Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:               
 

Էրդողանը, Ցիպրասը և Լոզանը

Էրդողանը, Ցիպրասը և Լոզանը
01.10.2016 | 09:57

Նահագապետերի հետ Անկարայում հանդիպմանը ելույթ ունենալով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է 1923-ի Լոզանի խաղաղության համաձայնագիրը, որի հիման վրա որոշվել են Թուրքիայի սահմանները. «Նրանք (առաջին աշխարհամարտում Թուրքիայի հակառակորդները) մեզ պարտադրեցին ստորագրել է 1920-ին Սևրի պայմանագիրը և համոզեցին 1923-ին ստորագրել Լոզանի համաձայնագիրը: Ինչ-որ մեկը փորձում էր խաբել մեզ՝ այդ պայմանագիրը հաղթանակ ներկայացնելով: Բայց բոլորն ամեն ինչ հասկանում են: Լոզանում մենք Հունաստանին հանձնեցինք Էգեյան ծովի կղզիները, որտեղ հնչած կանչը լսելի է մեր ափում: Այնտեղ մեր մզկիթներն ու մեր սրբավայրերն են: Մենք մինչև հիմա պայքարում ենք նեղուցի համար: Այդ պրոբլեմները ծագեցին նրանց պատճառով, ովքեր նստել էին Լոզանում բանակցային սեղանի շուրջ ու չկարողացան մեր իրավունքները պաշտպանել»:


Լոզանի խաղաղության պայմանագրի մասին Էրդողանի խոսքերը ծայրահեղ կտրուկ արձագանք ստացան Աթենքում: Հունաստանի ԱԳ-ն դա գնահատեց իբրև երկու երկրների սահմանները կասկածի տակ դնելու փորձ և հունական կզղիների նկատմամբ հավակնություն: Աթենքը հայտարարությամբ պահանջեց Թուրքիայից հարգել 1923-ի համաձայնագիրը: «Լոզանի պայմանագիրը և ամբողջ միջազգային իրավունքը քաղաքակիրթ աշխարհում իրականություն են և ոչ ոք, այդ թվում Անկարան, չի կարող դրանք չճանաչել: Բոլորը պետք է պայմանագիրը հարգեն՝ որքան էլ դա ցավալի է թվում»՝ ընդգծում էին հույն դիվանագետները: Իրենց գնահատականը տվեցին և քաղաքական կուսակցությունները, նրանց ընդհանրական կարծիքով՝ «Էրդողանի խոսքերը վտանգավոր են, մասն են թուրքական ղեկավարության պարբերական ջանքերի՝ կասկածի տակ դնելու Էգեյան ծովի կղզիների վրա Հունաստանի սուվերեն իրավունքը»:


Խնդիրը միայն ժամանակակից Անկարայի նոստալգիկ ցավը չէ: 2013-ի դեկտեմբերին վարչապետ Էրդողանը արդեն ասել էր, որ Թուրքիային են պատկանում Արևմտյան Թրակիան (Հունաստանի մասը), Մակեդոնիան, Բոսնիան ու Հերցեգովինան՝ միջազգային դիվանագիտական սկանդալ հարուցելով: 2016-ի հունվարի 11-ին Ֆրագուլիս Ֆրագոսը (2009- 2011-ին Հունաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետը, 2012-ին ՊՆ պաշտոնակատար) հայտարարեց, որ «թուրքերն ուզում են փոխել սահմանները Էգեյան ծովում և Անկարայի իշխանության տակ վերադարձնել հյուսիսային Հունաստանի մի մասը՝ մինչև Սալոնիկ ու Կիպրոս՝ վերաձևելով ծովային սահմանները Էգեյան ծովում»:

Դա նորություն չէ: Ժամանակ առ ժամանակ Թուրքիան ու Հունաստանը հակասություններ են ունենում Էգեյան ծովի, մայրցամաքային նեղուցի, օդային տարածքի, ազգային փոքրամասնությունների, Կիպրոսի խնդրի, Իմրոս ու Տենեդոս կզղիների շուրջ: Ու՞մ են այս անգամ ուղղված Էրդողանի քաղաքական նետերը: Թուրքական ԶԼՄ-ները նախագահի ելույթը գնահատեցին ոչ որպես Աթենքի հետ քաղաքական սկանդալի փորձ, այլ Թուրքիայի Հանրապետութան հիմնադիր Մուսռաֆա Քեմալի թաքնված, բայց սուր քննադատություն: 1920-ի ապրիլի 23-ին Անկարայում Քեմալի գլխավորած թուրքական ազգային շարժումը սահմանեց Թուրքիայի Ազգային մեծ ժողով /ԹԱՄԺ/: Դրանից առաջ սուլթան Մեհմեդ VI Կոնստանդնուպոլսում լուծարել էր խորհրդարանը՝ Օսմանյան կայսրության Գլխավոր ասամբլեան, թողնելով միայն կառավարությունը, որը Անտանտի երկրների ու նրանց միացած Իտալիայի, Ճապոնիայի, Բելգիայի, Հունաստանի, Լեհաստանի, Պորտուգալիայի, Ռումինիայի, Սերբերի, խորվաթների, սլովենացիների թագավորության, Հիջազի, Չեխոսլովակիայի ու Հայաստանի հետ 1920-ի օգստոսին ստորագրել էր Սևրի պայմանագիրը, որ նշանակում էր ոչ միայն Օսմանյան կայսրության բաժանումը, այլև կապիտուլյացիան առաջին աշխարհամարտում: Այդ պահից երկրում փաստացի սկսվեց քաղաքացիական պատերազմ Կոնստանդնուպոլսի կառավարության ձևավորված «Խալիֆաթի բանակի» և ԹԱՄԺ-ի բանակի միջև: Սուլթանին աջակցում էին Անգլիան և Անտանտի մյուս դաշնակցները: Այդ իրավիճակում նա չհամարձակվեց վավերացնել Սևրի պայմանագիրը, թեպետ ամեն ինչ վկայում է, որ դա կարող էր լինել Անկարայի ու Կոնստանդնուպոլսի որոշակի պայմանավորվածությունների արդյունք: 1921-ի մարտի 16-ին ՌՍՖՍՀ-ը, Քեմալի հետ կնքելով Մոսկվայի պայմանագիրը, ՌՍՖՍՀ արտաքին գործերի ժողովրդական կոմիսար Գեորգի Չիչերինի խոսքով՝ «դարձավ եվրոպական միակ պետությունը, որ ճանաչեց ԹԱՄԺ-ի կառավարությունը և Թուրքիայի Ազգային համաձայնությամբ որոշված սահմանները»:


1922-ի սեպտեմբերի վերջին Փարիզում Ֆրանսիայի վարչապետ Պուանկարեի, Անգլիայի արտաքին գործերի նախարար Քերզոնի և Ֆրանսիայում Իտալիայի դեսպան Սֆորցայի խորհրդակցությունում որոշվեց հրավիրել Լոզանի կոնֆերանսը Օսմանյան կայսրության ճակատագիրը որոշելու համար: Լոզան հրավիրվեցին և Կոնստանդնուպոլսի սուլթանական կառավարությունը, և Անկարայի ԹԱՄԺ-ի կառավարությունը: Ի պատասխան՝ Քեմալը 1922-ի նոյեմբերի 1-ին ԹԱՄԺ-ում որոշում ընդունեց Կոնստանդնուպոլսի կառավարությունը օրենքից դուրս հայտարարելու մասին՝ լուծարելով սուլթանատը, բայց ոչ խալիֆատը: 1922-ի նոյեմբերի 11-ին Լոզանի կոնֆերանսը «անսպասելի» որոշեց ճանաչել ԹԱՄԺ-ի ինքնիշխանությունը, որից հետո 1922-ի նոյեմբերի 17-ին վերջին սուլթան Մեհմեդ VI հեռացավ Կոնստանդնուպոլսից:

Տվյալներ կան, որ սուլթանին անգլիացիները տեղեկացրել էին քաղաքական ու աշխարհաքաղաքական պայմանների մասին, որ դաշնակիցները Լոզանում առաջադրելու էին Քեմալի կառավարությանը: Մեհմեդ VI-ը դա 1920-ի Սևրի պայմանագրից հետո համարեց առաջին աշխարհամարտում երկրի երկրորդ կապիտուլյացիա և հրաժարվեց ստորագրել: Երբ 1922-ի նոյեմբերի 20-ին Լոզանում կոնֆերանսը սկսվեց, պարզվեց, որ մասնակցում են Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Թուրքիայի, Հունաստանի, Հարավսլավիայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Ճապոնիայի ներկայացուցիչները: ԱՄՆ-ը միայն դիտորդներ էր ուղարկել, իսկ Սովետական Ռուսաստանի ներկայացուցիչներին ընդհանրապես չէին հրավիրել: Լոնդոնում գտնում էին, որ իբր բոլշևիկյան Մոսկվան, ղեկավարվելով «Արևելքում համաշխարհային հեղափոխության» սկզբունքով՝ դեմ է լինելու Քեմալին ներկայացվող պահանջներին և պնդելու է, որ Անկարայի վերահսկողության տակ մնան նախկին Օսմանյան կայսրության հիմնական մասերը: Բավական է ծանթանալ այն ժամանակվա սովետական դիվանագիտության նամակագրությանը՝ համոզվելու, որ Մոսկվան տեղյակ էր Լոնդոնի և թուրքական պատվիրակության ղեկավար Իսմեթ փաշայի անդրկուլիսյան պայմանավորվածություններին՝ Սովետական Ռուսաստանին թույլ չտալ մասնակցել բանակցությունների այն մասին, որի ժամանակ որոշվելու է միայն թուրքական նեղուցների հարցը:

Երբ Էրդողանն ասում է, որ «պրոբլեմները ծագեցին նրանց պատճառով, ովքեր Լոզանում նստել էին բանակցային սեղանի շուրջ ու չկարողացան մեր իրավունքները պաշտպանել», նա այնքան էլ հեռու չէ ճշմարտությունից: Մոսկվայից մեկուսացնելով թուրքական պատվիրակությանը Լոզանում՝ անգլիական պատվիրակության ղեկավար Քերզոնը ձևակերպեց պայմանագրի տարածքային հարցերը: 1923-ի հուլիսի 23-ին պայմանագիրը ստորագրվեց և վերջ դրեց Թուրքիայի ու Անտանտի պետությունների պատերազմին: Լոզանի խաղաղության պայմանգրի «տարածքային հոդվածները» (2−22) հաստատում էին նոր սահմանները, իրավականորեն ձևակերպելով Օսմանյան կայսրության փլուզումը և արձանագրելով Թուրքիան իր ժամանակակից սահմաններում: Օսմանյան կայսրության փլուզման նախագծումը Արևմուտքում կաբինետային էր: Նախկին կայսրության տարածքում նոր պետություններ ստեղծվեցին՝ Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի մանդատի ներքո (Իրաք, Հորդանան, Սիրիա, Լիբանան, Պաղեստին և այլն): Դեռ վերջերս Լոզանի խաղաղութան պայմանագիրը թուրքական պաշտոնական պատմագրությունը գնահատում էր «մեծ հաղթանակ», որ վկայում է քեմալական հեղափոխության արդյունքում ստեղծված թուրքական անկախ պետության միջազգային ճանաչումը: Բայց հիմա իրադարձությունները զարգանում են այնպես, որ ազգային պատմության այդ էջերը խմբագրվելու են: Բրիտանացի պատմաբան Նորման Սթոունը գրում է, որ Թուրքիան փորձում է ներկա վիճակի բացատրությունը որոնել իր պատմության մեջ՝ դիմելով նախորդ իշխանությունների հաղթանակներին կամ սխալներին: Բայց պատմությունը ոչ միայն պետք է ուսումնասիրել, այլև անհրաժեշտ ու կարևոր դասերը սերտել: Կկարողանա Էրդողանը դա անել, թեկուզ ռիսկերի մասով, որ առաջին աշխարհամարտից հետո նորից այդքան բացահայտ սպառնում են երկրին:
Ստանիսլավ Տարասով, REGNUM


Հ.Գ. Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը Լոզանի պայմանագրի մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի հայտարարությունը վտանգավոր է համարում երկու երկրների հարաբերությունների եւ տարածաշրջանի համար: «Հույն-թուրքական հարաբերությունները, էգեյան ծովի ու կղզիների կարգավիճակը հստակ և վերջնականապես կարգավորող Լոզանի պայմանագիրը վիճարկելը վտանգավոր է ինչպես մեր երկու երկրների հարաբերությունների, այնպես էլ տարածաշրջանի համար ընդհանուր առմամբ: Անկախ իրական պատճառներից, որոնք նման հայտարարությունների առիթ են դարձել, Հունաստանը մտադիր չէ գնալ այդ ճանապարհով որպես պետություն, որը հետևողականորեն պաշտպանում է իր սուվերեն իրավունքները միջազգային նորմերի հիման վրա»,- ասել է Ցիպրասը:


Առաջին աշխարհամարտից հետո փլուզվեցին երկու կայսրությունները՝ ռուսական ու օսմանյան, ի՞նչ էր նրանց նոր տերերին մնում անել, եթե ոչ միմյանց ՛՛փրկել՛՛: Լենինը փրկեց Աթաթուրքին, Աթաթուրքին հաջորդած իշխանավորները երկրորդ աշխարհամարտում արդեն պատրաստ էին հարձակվել Ստալինի գլխավորած երկրի վրա՝ նորից նետվելով Գերմանիայի գիրկը: Մեկ հարյուրամյակ անց Թուրքիան նորից է վտանգ զգում ու նետվում է Կրեմլի գիրկը՝ նրանք միմյանց կարող են մխիթարել: Ի՞նչ տարբերություն Գեորգի Չիչերինի ու Սերգեյ Լավրովի միջև: Էրդողանը կարող է օրվա պահանջով անգամ Աթաթուրքին կասկածի տակ առնել, Լավրովը՝ Չիչերինին երբեք:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2601

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ