դեպ­քում ընտ­րու­թյան ար­դյունք­ներ ճա­նա­չե­լու-չճա­նա­չե­լու հար­ցը ապ­րիո­րի է, կեղ­ծիք­նե­րը՝ ա­նո­մալ: Ո­րոնց ընտ­րա­կան հա­մա­կար­գե­րը փոր­ձարկ­ված ու ար­դա­րու­թյան կաս­կած­ներ չհա­րու­ցող են, այն­քան բարձր է կեն­սա­մա­կար­դա­կը, որ ընտ­րա­կա­շառ­քը՝ լի­նե­լով քրեո­րեն պատ­ժե­լի, գործ­նա­կա­նում ա­նի­մաստ է: 2015-ին Սահ­մա­նադ­րու­թյուն փո­խե­լիս հաշ­վի ա­ռե՞լ ենք այս հան­գա­մանք­նե­րը: ՝Փաս­տա­ցի՝ ոչ: Խոր­հր­դա­րա­նա­կան մո­դե­լը Հա­յաս­տա­նում միայն ճգ­նա­ժա­մեր է հա­րու­ցում, ո­րոնց ել­քը ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­ներն են: Հեր­թա­կան ար­տա­հեր­թը: Եվ դա՝ կո­րո­նո­վի­րու­սի պան­դե­միա­յի հա­րու­ցած տն­տե­սա­կան ճգ­նա­ժա­մի պա­րա­գա­յում:


Ա­լիևն ու Էր­դո­ղա­նը ապ­րում են ի­րենց անձ­նա­կան ու ա­նանձ­նա­կան հրճ­վան­քի մե­կամ­սյա­կը, ո­րի գա­գաթ­նա­կե­տը ե­րեկ­վա շքերթն էր, ո­րին մաս­նակ­ցե­լու հա­մար Էր­դո­ղա­նը գոր­ծե­րը թո­ղած՝ Բա­քու էր թռել: Ա­լիևից շատ ի­րա­վունք­ներ ու­նի: Շնոր­հա­կա­լու­թյուն, որ այն­տեղ չէր Վլա­դի­միր Պու­տի­նը:
Մինչ մի­ջազ­գա­յին լրատ­վա­մի­ջոց­նե­րը գրում են, որ Բա­քուն կորց­րել է ինք­նիշ­խա­նու­թյու­նը՝ կե­սը զի­ջե­լով Ան­կա­րա­յին, կե­սը՝ Մոսկ­վա­յին, նույ­նիսկ պե­տա­կան հե­ղաշ­րջ­ման կամ Ա­լիևի այլ տար­բե­րակ­նե­րով հե­ռաց­ման կան­խա­տե­սում­ներ են ա­նում, Իլ­համ Հեյ­դա­րո­վիչն ու Ռե­ջեփ Թա­յի­փո­վի­չը ի­րենց հա­վեր­ժա­կան են զգում՝ բո­լոր ճա­կատ­նե­րում դա­րա­կազ­միկ հաղ­թա­նակ­նե­րից հե­տո: Նաև մեր հաշ­վին: Թվում էր՝ հրա­դա­դա­րից հե­տո մղ­ձա­վան­ջը կա­վարտ­վի, ի­րա­կա­նում հրա­դա­դա­րի պայ­ման­ներն են մղ­ձա­վանջ: Ե­թե տա­րածք­նե­րի կո­րուս­տը հնա­րա­վոր է ժա­մա­նա­կի մեջ վե­րա­կանգ­նել, մարդ­կա­յին կո­րուստ­նե­րը ան­դառ­նա­լի են: Բա­քուն, Ան­կա­րան ու Մոսկ­վան, որ հա­մա­հե­ղի­նակ­ներն են հրա­դա­դա­րի հայ­տա­րա­րու­թյան, հնա­րա­վորն ա­րել են, որ Ար­ցա­խի ու Հա­յաս­տա­նի խն­դիր­նե­րը լի­նեն շա­րու­նա­կա­կան: Գե­րի­նե­րի փո­խա­նա­կու­մը, դիե­րի տուն­դար­ձը, վի­րա­վոր­նե­րի ա­պա­քի­նու­մը տե­սա­նե­լի ու ան­հա­պաղ լու­ծում պա­հան­ջող խն­դիր­ներն են, բայց կա չոր­րորդ կեն­սա­կա­նը՝ սահ­ման­նե­րի հար­ցը, որ ի հայտ է բե­րում փաս­տը՝ Հա­յաս­տա­նը չու­նի իշ­խա­նու­թյուն, ո­րը ի վի­ճա­կի է զբաղ­վել այդ հար­ցով:


Մեր սահ­ման­նե­րը թե­լադ­րում են ադր­բե­ջան­ցի­նե­րը՝ փոր­ձե­լով պո­կել՝ որ­տեղ ինչ կա­րող են: Նի­կոլ Փա­շի­նյա­նը, կար­ծես, հար­ցից տե­ղյակ չէ, Սու­րեն Պա­պի­կյա­նը՝ նույն­պես, նա­խա­գահ Ար­մեն Սարգ­սյա­նը դի­մում է Պու­տի­նին: Մենք վե­րա­դար­ձել ենք այն ժա­մա­նակ­նե­րին, երբ չու­նեինք բա­նակ՝ պա­տե­րազմն Ար­ցա­խում ու Հա­յաս­տա­նի սահ­ման­նե­րի պաշտ­պա­նու­թյու­նը ֆի­դա­յա­կան ջո­կատ­նե­րի հույ­սին էր: Հի­միկ­վա ֆի­դա­յի­նե­րը գյու­ղա­պե­տերն են՝ ի­րենց ջո­կատ­նե­րով: Կա՞ ու­ժեղ գյու­ղա­պետ՝ գյու­ղը կպա­հի ա­րո­տա­վայ­րե­րը, տա­րածք­ներ չի զի­ջի, չկա՞՝ կնա­հան­ջի՝ ինչ­քան պա­հան­ջեն ադր­բե­ջան­ցի­նե­րը: Մինչ­դեռ եր­կր­նե­րի սահ­ման­նե­րի դե­լի­մի­տա­ցիան տա­րի­նե­րով քն­նարկ­վող խն­դիր է, որ­տեղ ոչ թե խոր­հր­դա­վոր GPS-ներն են թե­լադ­րո­ղը, այլ պատ­մա­կան փաս­տաթղ­թե­րը, քար­տեզ­ներն ու բա­նակ­ցու­թյուն­նե­րը: Բայց մենք չու­նենք բա­նակ­ցող…


Ա­վե­լին՝ բա­ցի նա­խա­գա­հից, մենք չու­նենք լե­գի­տիմ իշ­խա­նու­թյուն: Նո­յեմ­բե­րի 10-ին մի ստո­րագ­րու­թյամբ Նի­կոլ Փա­շի­նյա­նը ջն­ջեց լե­գի­տի­մու­թյան պատ­մու­թյու­նը, քա­ղա­քա­կան դաշ­տից դուրս դնե­լով ԱԺ գեր­մե­ծա­մաս­նու­թյա­նը՝ 88 պատ­գա­մա­վոր: Ի­րա­վի­ճա­կի ա­ռանձ­նա­հատ­կու­թյունն է, որ նույ­նիսկ ե­թե հի­մա ձևա­վոր­վի ժա­մա­նա­կա­վոր կա­ռա­վա­րու­թյուն՝ ան­գամ ազ­գա­յին հա­մա­ձայ­նու­թյան, նույն­պես չի կա­րող լե­գի­տիմ լի­նել՝ խոր­հր­դա­րա­նա­կան մո­դե­լով իշ­խա­նու­թյու­նը ձևա­վո­րում են ընտ­րու­թյուն­նե­րը:
Մենք հայ­տն­վել ենք ժա­մա­նա­կից դուրս՝ ժա­մա­նա­կի մեջ, երբ որևէ քա­ղա­քա­կան ուժ, որևէ պաշ­տո­նյա, բա­ցի նա­խա­գա­հից, չի կա­րող հա­մար­վել լե­գի­տիմ, հետևա­բար՝ նրա հետ բա­նակ­ցե­լը ի­մաստ չու­նի:


Հար­կավ, դեկ­տեմ­բե­րի 8-ին, ժա­մը 12-ին Նի­կոլ Փա­շի­նյա­նը չար­տա­բե­րեց ի­րե­նից ակն­կալ­վող հրա­ժա­րա­կա­նի եր­կար կամ կարճ տեքս­տը: Բա­րե­բախ­տա­բար՝ դեկ­տեմ­բե­րի 8-ին ու մինչև օրս քա­ղա­քա­ցիա­կան անհ­նա­զան­դու­թյան ակ­ցիա­նե­րը չվե­րա­ճե­ցին ցու­ցա­րար­ներ-ոս­տի­կա­նու­թյուն լուրջ բա­խում­նե­րի: Բայց այդ հե­ռան­կա­րը ո­չինչ չի ե­րաշ­խա­վո­րում: Իշ­խա­նու­թյու­նը թույլ է, փո­ղոց դուրս ե­կած ընդ­դի­մա­դիր­նե­րը ու­ժեղ չեն՝ ի­րա­վի­ճակ փո­խե­լու հա­մար: Կշեռ­քի նժա­րը այս կամ այն կող­մը թե­քե­լու հա­մար փո­ղոց դուրս չի գա­լիս ժո­ղո­վուր­դը: Ոչ այն պատ­ճա­ռով, որ վա­խե­նում է կո­րո­նա­վի­րու­սից, ծեծ ու­տե­լուց կամ նո­րից սխալ­վե­լուց: Ի­մաստ չի տես­նում, փո­ղո­ցով իշ­խա­նու­թյան ե­կած իշ­խա­նու­թյա­նը փո­ղո­ցով հե­ռաց­նե­լը պե­տու­թյու­նը կազ­մա­քան­դե­լու ու ա­պա­գա որևէ իշ­խա­նու­թյան լե­գի­տի­մու­թյու­նը փո­ղո­ցով հեր­քե­լու այս ճա­նա­պար­հը ա­մե­նա­մեծ սպառ­նա­լիքն է Հա­յաս­տա­նի ինք­նիշ­խա­նու­թյա­նը ու գո­յու­թյա­նը ընդ­հան­րա­պես: Օ­րե­ցօր ակն­հայտ է դառ­նում, որ թեև ՀՀ 4 նա­խա­գահ­նե­րը, 2 կա­թո­ղի­կոս­նե­րը, 17+5 քա­ղա­քա­կան ու­ժե­րը, հա­մայն­քա­պե­տեր ու քա­ղա­քա­պե­տեր պա­հան­ջում են Նի­կոլ Փա­շի­նյա­նի հրա­ժա­րա­կա­նը, հար­վա­ծը ա­ռա­ջաց­նում է հա­կա­հար­ված՝ ֆի­զի­կա­յի օ­րեն­քով: Նի­կոլ Փա­շի­նյա­նի հե­տա­գա պաշ­տո­նա­վար­մա­նը դեմ լի­նե­լով՝ հա­սա­րա­կու­թյու­նը կիս­վել է եր­կու մա­սի. մի մա­սը ա­սում է՝ այս­տեղ ու հի­մա, մի մա­սը՝ այս­տեղ ու հե­տո: Ին­չու՞: Ամ­բողջ խն­դի­րը հան­գում է ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­նե­րի կազ­մա­կերպ­մա­նը: Ընտ­րու­թյուն­նե­րի կազ­մա­կերպ­ման պա­տաս­խա­նա­տուն իշ­խա­նու­թյունն է: Ո՞ր իշ­խա­նու­թյու­նը: Հա­սա­րա­կու­թյան մի ստ­վար հատ­ված հակ­ված է ընտ­րու­թյուն­նե­րի կազ­մա­կեր­պու­մը վս­տա­հել գոր­ծող, ոչ թե որևէ ժա­մա­նա­կա­վոր իշ­խա­նու­թյան: Պատ­ճառ­ներն ակն­հայտ են: Հա­սա­րա­կու­թյան նույն այդ հատ­վա­ծը հա­մա­րում է, որ ժա­մա­նա­կա­վոր կա­ռա­վա­րու­թյան պաշ­տո­նա­վա­րու­մը լի­նե­լու է ժա­մա­նա­կի կո­րուստ: Ոչ ոք չի կա­րող գու­շա­կել, թե ընտ­րու­թյուն­նե­րով ի՞նչ ու­ժեր ու ի՞նչ հա­մա­մաս­նու­թյամբ կգան իշ­խա­նու­թյան, ե­թե գոր­ծի «օ­դից՝ փող» հա­մա­կար­գը, ի՞նչ ար­տա­քին ու ներ­քին քա­ղա­քա­կա­նու­թյուն կվա­րեն: Պա­տե­րազ­մում պար­տու­թյու­նից հե­տո ա­ռանձ­նա­պես մեծ հնա­րա­վո­րու­թյուն­ներ չեն մնա­ցել, բայց հար­ցե­րի հար­ցը մնում է բաց` նոր իշ­խա­նու­թյու­նը Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան ինք­նիշ­խա­նու­թյան պահ­պան­ման մտադ­րու­թյուն կու­նե­նա՞ ու կդի­վեր­սի­ֆի­կաց­նի՞ երկ­րի անվ­տան­գու­թյան հա­մա­կար­գը, 21-րդ դա­րի տեխ­նո­լո­գիա­նե­րը կմտ­նե՞ն ազ­գա­յին բա­նակ, կգտ­նի՞ տն­տե­սու­թյան զար­գաց­ման ճիշտ ու­ղե­նիշ­ներ, կկա­րո­ղա­նա՞ մթ­նո­լորտ փո­խել: Սրանք հար­ցեր են, ո­րոնց ժա­մա­նա­կա­վոր կա­ռա­վա­րու­թյու­նը չի կա­րող պա­տաս­խա­նել՝ ժա­մա­նա­կա­վո­րու­թյան պատ­ճա­ռով, ե­թե պա­տաս­խա­նի էլ՝ ոչ մի պա­տաս­խան ա­պա­գա­յի հիմք չի դառ­նա­լու: Եվ Նի­կոլ Փա­շի­նյա­նը ստա­նում է պաշ­տո­նա­վա­րու­մը շա­րու­նա­կե­լու անվ­տան­գու­թյան բար­ձիկ, ո­րը վա­տա­գույն ելքն է, որ կա­րող էր լի­նել Հա­յաս­տա­նի հա­մար՝ նրա վար­չա­պետ ըն­տր­վե­լը չհաշ­ված:

Մեկ ամ­սում Նի­կոլ Փա­շի­նյա­նը չկա­րո­ղա­ցավ կամ չցան­կա­ցավ իր ստո­րագ­րու­թյան շո­կը հաղ­թա­հա­րել և վեր­ջա­պես քայ­լեր ձեռ­նար­կել՝ պե­տու­թյան գա­հա­վի­ժու­մը կան­խե­լու հա­մար: Մի քա­նի նա­խա­րար­նե­րի փո­փո­խու­թյու­նը ո­չինչ է՝ հա­մե­մա­տած խն­դիր­նե­րի շար­քի հետ: Ե­թե նա կա­րո­ղա­նար հաղ­թա­հա­րել սե­փա­կան ընկ­ճախ­տը, նո­յեմ­բե­րի 10-ից հե­տո պի­տի հայ­տա­րա­րեր, որ պատ­րաստ է հրա­ժա­րա­կան տալ ու կես տա­րի հե­տո նշա­նա­կեր ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­ներ, ոչ թե ինչ-որ ճա­նա­պար­հա­յին քար­տեզ հրամց­ներ, որ ֆիկ­ցիա է: Նույ­նիսկ հի­մա, երբ հա­զա­րա­վոր մար­դիկ փո­ղոց են դուրս գա­լիս հրա­ժա­րա­կա­նի պա­հան­ջով, նա տար­բե­րակ ու­նի՝ ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­նե­րի օր հայ­տա­րա­րել, բայց ար­դեն ոչ թե 6, այլ՝ ա­մե­նաու­շը 2 ամ­սից: Ճիշտ ինչ­պես պա­տե­րազ­մի ժա­մա­նակ՝ հրա­դա­դա­րի յու­րա­քան­չյուր հա­ջորդ տար­բե­րակ նա­խոր­դից վատն է լի­նե­լու՝ մինչև կա­պի­տու­լյա­ցիա: Մեկ ամ­սում Նի­կոլ Փա­շի­նյա­նը չկա­րո­ղա­ցավ ոչ միայն ին­քը ընկ­ճախ­տից դուրս գալ, այլև ընկ­ճախ­տից հա­նել կա­ռա­վա­րու­թյա­նը ու ԱԺ մե­ծա­մաս­նու­թյա­նը, որ հալ­վում է, բայց շատ փոքր ա­րա­գու­թյամբ ի­րա­վի­ճակ փո­խե­լու հա­մար: Փաս­տա­ցի՝ պե­տա­կան կա­ռա­վար­ման հա­մա­կար­գը ավ­տո­պի­լո­տի վրա է, ո­րի ա­պա­ցույ­ցը 2021-ի պետ­բյու­ջեի նա­խագ­ծի ըն­դու­նումն էր ե­րեկ: Այն նա­խագ­ծի, որ կազմ­վել էր նախ­քան պա­տե­րազ­մը և ներ­կա­յաց­վեց ու ըն­դուն­վեց՝ ա­ռանց ի­րա­վի­ճա­կին հա­մար­ժեք ու անհ­րա­ժեշտ փո­փո­խու­թյուն­նե­րի, ո­րի ա­ռա­ջին ա­պա­ցույ­ցը պետ­բյու­ջեում նա­խա­տես­ված չա­րա­բաս­տիկ պարգևատ­րում­ներն են: Չկա խոր­հր­դա­րան-կա­ռա­վա­րու­թյուն հա­մա­գոր­ծակ­ցու­թյուն: Ա­վե­լին՝ ՔՊ-ի պատ­գա­մա­վոր­ներն ա­նում են քայ­լեր, որ բա­ցար­ձա­կա­պես դեմ են ոչ միայն կա­ռա­վա­րու­թյան ան­դամ­նե­րի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րին, այլև ՀՀ պե­տա­կան շա­հին:

Օ­րի­նակ՝ երբ ԱԳ նա­խա­րար Ա­րա Այ­վա­զյա­նը դեկ­տեմ­բե­րի 7-ին Մոսկ­վա­յում ՌԴ ԱԳ նա­խա­րա­րի հետ հան­դի­պու­մից հե­տո պա­տաս­խա­նում է հար­ցե­րին ու հայ­տա­րա­րում, որ Հա­յաս­տա­նի ու Ադր­բե­ջա­նի միջև դի­վա­նա­գի­տա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի հաս­տատ­ման մա­սին վաղ է խո­սել, նախ պետք է վս­տա­հու­թյան մթ­նո­լոր­տը վե­րա­կանգ­նել, ար­տա­ռոց է, որ դեկ­տեմ­բե­րի 8-ին Երևա­նում, Աժ-ում գտն­վում է ՔՊ պատ­գա­մա­վոր, որ հայ­տա­րա­րի՝ Ադր­բե­ջա­նի հետ դի­վա­նա­գի­տա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի հաս­տա­տու­մը կա­րող է փո­խել սպաս­վող հե­ռան­կար­նե­րը. «Դի­վա­նա­գի­տու­թյու­նը պետք է հիմն­ված լի­նի տն­տե­սա­կան, ռազ­մա­կան և բա­րո­յա­հո­գե­բա­նա­կան բո­լոր հնա­րա­վոր ռիս­կե­րի գնա­հատ­ման վրա»: Ա­ռաջ ին­չի՞ վրա էր հիմն­ված, կամ այդ բա­ռա­կույ­տը ի՞նչ է նշա­նա­կում: Գու­ցե խոր­հր­դա­րանն ար­դեն ինքն ի­րեն ու հա­սա­րա­կու­թյա­նը նա­խա­պատ­րաս­տում է հայ-թուր­քա­կան ար­ձա­նագ­րու­թյուն­նե­րի վա­վե­րաց­մա՞­նը: Մո­ռա­նա­լով, որ տա­րա­ծաշր­ջա­նում ի­րա­վի­ճակ է փոխ­վել ու փոխ­վել է ի վնաս մեզ, և հի­մա նույն այդ «տն­տե­սա­կան, ռազ­մա­կան և բա­րո­յա­հո­գե­բա­նա­կան», հա­վե­լած քա­ղա­քա­կան ռիս­կե­րի վե­րագ­նա­հա­տում է պետք: Երբ նույն ԱԳ նա­խա­րա­րը Մոսկ­վա­յում հայ­տա­րա­րում էր, որ Թուր­քիան պետք է հե­ռա­նա Ար­ցա­խի օ­կու­պաց­ված հո­ղե­րից՝ հա­կա­ռակ Լավ­րո­վի հայ-թուրք-ադր­բե­ջա­նա­կան բա­րե­կա­մու­թյան հոր­դո­րի: Ընդ­հան­րա­պես եր­կի­րը պետք է դր­վի կա­ռա­վար­ման այլ ռե­ժի­մի մեջ՝ կտ­րա­կա­նա­պես հրա­ժար­վե­լով ա­վե­լորդ ծախ­սե­րից՝ կա­ռա­վա­րու­թյան ու պատ­գա­մա­վոր­նե­րի գլա­մու­րա­յին ու կրեա­տիվ կայ­ֆե­րի, պարգևավ­ճար­նե­րի ու զբո­սաշր­ջա­յին գոր­ծու­ղում­նե­րի ժա­մա­նա­կը սպառ­վել է, հի­մա ա­մեն լու­ման պի­տի հաշ­վարկ­ված ծախս­վի՝ բա­նա­կին ու տն­տե­սու­թյա­նը, կր­թու­թյանն ու ար­տադ­րու­թյա­նը: Վերջ: Դրախտն ա­վարտ­վել է, սկս­վել է կյան­քի դժոխ­քը: Ա­վե­լի ճիշտ՝ Նի­կոլ Փա­շի­նյա­նի խոս­տա­ցած դրախտն է ա­վարտ­վել, ու հայ­տն­վել ենք նրա ստեղ­ծած դժոխ­քում, ո­րից դուրս գա­լու հա­մար նախ պետք է անց­նել քա­վա­րա­նով: Ո­մանք դրա հույսն էլ չու­նեն:


Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ

Հ.Գ. Կա­րող է թվալ, որ ապ­րում ենք ան­դուն­դի եզ­րին: Ի­րա­կա­նում վա­ղուց քայ­լում ենք ան­դուն­դի վրա­յով, բայց ե­թե ա­ռաջ՝ փակ, հի­մա՝ բաց աչ­քե­րով: Ո­մանք չեն ու­զում աչ­քե­րը բա­ցել ի­րա­կա­նու­թյան վրա, գե­րա­դա­սում են կամ ո­չինչ չա­նել, կամ բուռն ու հայ­րե­նափր­կիչ գոր­ծու­նեու­թյան պատ­րանք ստեղ­ծել՝ խն­դիր­նե­րը բազ­մա­պատ­կե­լով: Մենք ապ­րում ենք ժա­մա­նա­կից դուրս ժա­մա­նա­կում, բայց դեռ ի­րա­կան գետ­նի վրա, ո­րի սահ­ման­նե­րը սեղմ­վում են: Քա­նի որ շատ եր­կար բա­րե­հա­ճել ենք ան­տար­բեր ապ­րել, այ­սօր ստիպ­ված ենք ըն­դու­նել ֆորս­մա­ժո­րա­յին լու­ծում­ներ: Ընդ­հան­րա­կան, որ վե­րա­բե­րե­լու են յու­րա­քան­չյու­րիս: Ճգ­նա­ժա­մի հան­գու­ցա­լու­ծու­մը մա­կե­րե­սին է՝ սե­փա­կան քա­ղա­քա­ցի­նե­րին փո­ղոց­նե­րից տուն տա­նե­լու հա­մար Նի­կոլ Փա­շի­նյա­նը կա­րող է հրա­ժա­րա­կան տալ, 2 ան­գամ, իսկ խոր­հր­դա­րա­նը՝ չըն­դու­նել նրա հրա­ժա­րա­կա­նը, ե­թե ի­հար­կե ՔՊ դե­ֆակ­տո նա­խա­գա­հը վս­տա­հում է իր պատ­գա­մա­վոր­նե­րին՝ ստեղ­ծե­լով ինք­նա­լու­ծար­ման հիմք: Գու­ցե հենց այդ տար­բե­րակն էլ կգոր­ծի ԻՔՍ պա­հին, ո­րի ժա­մա­նա­կը ոչ ոք չգի­տի: Իսկ մինչ այդ շա­րու­նակ­վե­լու է ԱՂ­ՄՈՒ­ԿԸ, ա­ռանց ԽՈՍ­ՔԻ: Ողջ լե­րուք:

Դիտվել է՝ 9615

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ