ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների նիստում Թուրքիան հայտնվել է մեկուսացման մեջ

ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների նիստում Թուրքիան հայտնվել է մեկուսացման մեջ
04.12.2020 | 09:29

ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների վիրտուալ հանդիպմանը ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն քննադատել է Թուրքիային՝ մեղադրելով Անկարային, որ լարում է առաջացնում դաշնակիցների հետ Միջերկրական ծովում ու Կրեմլին նվեր արեց՝ գնելով ռուսական զենիթային համակարգեր:

Ի պատասխան՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն մեղադրեց Պոմպեոյին, որ զանգահարել է եվրոպացի դաշնակիցներին ու համոզել միավորվել Թուրքիայի դեմ, առանց մտածելու՝ անցել է Հունաստանի կողմը տարածաշրջանային կոնֆլիկտներում ու հրաժարվել Անկարային վաճառել Patriot համակարգերը: Չավուշօղլուն մեղադրել է ԱՄՆ-ին նաև Սիրիայում քուրդ «ահաբեկչական» խմբավորումներին աջակցության մեջ և ընդգծել, որ ԱՄՆ-ը և Ֆրանսիան խորացրել են կոնֆլիկտը Լեռնային Ղարաբաղում՝ աջակցելով Հայաստանին, արդյունքում՝ Ադրբեջանը հաղթեց՝ Թուրքիայի աջակցությամբ: Լեզվակռիվը, որ հաստատել են դաշնակիցների բազմաթիվ պատվիրակություններ, տեսակոնֆերանսի ժամանակ էր, որտեղ քննարկվում էր նոր զեկույցը, թե ինչպես պետք է ՆԱՏՕ-ն գործի առաջիկա տասնամյակներում: Ամենայն հավանականությամբ՝ դա ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների մակարդակում Մայք Պոմպեոյի մասնակցությամբ վերջին նիստն էր: Որոշ դիվանագետներ ենթադրում են, որ Պոմպեոն վճռել է օգտագործել հնարավորությունը՝ բարդացնելու ընտրված նախագահ Ջո Բայդենի վարչակազմի կյանքը:


Արտաքին հարաբերությունների փորձագետների նոր զեկույցը պատվիրվել է, երբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն անցյալ տարի բողոքեց դաշնակիցների կոնֆլիկտներից՝ ներառյալ Թուրքիային, հայտարարելով, որ այլյանսի ուղեղը մահացել է: Զեկույցը դաշնակիցներին կոչ է անում «օրինակելի վարքագծի կոդեքսը պահպանելու պատասխանատվություն ստանձնել» և «դիտարկել Ժողովրդավարական կայունության առաջավոր փորձի կենտրոնի ստեղծման հնարավորությունը՝ առանձին դաշնակիցների աջակցելու համար»: Որոշ դաշնակիցներ աջակցեցին Պոմպեոյին և Թուրքիայի դեմ հանդես եկան: Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան ԻՎ Լե Դրիանը՝ դատապարտելով Անկարայի վարքագիծը՝ հայտարարեց, որ ալյանսի համերաշխությունն անհնար է, եթե Թուրքիան շարունակի կրկնօրինակել Ռուսաստանի ագրեսիվ ինտերվենցիոնիզմը: Հանդիպման ավարտին Թուրքիան ալյանսի 30 անդամների մեջ մնացել էր մեկուսացած: Չավուշօղլուի երկրորդված կոչը ՆԱՏՕ-ին՝ մասնակցել Լիբիայի քաղաքացիական պատերազմին, դաշնակիցները մերժեցին՝ մեղադրելով Թուրքիային կոնֆլիկտը սրելու մեջ՝ զենք և վարձկաններ ուղարկելով հաջակցություն Տրիպոլիի ազգային համաձայնության կառավարության:


Երբ Չավուշօղլուն մեղադրեց Պոմպեոյին ու ԱՄՆ-ին մաքսիմալիստական դիրքորոշման մեջ Արևելյան Միջերկրականի կոնֆլիկտներում հօգուտ Հունաստանի հույն ԱԳ նախարար Նիկոս Դենդիասն առարկեց, որ եթե Հունաստանի դիրքորոշումը մաքսիմալիստական է, մաքսիմալսիտական է միջազգային իրավունքը: Թուրքիան արդեն երկար տարիներ կոշտ դիմակայության մեջ է դաշնակիցների հետ՝ լինելով ռազմական առումով ՆԱՏՕ-ի ամենաագրեսիվ անդամ և ապացուցելով, որ ի վիճակի է հասնել իր նպատակներին: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հաշտարար դատավորի դեր է խաղացել ոչ միայն Լիբիայում, այլև Սիրիայում, որտեղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ գտել են Բաշար Ասադի իշխանությունը պահպանող լուծում: Առավել էական է, որ Թուրքիան օգնեց Ադրբեջանին հաղթել երեք տասնամյակ ձգվող կոնֆլիկտում Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի պատճառով, որտեղ Բաքուն տիրացավ վիթխարի տարածքների: ՆԱՏՕ-ի դիվանագետների խոսքով՝ Չավուշօղլուն ոչ միանշանակ կարծիք հայտնեց Գերմանիայի մասին՝ միաժամանակ գովաբանելով Բեռլինին «ազնիվ միջնորդ» լինելու համար Միեջերկրականի կոնֆլիկտը հարթելու փորձի մեջ և մեղադրելով գերմանացիներին «ծովահենության» մեջ, երբ գերմանացի ռազմածովայինները բարձրացել էին թուրքական նավ՝ կասկածելով զենքի առևտրի մեջ: Գերմանիան գործել է ԵՄ ղեկավարության տակ գտնվող սպառազինության վերահսկողության առաքելության շրջանակներում:


Մամլո ասուլիսում ՆԱՏՕ-ի գլխավոր քարոտուղար Յենս Ստոլտենբերգը շրջանցեց Պոմպեոյի ու Չավուշօղլուի բանավեճը՝ նշելով, որ Աթենքի ու Անկարայի միջև լարումը օգնեց թուլացնել ՆԱՏՕ-ի «կոնֆլիկտների լուծման մեխանիզմը»: «Մենք տեսանք՝ ինչպես կոնֆլիկտների լուծման մեխանիզմը օգնեց նվազեցնել միջադեպերի և դժբախտ դեպքերի ռիսկը»՝ ասաց Ստոլտենբերգը՝ հավելելով, որ «հիմնական խնդիրը դա չի լուծում»: Նրա խոսքով՝ դա կախված է Գերմանիայի ղեկավարությամբ միջնորդական ջանքերից և «Հունաստանի ու Թուրքիայի քաղաքական կամքից»:
Ջակոպո Բարիգացի, Դևիդ Գերշենհորն, Նեկտարիա Ստամուլի, Ռիմ Մոմտազ,
Politico


Հ.Գ. ՆԱՏՕ-ի ԱԳ նիստում Թուրքիայի մեկուսացման մեջ հայտնվելը բնավ կառավարելի չի դարձնում նրա՝ իբրև ալյանսի անդամի վարքագիծը: Փաստացի՝ ՆԱՏՕ-ն ունի ոչ միայն ալյանսի անդամի անկառավարելիության, այլև՝ կառույցի գաղափարների ու քաղաքականության վարկաբեկման փաստ, որը չի կարողանում կարգավորել: ՆԱՏՕ-ի կանոնադրությամբ նախատեսված չէ ալյանսից վտարում, Թուրքիան կարող է կամավոր հեռանալ, ինչպես ժամանակին արել է Ֆրանսիան, բայց ՆԱՏՕ-ից դուրս գալը չի բխում Թուրքիայի շահերից, ու իրենց հետագա քաղաքականության մեջ ալյանսի անդամները պետք է գտնեն Անկարային սանձելու քաղաքական կամ ռազմական լուծում, այլապես Թուրքիան ՆԱՏՕ-ին ներքաշելու է ոչ միայն տարածաշրջանային, այլև ավելի մեծ պատերազմների մեջ:
Al Arabiya-ն նոյեմբերի 26-ին հաղորդել էր, որ Եվրախորհդրարանի պատգամավորները կոչ են արել ԵՄ-ին միասնական դիրքորոշում պահպանել Թուրքիայի անօրինական գործողությունների դեմ և ի պատասխան սահմանել կոշտ պատժամիջոցներ: Եվրախորհրդարանի պատգամավորները դատապարտել են Թուրքիայի անօրինական գործունեությունը Կիպրոսում՝ ընդգծելով, որ Կիպրոսի օկուպացված մասում Վարոշի լողափը բացելու որոշումը խարխլում է Կիպրոսի խնդրի համընդգրկուն լուծման հեռանկարը: Նրանք նշել են նաև, որ Թուրքիայի անօրինական ու միակողմանի գործողությունները Արևելյան Միջերկրականում ոտնձգություն են ԵՄ անդամ Հունաստանի ու Կիպրոսի ինքնիշխանության դեմ:


Եվրախորհրդարանը ձայների բացարձակ մեծամասնությամբ բանաձև է ընդունել՝ կոչ անելով պատժամիջոցներ սահմանել Թուրքայի դեմ: Բանաձևը ԵՄ դեկտեմբերի 10-ի սամիթից առաջ կոչ է անում անհապաղ պատժամիջոցներ ընդունել Թուրքիայի դեմ Կիպրոսի խնդրում իր դիրքորոշման և Արևելյան Միջերկրականում անօրինական գործունեության պատճառով:
Եվրոպայի ղեկավարները դատապարտել են թուրք-կիպրացիների կողմից Վարոշի լողափը բացելը և նախազգուշացրել են, որ «տարածաշրջանում նոր իրականության ստեղծումը խարխլում է կիպրական խնդրի համընդգրկուն լուծման հեռանկարը»: Նրանք կոչ են անում միասնական դիրքորոշում պահպանել Անկարայի անօրինական ու միակողմանի գործողությունների դեմ և պատժամիջոցներ սահմանել կոնկրետ անձանց դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը փորձում է մեղմել իր դիրքորոշումը՝ ընդգծելով, որ իր երկիրը Եվրոպայի անբաժան մաս է: Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանը հայտարարել է, որ թուրքերը դաս կառնեն միայն գործողություններից, ոչ թե խոսքերից: Թուրքիան շարունակում է գործողությունները, որ եվրոպացիները համարում են սադրիչ: Նոյեմբերի 24-ին թուրքերը հայտարարեցին, որ իրենց են վերապահում Էգեյան ծովում զորավարժությունների իրավունքը՝ մեղադրելով Աթենքին հունական որոշ կղզիների «ապառազմականացված կարգավիճակը» խախտելու մեջ՝ այդ թվում՝ Խիոսի, Սամոսի ու Լեմնոսի: Նրանք հղում են անում 1923-ի Լոզանի ու 1947-ի Փարիզի պայմանագրերին: Դա զայրացրեց Աթենքին, որ պարբերաբար մեղադրում է Անկարային Էգեյան ծովում ու Արևելյան Միջերկրականում սադրանքների մեջ:
Թուրքիայի ու Եվրոպայի տարբերությունը մեկն է՝ Եվրոպան միայն սպառնում ու նախազգուշացնում է, Թուրքիան հարձակվում ու տիրում, հետո Եվրոպան դատապարտում է ու հաշտվում: Իհարկե, դա Անկարային մղում է նոր սադրանքների, իսկապես ոչ միայն ՆԱՏՕ-ի ուղեղն է մահացած, այլև եվրոպական անվտանգության մեխանիզմը չի գործում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 11324

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ