Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:               
 

Բարաք Օբամա. Ճանապարհ դեպի առաջ.1

Բարաք Օբամա. Ճանապարհ դեպի առաջ.1
09.10.2016 | 08:53

ՈՒր էլ ես գնացել եմ այս օրերին՝ տանը, թե արտասահանում, մարդիկ ինձ նույն հարցն են տալիս՝ ի՞նչ է կատարվում ԱՄՆ քաղաքական համակարգում: Իբրև երկիր, որ շահել է, գուցե ավելի, քան որևէ այլ երկիր, էմիգրացիայից, առևտրից ու տեխնոլոգիական ինովացիաներից, որ հանկարծ բռնել է միգրանտների, ինովացիաների դեմ ուղղված հովանավորչության ուղին: Ինչո՞ւ որոշ ուլտրաաջեր ու նույնիսկ ուլտրաձախեր կանգնել են կոպիտ, պրիմիտիվ պոպուլիզմի դրոշի տակ, որ խոստանում է վերադարձ անցյալ, որը անհնար է վերադարձնել, որը ամերիկացիների մեծամասնությամ համար ընդհանրապես գոյություն չի ունեցել: Այո, ճիշտ է, որ Ամերիկան պարուրել է որոշակի տագնապ ու նյարդայնություն գլոբալացման, էմիգրացիայի և նույնիսկ բուն փոփոխությունների պատճառով: Այդ տագնապը նոր չէ և տարածվում է ամբողջ աշխարհում, հաճախ դրսևորվում է իբրև հոռետեսություն միջազգային ինստիտուտների, առևտրական համաձայնագրերի, էմիգրացիայի նկատմամբ: Այդ տրամադրությունները երևում են վերջերս Բրիտանիայում անցկացված հանրաքվեում՝ ԵՄ-ից դուրս գալու, և ամբողջ աշխարհում պոպուլիստական կուսակցությունների թվի մեծացման մեջ: Այդ դժգոհությունը հիմնականում հարուցում է զգուշավորությունը, որ իր էությամբ տնտեսական չէ: Հակաէմիգրանտական, հակամեքսիկական, հակամուսուլմանական տրամադրությունները և փախստականներին չընդունելը, որ այսօր արտահայտում են որոշ ամերիկացիներ, անցյալի շովինիստական շեղումների (օրենքներ ընդունված 1798-ին, 1800-ականին, XIX- XX դարերում) և այլ պատմական շրջանների արձագանքն են, երբ ամերիկացիներին ներշնչում էին, որ նրանք կարող են վերականգնել անցյալի փառքը, եթե վերահսկողություն սահմանեն մարդկանց ինչ-որ խմբի կամ գաղափարի նկատմամբ, որ սպառնում է ԱՄՆ-ին: Մենք այդ վախերը հաղթահարել ենք և նորից կհաղթահարենք: Բայց կիսով չափ այդ դժգոհության հիմքում լիովին արդարացված անհանգստությունն է՝ կապված երկարաժամկետ տնտեսական գործոններով:

Աշխատանքի արտադրողականության աճի տեմպերի նվազման և եկամուտների բաշխման անհավասարության պատճառով, որ մի քանի տասնամյակ շարունակվում է, ցածր ու միջին եկամուտներ ունեցող ընտանիքներում եկամուտները աճը դանդաղել է: Գլոբալացումը և ավտոմատացումը թուլացրել են աշխատողների դիրքերը և նվազեցրել նրանց՝ արժանապատիվ աշխատավարձ ստանալու ունակությունը: Չափազանց շատ ֆիզիկոսներ ու ինժեներներ իրենց ամբողջ կյանքում զբաղվել են փողը ֆինանսական սեկտորում ներդնելով՝ փոխանակ իրենց տաղանդները ինովացիաներում ու տնտեսության ռեալ սեկտորում դրսևորեին: 2008-ի ֆինանսական ճգնաժամը, կարծես, միայն ուժեղացրեց կորպորացիաների և էլիտաների մեկուսացումը, որ դատելով ամեն ինչից, հաճախ ապրում են ոչ այն կանոններով, որոնցով ապրում են շարքային քաղաքացիները: Այդ պատճառով զարմանալի չէ, որ այդքան մեծ թվով մարդիկ են համաձայնում հայտարարություններին, որ շուրջբոլորը մեքենայություններ են ու խաղը ազնիվ չի խաղացվում: Միաժամանակ՝ այդ լիովին հասկանալի հիասթափությունը բազմապատկում են քաղաքական գործիչները, որ չեն բարելավում իրավիճակը, ավելի շուտ բարդացնում են խնդիրը: Հիշենք, որ կաիտալիզմը աշխարհին հայտնի լավագույն ազդակն է բարգավաճման ու բարենպաստ հնարավորությունների ստեղծման համար: Վերջին 25 տարիներին ծայրահեղ աղքատության մեջ ապրող մարդիկ 40 %-ից հասել են 10 %-ի: Անցյալ տարի ամերիկյան ընտանիքների եկամուտների աճը հասավ պատմական առավելագույնի և աղքատության մակարդակը նվազում էր ավելի արագ, քան 1960-ից սկսած ցանկացած շրջանում: Ռեալ աշխատավարձերը այդ տնտեսական ցիկլում աճում էին ավելի արագ, քան 1970-ից սկսած ցանկացած շրջանում: Այդ նվաճումները անհնար կլինեին առանց գլոբալացման և տեխնոլոգիական նորացումների գործընթացների, որ տագնապի պատճառ են ներկա քաղաքական բանավեճերում: Դա պարադոքս է, որ բնորոշում է այսօրվա աշխարհը:

Աշխարհն այսօր բարգավաճում է, ինչպես չի եղել նախկինում երբեք, այնուամենայնիվ, մեր հասարակությանը բնորոշ է անորոշությունն ու անհանգստությունը: Մենք ունենք ընտրություն՝ վերադառնալ հին, փակ էկոնոմիկային կամ համառորեն առաջ շարժվել՝ ընդունելով անհավասարությունը, որ կարող է ստեղծվել գլոբալացման հետևանքով, բայց այդ ընթացքում ձգտելով գլոբալ տնտեսությունը դարձնել առավել արդյունավետ բոլոր մարդկանց համար, այլ ոչ թե միայն նրանց, որ վերևում են:
The Economist, Մեծ Բրիտանիա


Հ.Գ. Նոյեմբերի ութին ԱՄՆ նախագահական ընտրություններն են և Բարաք Օբաման փաստացի սկսել է իր ութամյա նախագահության ամփոփումը: Նա իր ծավալուն հոդվածը, որ մաս-մաս կներկայացվի, տպագրել է Մեծ Բրիտանիայի The Economist ամսագրում, այսինքն՝ ԱՄՆ նախագահի խոսքն ուղղված է ոչ միայն ԱՄՆ ժողովրդին, այլև՝ Եվրոպային ու աշխարհին և պատասխանում է այն հարցերին, որ Եվրոպան այս օրերին ուղղում է ԱՄՆ-ին, հընթացս հայտարարելով, որ Եվրամիությունը չի ցանկանում դառնալ Եվրոպայի միացյալ նահանգներ և ամերիկյան մոդելը ամերիկյան մենթալիտետի դրսևորումն է, իսկ Եվրոպան ունի իր ճանապարհը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

(շարունակելի)

Դիտվել է՝ 1883

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ