Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:               
 

Անտոնիու Գուտերեշ՝ ՄԱԿ-ի նոր գլխավոր քարտուղար

Անտոնիու Գուտերեշ՝ ՄԱԿ-ի նոր գլխավոր քարտուղար
08.10.2016 | 10:58

Փախստականների հարցով նախկին գլխավոր հանձնակատար, Պորտուգալիայի նախկին վարչապետ Անտոնիո Գուտերեշը հինգշաբթի օրը ընտրվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: Նրա նշանակումը պիտի հաստատեն Գլխավոր ասամբլեայի 193 անդամները՝ գրում է Le Temps-ում Ստեֆեն Բրյուսարը: ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը, ԱԽ անդամների ուղեկցությամբ, հայտարարեց. «Մենք բացահայտ ֆավորիտ ունենք՝ Անտոնիու Գուտերեշը»: ՄԱԿ-ի իններորդ ղեկավարը կին չի լինի, ոչ էլ Արևելյան Եվրոպայի ներկայացուցիչ՝ երկու պահանջ, որ ունեին քաղաքացիական հասարակությունն ու մի քանի պետություններ: Լինելով չորրորդ արևմտաեվրոպացին, որ կղեկավարի ՄԱԿ-ը, Անտոնիու Գուտերեշը վարկաբեկեց քաղաքավարությունը ինը մյուս մրցակիցների նկատմամբ, որ պայքարի մեջ էին մտել այդ պաշտոնի համար:

Կին թեկնածուի և արևելաեվրոպացու ընտրության ձախողումը բազում պատճառներ ուներ: Մոսկվայի համար կարևոր չէ, որ Կրիստալինա Գեորգիևան Արևելյան Եվրոպայից է, նա մարմնավորում է Եվրամիությունը, որ կոշտ պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ Ղրիմի բռնակցումից հետո:Նրան աջակցելը կնշանակեր ձախողել մեկ այլ ընտրություն: Ռուսները նախընտրում էին այդ պաշտոնում տեսնել այլ բուլղարուհու՝ Իրինա Բոկովային, որ հիմա ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն է: Մոսկվայում կրթված Իրինա Բոկովան Արևմուտքի համար չափազանց մերձ էր համարվում Ռուսաստանին: ԱԽ երկու մշտական անդամներ պատրաստ էին վետո դնել երկու բուլղարուհիների թեկնածության վրա: Անտոնիու Գուտերեշի նշանակումը կոմպրոմիս է, որ ընդունելի դարձավ միջազգային հարաբերությունների բարձր լարման մթնոլորտում: ՌԴ-ի ու ԱՄՆ-ի, ՌԴ-ի ու Արևմուտքի հարաբերությունների լուրջ վատացումը բարդացրեց Պան Գի Մունի ժառանգորդի ընտրությունը: Սիրիայի ու Եմենի պատերազմի, Երկրորդ աշխարհամարտից հետո Եվրոպան հեղեղած ամենամեծ միգրացիոն ճգնաժամի համապատկերում Անտոնիու Գուտերեշը գլխավորելու է մի կազմակերպություն, որ կարիք ունի վերահաստատել իր հեղինակությունն ու կշիռը, հատկապես իր այն հիմնասյուների հարցերում, որոնց վրա կանգուն է արդեն 71 տարի՝ խաղաղություն ու անվտանգություն:

Սիրիական ճգնաժամի և հումանիտար մյուս ճգնաժամերի շրջանակներում ՄԱԿ-ը չափազանց կարևոր օգնություն ցուցաբերեց աղետի մեջ գտնվող բնակչությանը, բայց գերտերությունները ՄԱԿ-ին երկրորդ պլան են մղում, երբ խոսքը միջազգային անվտանգության հարցերի լուծմանն է վերաբերում: ՄԱԿ-ին առընթեր միջազգային իրավապաշտպան Human Righs Watch կազմակերպության փորձագետ Լուի Շարբոնոն ընդգծում է. «Ի դեմս Անտոնիու Գուտերեշի՝ ԱԽ-ն ընտրեց փախստականների եռանդուն և համառ պաշտպանի, որ ի վիճակի է բոլորովին առանձնահատուկ դիրքորոշում ունենալ մարդու իրավունքների հարցերում մեծ մարտահրավերների դարաշրջանում: Ի վերջո, ՄԱԿ-ի ապագա գլխավոր քարտուղարի մասին դատելու են այն պետություններին դիմակայության ունակությամբ, որ հենց նոր նրան ընտրել են»:

Ստեֆան ԲՐՅՈՒՍԱՐ, Le Temps


Հ.Գ. ՄԱԿ-ի նոր գլխավոր քարտուղարը պաշտոնը ստանձնում է նոր սառը պատերազմի պայմաններում, կառույցի գործունեությունը մարդասիրական գործողությունների փոխարկելու՝ գերտերությունների քաղաքականության ընթացքում: Բայց Անտոնիու Գուտերեշը ունի շատ մեծ շանս փոփոխվող աշխարհի պես փոխելու և ՄԱԿ-ի գործունեությունը՝ նրա պաշտոնավարման ժամկետը համընկնում է ԱՄՆ-ում, հետո նաև Ֆրանսիայում, Գերմանիայում ընտրությունների հետ, նա աշխատելու է նոր նախագահների ու վարչապետների հետ, իսկ դա միշտ փոփոխությունների հնարավորություն է՝ այդ թվում կոնֆլիկտների պարագայում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4698

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ