Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:               
 

National Interest: Լեռնային Ղարաբաղը պատրաստ է ևս մեկ պատերազմի

National Interest: Լեռնային Ղարաբաղը պատրաստ է ևս մեկ պատերազմի
08.10.2016 | 11:06

«Ռազմավարական անհավասարակշռությունը դեռ մնում է և դա օգտագործելու պատճառները աճում են: Նախագահ Իլհամ Ալիևի իշխանությունը ուժեղացնող վիճելի սահմանադրական հանրաքվեից հետո Ադրբեջանում լարվածության ուժեղացման ֆոնին Լեռնային Ղարաբաղում կարծում են, որ Ադրբեջանի կողմից ևս մեկ հարձակման սանձազերծումը մոտենում է»՝ եզրակացրել է The National Interest ամսագրում հրապարակված հոդվածում վերլուծաբան Միկա Շպենգլերը:


«Լեռնային Ղարաբաղը պատրաստ է ևս մեկ պատերազմի» հոդվածում հեղինակը փորձում է վերլուծել ապրիլյան քառօրյա պատերազմի դասերը և հասկանալ դրանից հետո կողմերի գործողությունների տրամաբանությունը:
«Ապրիլյան պատերազմը լիովին անակնկալ էր մեզ համար»,- հեղինակի հետ զրույցում ասել է ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը: Մինչդեռ Ադրբեջանի հետ համեմատությամբ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերը զգալիորեն ավելի քիչ գումարներ են ներդնում սպառազինությունների ձեռք բերելու վրա։ Քառօրյա պատերազմից հետո Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը մեծ քայլեր են կատարել հաջորդ անգամ Ադրբեջանի գործողություններից անակնկալի չգալու համար:
ԼՂՀ վարչապետի մամլո խոսնակ Արտակ Բեգլարյանը հեղինակին ասել է, որ պաշտպանության բանակը ժամանակակից տեսանկարահանող սարքավորումներով է զինում առաջնագիծը, որը «թույլ է տալիս ամբողջ շփման գիծը տեսնել որոշակի խորությամբ»: Ստեփանակերտում կարծում են, որ նոր սպառազինությունների օգնությամբ Ադրբեջանի գործողություններից այլևս հանկարծակիի չեն գա:
Հեղինակը նշում է, որ վերջին մի քանի տարիներին Ադրբեջանը օգտագործում էր իր նավթային եկամուտները սպառազինությունների ձեռքբերման համար, հիմնականում Ռուսաստանից, իսկ հիմա այդ եկամուտները գրեթե անհետացել են:


«Ցավոք, ես, իրոք, ակնկալում եմ Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ նոր հարձակում: Միջազգային հանրությունը պետք է հասկանա, որ քանի դեռ քաղաքական բաղադրիչը չի կարգավորվել, Ադրբեջանը միշտ ռազմական լուծման ճանապարհով է գնալու: Կարծում եմ, հաջորդ անգամ, երբ քաղաքական կամ տնտեսական որևէ ճգնաժամ հարվածի Ադրբեջանին, նրանք օգտագործելու են նոր լարում հրահրելու մեթոդը՝ Բաքվում իրավիճակը վերահսկելու համար… Հիմնվելով որոշակի տեղեկատվության վրա՝ հոկտեմբերը կարող է լինել հաջորդ հարձակման ամիսը»,- հեղինակի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը:

Դիտվել է՝ 2542

Մեկնաբանություններ