ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Նիկոլ Փաշինյանը վաճառել է Հայաստանը. Valeurs actuelles

Նիկոլ Փաշինյանը վաճառել է Հայաստանը. Valeurs actuelles
09.12.2020 | 14:45

Ֆրանսիայի Valeurs actuelles-ը հրապարակել է Բարբարա Վիոլեի և Անրի Դարիգրանի հոդվածը: Նրանք անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի ներկայիս իրավիճակին և դրա ազդեցությանը տեղի բնակչության վրա: Հոդվածը սկսվում է արցախյան ճանապարհների նկարագրությամբ: Շարժվելով դեպի Ստեփանակերտ տանող ձյունածածկ ու ոլորուն ճանապարհներով՝ մեքենաները դանդաղեցնում են ընթացքն իջվածքների վրա, անվադողերը ճռռում են սառույցի վրա, իսկ հետո հանկարծակի արագանում ՝ խաչմերուկին շրջանցելով ԽՍՀՄ ժամանակներից եկող հին մեքենաները ՝ չմտածելով անգամ, որ հանդիպակաց ճանապարհով հնարավոր է մեկ ուրիշը գա: Տեղ-տեղ, նոսրացող անտառների արանքում, տղամարդիկ գերանները բարձում են հին խորհրդային բեռնատարների մեջ: «Չեն ուզում թուրքերին ոչինչ թողնել», - բացատրում է 23-ամյա ուսանող Անդոն: Նրանց տները, որոնք հրդեհել են հենց իրենք, դեռ ծխում են: Ճանապարհին կարելի է տեսնել պատերազմի հետքերը. ավերված կամուրջներ, այրված տներ, խորտակված, առավել հաճախ ՝ անօդաչու սարքերի հարվածներից, մեքենաներ: «Մենք պատրաստ չէինք, և Հայաստանը չկարողացավ դիմակայել գերժամանակակից զենքով հագեցած երկու բանակներին», - ափսոսանքով ասում է Արցախի Հանրապետության պատգամավոր Դավիթ Գալիսյանը ՝ մատնանշելով Երևանի պատասխանատվությունը: Շատերի համար եկել է հատուցման ժամը:

«Հայաստանը վաճառել է Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանի կինը եկել էր առաջնագիծ իբր զինվորներին աջակցելու համար: Նրա հետ եկել էին ևս 13 հոգի, նրա խումբը կոչվում էր «Էրատո» Տիգրան Մեծի դստեր անունով, որը սահմանները բացել էր հռոմեացիների առջև»,-նշել է Գալիսյանը, որի համար սա շատ խորհրդանշական ու խոսուն ժեստ է: «Սա ցեղասպանության շարունակություն էր»: Շուշիի մարտերին մասնակցած ծեր հրետանավորը պատմում է, որ իրենց դեմ կռվողների մեջ եղել են նաև Սիրիայից վարձկաններ: «Հարյուրներով լցվում էին մեզ վրա, նույնիսկ չփորձելով թաքնվել, կրակելով առանց նշան բռնելու: Մեր հրետանին դրանց տասնյակներով հնձում էր, նրանց նույնիսկ վտանգ չէինք համարում»: Այսպիսի պատմությունները շատ են. Գորիսում ապրող զինծառայող Սարգիսը նկարագրում է «սևազգեստ ահաբեկիչներին, որոնց միայն աչքերն էին տեսանելի»:

Հոդվածագիրները հանդիպել և զրուցել են Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանի հետ, որը նույնպես խոսել է վարձկաններից: «Էրդողանը նրանց ուղարկում է Արցախ, քանի որ չի ցանկանում, որ նրանք լինեն Թուրքիայում: Նա դրանց օգտագործում է իր մեծ պանթուրքական ծրագրի համար, որի շրջանակներում հուսով է աստիճանաբար գրավել ամբողջ Արցախը, այնուհետև Հայաստանը: Եվ հետո Եվրոպայից էլ մի կտոր: Այն, ինչ տեղի է ունենում այստեղ, կարող է դառնալ ձեր ճակատագիրը մոտ ապագայում»,-ասել է գեներալը:
Գեներալը ցույց է տալիս սիրիական անունների ցուցակները՝ հաշվեհամարներով: Այս փաստաթուղթը հայտնաբերվել է սպանված ադրբեջանցի սպայի մոտ, որը գումար է փոխանցել վարձկանների ընտանիքներին յուրաքանչյուր սպանված հայի համար: Սպանությունները հաստատելու և լրացուցիչ բոնուսներ վաստակելու համար վարձկանները կտրում էին հայերի գլուխները կամ ականջները: Ադրբեջանի կողմից պատերազմի օրենքների լիակատար անտեսումը ցույց է տվել նաև քիմիական զենքի օգտագործումը: Նախկինում անհայտ վնասվածքներով մի քանի տղամարդիկ ընդունվել են Երևանի կենտրոնական հիվանդանոց:

Ըստ բժիշկների ՝ դրանք լայնածավալ վերքերով այրվածքներ են, «որոնք քիմիական նյութի հետ շփվելուց հետո շարունակում են մեծանալ և այրվել դեռևս մի քանի շաբաթվա ընթացքում»: Հաշվի առնելով Ադրբեջանի քանակական և տեխնոլոգիական գերազանցությունը, դժվար է բացատրել նման զենքի անհրաժեշտությունը, եթե դա չի արվել բացառապես հայերի մեջ սարսափ և տառապանք սերմանելու համար:
«Սա դասական պատերազմ չէր, սա ցեղասպանության շարունակությունն էր», - վստահեցնում են շատերը: Նման խոսքերը կարող են չափազանցություն թվալ, եթե չլինեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները, թե նա հայերին հալածում է «շների պես», որոնք հնչում են որպես ցեղասպանության պատմության տագնապալի արձագանք:


Մոսկվան շահագրգռված չէ թուրքական ազդեցության չափազանց շատ մեծացմամբ: «Այսպես թե այնպես պատերազմը կշարունակվի: Գարնանը կամ մի քանի տարի հետո, նշանակություն չունի: Սա վերջը չէ», - ասում է Արամը` հասարակական կազմակերպություններից մեկի կամավորը, որը պատերազմի ընթացքում անընդհատ Արցախի և Հայաստանի միջև ճանապարհին է եղել՝ նյութատեխնիկական աջակցություն ցուցաբերելու համար: Նույն կարծիքը կիսում է Գորիսի քահանա հայր Հրայրը՝ նշելով, որ ռուսների զանգվածային ներկայությունը կարող էր փոխել իրավիճակը: Իրոք, որոշ փորձագետներ կարծում են, որ Մոսկվան շահագրգռված չէ Կովկասի այս տարածաշրջանում թուրքական ազդեցության չափազանց մեծ ընդլայնմամբ: Ապագայի նկատմամբ անթաքույց անորոշությունն այն զգացողությունն է, որը միավորում է ամբողջ երկիրը նման ծանր պարտությունից հետո...

Դիտվել է՝ 4961

Մեկնաբանություններ