ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

Բարաք Օբամա. Ճանապարհ դեպի առաջ 2. ՈՒժը՝ իբրև բարիք

Բարաք Օբամա. Ճանապարհ դեպի առաջ 2. ՈՒժը՝ իբրև բարիք
10.10.2016 | 08:30

(սկիզբը` այստեղ)


Շահույթի ձգտումը կարող է դառնալ հզոր ուժ, որն ուղղված է համընդհանուր բարիքին և կստիպի ձեռնարկություններին ստեղծել արտադրանք, որից սպառողները հիացմունք կապրեն, կամ կմղի բանկերին վարկավորել աճող ընկերություններին: Բայց դա ինքնին չի հանգեցնի համընդհանուր բարեկեցության և աճի: Տնտեսագետները վաղուց են ընդունել, որ իրենք իրենց մնացած շուկաները կարող են փլուզվել: Դա կարող է կատարվել մոնոպոլիաների հասնելու ձգտումից և շահույթի հետևից ընկնելուց, ընկերությունների ու ձեռնարկությունների անընդունակությունից՝ հաշվարկել իրենց որոշումների ազդեցությունը ուրիշների վրա՝ շրջակա միջավայրի աղտոտումով, տեղեկատվության անհամապատասխանության պատճառով ոչ անվտանգ ապրանքներ օգտագործող սպառողներին ռիսկի ենթարկելով կամ չափազանց թանկ բժշկական ապահովագրության պատճառով: Առավել սկզբունքային տեսակետից՝ փոքրամասնության ստեղծած և շատերին ոչ հաշվետու կապիտալիզմը սպառնալիք է բոլորի համար: Էկոնոմիկաները առավել հաջողակ են, երբ մենք չեզոքացնում ենք խզումը հարուստների ու աղքատների միջև, այդ դեպքում աճը բարերար է հասարակության բոլոր շերտերի համար: Աշխարհը, որտեղ բնակչության 1 % -ը վերահսկում է այնչափ հարստություն, որչափ մնացած 99 %-ը միասին վերցրած, երբեք չի կարող կայուն լինել: Հարուստների ու աղքատների միջև խզումը նոր երևույթ չէ, ճիշտ այնպես, ինչպես երեխան հետնաբակերում կարող է տեսնել ոչ հեռու կանգնած երկնաքերը, տեխնիկան թույլ է տալիս սմարթֆոնի տիրոջը տեսնել՝ ինչպես են ապրում ամենաարտոնյալները:

Սպասումներն ավելի արագ են աճում, քան կառավարությունները կարող են դրանք արդարացնել և անարդարության ամենուր թափանցող զգացումը խարխլում է մարդկանց հավատը համակարգի նկատմամբ: Առանց վստահության կապիտալիզմը և շուկան չեն կարող շարունակել այն եկամուտներն ու հաջողությունն ապահովելը, որ անցյալ դարերում էին ապահովում:

Առաջընթացի և վտանգի այդ առեղծվածային համադրումը ձևավորվել է ոչ մեկ տասնամյակում: Եվ թեպետ ես հպարտանում եմ վերջին ութ տարիներին իմ վարչակարգի ձեռքբերումներով, ես միշտ ընդունել եմ, որ մեր միությունը կատարելագործելու համար ավելի շատ ժամանակ է պետք: Նախագահությունը փոխանցումավազք է, որ մեզնից յուրաքանչյուրից պահանջում է իր ներդրումն ունենալ, որպեսզի երկիրը մոտենա իր ամենաբարձր ձգտումների իրականացմանը: Ինչի՞ց պիտի շարունակի իմ հաջորդը:
Առաջ գնալու համար պետք է ընդունել, որ ԱՄՆ-ի տնտեսությունը չափազանց բարդ մեխանիզմ է: Եվ չնայած թե որքան գրավիչ են սկսում հնչել առավել արմատական գաղափարները (կազմաքանդել բոլոր խոշորագույն բանկերը կամ մինչև երկինք հասցնել արտահանման տոկոսադրույքները), էկոնոմիկան վերացարկում չէ:

Հնարավոր չէ տնտեսությունն ամբողջությամբ կազմաքանդել, հետո նորից հավաքել՝ առանց հաշվի առնելու ռեալ մարդանց համար ռեալ հետևանքները: Դրա փոխարեն տնտեսության նկատմամբ հավատի լիակատար վերականգնման համար, որի դեպքում աշխատասեր ամերիկացիները կարող են առաջ գնալ ու հաջողության հասնել, անհրաժեշտ է լուծել չորս հիմնական կառուցվածքային խնդիր՝ խթանել աշխատանքի արտադրողականության աճը, պայքարել աճող անհավասարության դեմ, երաշխավորել աշխատանք յուրաքանչյուրին, որ ուզում է աշխատել, ստեղծել հետագա աճով կողմնորոշված կայուն տնտեսություն:

The Economist


Հ.Գ. Ընդունեք իբրև տնտեսագիտության այբուբեն: Քառորդ դար Հայաստանը բարեփոխումներ է անում՝ սկսելով ու ավարտելով հիանալի նախաբաններով, բայց յուրաքանչյուր հաջորդը սկսում է՝ ոչ թե շարունակում, գուցե դա է մեր պրոբլեմը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

(շարունակելի)

Դիտվել է՝ 1875

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

on_google_plusone_share">

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Սերնդափոխության մեխանիկա
Սերնդափոխության մեխանիկա