ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

Բարաք Օբամա. Ճանապարհ դեպի առաջ 3. Տնտեսական դինամիզմի վերականգնումը

Բարաք Օբամա. Ճանապարհ դեպի առաջ 3. Տնտեսական դինամիզմի վերականգնումը
10.10.2016 | 21:41

(սկիզբը` այստեղ)

Նախ՝ վերջին տարիներին մենք ականատես դարձանք անհավանական տեխնոլոգիական ձեռքբերումների՝ ինտերնետի, բջջային կապի լայնամասշտաբ հասանելիության, արհեստական ինտելեկտի, ռոբոտատեխնիկայի, ժամանակակից նյութերի, էներգաարդյունավետության և անհատականացված բժշկության շնորհիվ: Թեպետ այս նորարարությունները փոխեցին կյանքը, բայց դեռ չեն տվել աշխատանքի արտադրողականության նշանակալից աճ: Վերջին տասը տարիներին ԱՄՆ ապահովեց աշխատանքի արդյունավետության աճի ամենաբարձր տեմպերը «Մեծ յոթնյակի» երկրներում, մինչդեռ համարյա բոլոր զարգացած տնտեսություններում այդ տեմպերը դանդաղել են: Առանց արագ աճող տնտեսության մենք չենք կարող ապահովել աշխատավարձի այն բարձրացումը, որ մարդիկ մեզնից սպասում են՝ անկախ նրանից, թե կարկանդակը ինչպես կբաժանենք:


Արտադրողականության նվազման հիմնական պատճառը պետական և մասնավոր ներդրումների պակասն էր, որ մասամբ ֆինանսական ճգնաժամի ժառանգությունն է: Բայց դա հետևանքն էր նաև կամավոր սահմանափակումների՝ հակահարկային գաղափարախոսության, որը մերժում է նոր բյուջետային ֆինանսավորման գործնականում բոլոր աղբյուրները, դեֆիցիտի արձանագրումով հետաձգված բնակվարձի և վերանորոգման վճարի հաշվին (հատկապես ինֆրակառույցների), որ մենք մեր զավակների ուսերին ենք նետում: Նաև՝ քաղաքական համակարգով՝ այնքան նեղկուսակցական և վարձավճարված, որ կամրջի ու օդանավակայանի վերականգնումը, որ առաջ երկու կուսակցությունների աջակցությունն էլ ստանում էր, ի սկզբանե դատապարտված է անհաջողության: Մենք կարող էինք օգնել մասնավոր ներդրումներին և ինովացիոն տեխնոլոգիաների ներդրմանը հարկահանության համակարգի բարեփոխման՝ եկամուտները հարկելու հաշվին, որը նվազեցնում է պաշտոնական հարկադրույքները և փակում հարկերից խուսափելու ճեղքերը, նաև՝ պետական ներդրումներով հիմնարար հետազոտությունների ու մշակումների մեջ: Տնտեսական աճի մեծացման և հասարակության բոլոր խավերի հասանելիության ապահովման համար չափազանց կարևոր է կրթությանը կողմնորոշված քաղաքականություն վարելը: Այդպիսի քաղաքականությունը ենթադրում է տարբեր միջոցներ՝ նախադպրոցական կրթության ֆինանսավորման մեծացումից մինչև ավագ դասարաններում կրթության որակի բարձրացում, որը թույլ կտա բարձրագույն կրթությունը ավելի հասանելի դարձնել և ընդլայնել որակական մասնագիտական պատրաստվածությունը:


Աշխատանքի արդյունավետության և աշխատավարձերի բարձրացումը կախված է նաև առևտրի կանոններում առաջնության գլոբալ մրցավազքի ստեղծումից: Թեպետ որոշ ընկերակցություններ տուժեցին արտասահմանյան մրցակցությունից, առևտուրը ոչ այնքան վնասել, որքան օգնել է մեր տնտեսությանը: Արտահանման շնորհիվ մենք դուրս եկանք ռեցեսիայից: Իմ Տնտեսական խորհրդի զեկույցի համաձայն՝ արտահանմամբ զբաղվող ԱՄՆ ընկերությունները իրենց աշխատակիցներին վճարում են միջինը 18 %-ով ավելի, քան ընկերությունները, որ միջազգային շուկա դուրս չեն գալիս: Այդ պատճառվ՝ ես հետո էլ պնդելու եմ, որ Կոնգրեսը քվեարկի Տրանսխաղաղօվկիանոսյան գործընկերության և Տրանսատլանտյան առևտրի ու ԵՄ-ի հետ ներդրումային գործընկերության համար: Այդ պայմանագրերը, նաև առևտրական կանոնների ուժով հարկադրանքը, թույլ են տալիս ստեղծել մրցակցության միասնական պայմաններ աշխատողների ու ձեռնարկությունների համար: Երկրորդ՝ աշխատանքի արտադրողականության աճի նվազեցման հետ զարգացած տնտեսությամբ շատ երկրներում աճել է անհավասարությունը, այդ աճը առավել նկատելի է ԱՄՆ-ում: 1979-ին ԱՄՆ ամենահարուստ ընտանիքների 1 %-ը բոլոր հարկերը վճարելուց հետո ստացել է բոլոր եկամուտների 7 %-ը: 2007-ին այդ մասնաբաժինը հասել է 17 %-ի:

Դա կասկածի տակ է դնում ամերիկացիների իբրև ժողովրդի բուն էությունը: Մենք հաջողությանը չենք նախանձում, ձգտում ենք և հիանում ենք հաջողության հասածներով: Ավելին՝ մենք հաճախ ավելի մեծ անհավասարություն ենք թույլ տալիս, քան մյուս երկրները, որովհետև համոզված ենք, որ համառ աշխատանքի շնորհիվ կարող ենք բարելավել մեր սեփական վիճակը և ականատեսը դառնալ՝ ինչպես են մեր զավակներն ավելի մեծ հաջողության հասնում: Ինչպես Աբրահամ Լինկոլնն է ասել` «կապիտալի հետ կռիվ չառաջարկելով՝ մենք ուզում ենք ամենահամեստ մարդուն էլ հարստանալու հնարավորություն տալ՝ բոլորի հետ հավասար»: Ահա ինչ խնդիր է ծագում՝ անհավասարության աճը նվազեցնում է անհատի սոցիալական առաջընթացի հնարավորությունը: Անհավասարության աճը սոցիալական սանդղակի վերին ու ստորին աստիճանները դարձնում է «առավել կպչուն»՝ վերև բարձրանալն ու վերևում տեղը կորցնելը ավելի է դժվարանում: Տնտեսագետներն անհավասարության ուժեղացման շատ պատճառներ են նշել՝ տեխնոլոգիաները, կրթությունը, գլոբալացումը, միությունների կրճատումը, նվազագույն աշխատավարձի իջեցումը: Այդ ամենի մեջ կա ճշմարտության հատիկ, և մենք ռեալ առաջընթացի ենք հասել բոլոր այդ ուղղություններով: Բայց ես կարծում եմ, որ պակաս կարևոր դեր չեն խաղում մշակույթի ու արժեհամակարգի փոփոխությունները: Նախկինում ընկերության ղեկավարի և աշխատակիցների աշխատավարձի տարբերությունը կաշկանդում էր աշխատակիցների միջև սոցիալական փոխգործակցության առավել բարձր մակարդակը բոլոր մակարդակներում՝ եկեղեցում, դպրոցներում, որտեղ սովորում էին նրանց երեխաները, հասարակական կազմակերպություններում:

Այդ պատճառով ընկերությունների գլխավոր տնօրենները տուն էին տանում մոտավորապես 20-30 անգամ ավելի շատ գումար, քան միջին աշխատակիցը: Պատճառներից մեկը, որ այսօրվա գլխավոր տնօրենը ստանում է 250 անգամ ավելի, այդ զսպիչ գործոնի թուլացումը կամ վերացումն է:
Տնտեսություններն առավել հաջող են գործում, երբ մենք վերացնում ենք հարուստների ու աղքատների միջև խզումը, այդ դեպքում աճը բարիք է բերում բոլորին: Եվ դա միայն անհավասարության հարց չէ: ՈՒսումնասիրությունները ցույց են տալիս, որ առավել ընդգծված անհավասարությամբ երկրներում աճը ավելի անկայուն է և հաճախակի են անկումները: Հարստության կուտակումը սոցիալական բուրգի գագաթին նշանակում է սպառողական ծախսերի կրճատում բնակչության լայն շրջանակներում՝ ծախսեր, որ խթանում են շուկայական տնտեսության աճը:


ԱՄՆ-ը ցույց է տվել, որ առաջընթացը հնարավոր է: Անցած տարի տնային տնտեսուհիների, որ եկամուտների բաշխման ստորին ու միջին մասերում են, եկամուտներն ավելի են աճել, քան նրանց, ովքեր վերին մասում են: Ֆինանսների նախարարության գնահատականներով՝ իմ նախագահության ընթացքում մենք հասել ենք նրան, որ 2017-ին ամենաաղքատ ընտանիքների, որ եկամուտների բաշխման սանդղակի հինգ աստիճաններից ամենացածրի վրա են, եկամուտները աճել են 18 %-ով: Մենք համարյա 7 տոկոսային կետերով բարձրացրել ենք միջին հարկադրույքները ընտանիքների համար, որոնց եկամուտը տարեկան 8 միլիոն դոլարից ավելին է (դա սանդղակի վերին հատվածում գտնվող տնտեսությունների 0,1 % է): Թեպետ ամենահարուստ ընտանիքների 1 % -ը հիմա ավելի շատ հարկեր է վճարում իր առյուծի բաժնից, իմ նախագահության տարիներին ընդունված հարկային փոփոխությունները մեծացրել են բոլոր մյուս ընտանիքների եկամուտներից ստացված մասնաբաժինը ավելի, քան այլ նախագահների կատարած հարկային փոփոխությունների դեպքում՝ սկսած 1960-ից: Բայց նույնիսկ այդ ջանքերը բավարար չեն: Ապագայում, միջոցներ ձեռնարկելով եկամուտների բազմամյա անհավասարությունը վերացնելու համար, մենք պետք է եռանդուն գործենք:

Վճռական դեր պիտի խաղան արհմիությունները: Նրանք օգնում են աշխատողներին ստանալ կարկանդակի ավելի մեծ կտոր, բայց նրանք պետք է բավականաչափ ճկուն լինեն, որ հարմարվեն գլոբալ մրցակցության պայմաններին: Ճիշտ ուղղությամբ շարժվելուն մեզ կօգնեն դաշնային նվազագույն աշխատավարձի բարձրացումը, խնամքին երեխաներ չունեցող աշխատակիցների համար եկամուտների հարկային ստուգարքների ընդլայնումը, զեղչերի սահմանափակումը բարձր եկամուտներ ունեցող ընտանիքների համար, աշխատող ուսանողների ուսման վարձի բարձրացմանը հակազդումը, միանման աշխատանքի դիմաց կանանց ու տղամարդկանց աշխատավարձերի հավասարության երաշխիքները:


Երրորդ՝ հաջող տնտեսությունը կախված է նաև աշխատանք ստանալու ռեալ հնարավորություններից բոլոր աշխատել ցանկացողների համար: ԱՄՆ-ը բախվել է աշխատունակ բնակչության խմբում աշխատողների թվի երկարաժամկետ կրճատմանը: 1953-ին աշխատուժի կազմում ներգրավված չէր 25-54 տարեկան տղամարդկանց միայն 3 %-ը: Այսօր նրանք 12 % են: 1999-ին աշխատուժի կազմում չէր աշխատունակ կանանց միայն 23 %-ը, այսօր՝ 26 %-ը: 2013-ի վերջից՝ աշխատուժի կազմ եկող կամ վերադարձող աշխատուժը տնտեսության ամրապնդման պայմաններում փոխհատուցում է աշխատուժի կրճատումը՝ կապված ծերացման և հետպատերազմյան սերնդի թոշակի անցնելու հետ: Դրա շնորհիվ աշխատուժի մասնաբաժինը այդ սեռատարիքային խմբի ընդհանուր թվի մեջ կայունանում է, բայց երկարաժամկետ բացասական միտումը պահպանվում է: Հարկադրված գործազրկությունը ներգործում է այնպիսի ցուցանիշների վրա, ինչպես բավարարվածությունը կյանքից, ինքնագնահատականը, ֆիզիկական առողջությունը և մահացությունը: Դա հարաբերվում է օպիումակիրների չարաշահման աղետալի աճով և դրա հետ կապված մահացության աճով՝ կրթական ցածր մակարդակ ունեցող ամերիկացիների շրջանում գերդոզավորումից ու ինքնասպանություններից: Նրանց մեջ աշխատողների տոկոսը առավել կտրուկ է նվազել:


Բազում միջոցներ կան, որ թույլ են տալիս ավելի շատ ամերիկացիների պահել աշխատաշուկայում, երբ նրանք դժվար ժամանակներ են ապրում՝ օրինակ, աշխատավարձի ապահովագրումը նրանց համար, որ չեն կարողանում նոր աշխատանքի տեղավորվել, որի համար վճարում են այնքան, որքան նախորդ աշխատավայրում: Դրան կարող էր նպաստել ուսման մատչելիությունը նահանգային երկամյա քոլեջներում, մասնագիտական պատրաստվածության դասընթացներում, նոր աշխատանքի որոնումներում օգնությունը: Օգտակար կլիներ մեծացնել աշխատողների թիվը, որ գործազրկութան նպաստ են ստանում: Վճարովի արձակուրդների և երաշխավորված բյուլետենների տրամադրմամբ, մանկական նախադպրոցական հաստատությունների մատչելիությամբ կարելի է սահմանել ճկուն աշխատակարգ՝ ձեռնտու թե գործատուին, թե աշխատողին: Քրեական արդարադատության մեր համակարգի բարեփոխումը և դեպի աշխատուժի կազմ վերադառնալու գործընթացի կատարելագործումը երկու կուսակցությունների աջակցությունն են ստացել և կարող են (գործադրվելու դեպքում) նպաստել աշխատունակ բնակչության զբաղվածության մակարդակի բարձրացմանը:
The Economist


Հ.Գ. Ահա այսպես է հասկանալի դառնում, թե ինչու է ԱՄՆ աշխարհի առաջին տնտեսությունը և ինչ պետք է անել աշխատուժի պահպանման համար: Խոստովանեմ՝ տաղտուկ է մի քիչ, բայց այս տաղտկության մեջ է ԱՄՆ-ի հզորությունը՝ մանրակրկիտ ու ճկուն համակարգ, որի կենտրոնում մարդն է, որտեղ հարուստ լինելը դատապարտելի չէ, որտեղ ամենամեծ խնդիրը հարուստների ու աղքատների միջև խզումն է և համարվում է, որ տնտեսություններն առավել հաջող են գործում, երբ վերացվում է հարուստների ու աղքատների միջև խզումը, այդ դեպքում է աճը բարիք բերում բոլորին: Եթե մենք էլ նույնքան ուշադիր կարդանք, կպարզենք, որ սա նաև մեր տնտեսության մասին է՝ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ առավել ընդգծված անհավասարությամբ երկրներում աճը ավելի անկայուն է և հաճախակի են անկումները: Հարստության կուտակումը սոցիալական բուրգի գագաթին նշանակում է սպառողական ծախսերի կրճատում բնակչության լայն շրջանակներում՝ ծախսեր, որ խթանում են շուկայական տնտեսության աճը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

(շարունակելի)

Դիտվել է՝ 2334

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ