Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Գահերի պայքար

Գահերի պայքար
10.09.2016 | 09:46

ՈՒզբեկստանի վարչապետ Շավկաթ Միրզիյովի նշանակումը նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, Ղազախստանում ու Հայաստանում վարչապետների փոփոխությունը Financial Times-ը անվանում է ամենամեծ կադրային փոփոխություններ խորհրդային նախկին հանրապետություններում վերջին մի քանի տարիներին: Ղազախստանում Քարիմ Մասիմովը վարչապետի պաշտոնը փոխարինեց Ազգային անվտանգության կոմիտեի նախագահի պաշտոնով՝ վերջին երկու տարում կառավարության կազմի փոփոխությունների ընթացքում, որ նախաձեռնել է խորհրդային ժամանակներից Ղազախստանը կառավարող Նուրսուլթան Նազարբաևը: Հայաստանում հրաժարական տվեց Հովիկ Աբրահամյանը, որ կապում են կառավարության գործունեությունից բնակչության մեծ դժգոհության հետ:

«Այս շաբաթ մենք տեսանք մի շարք իրադարձություններ, որոնք ցույց են տալիս, որ տարածաշրջանային քաղաքականությունը տրանսֆորմացիայի փուլում է»՝ ասել է Լուկա Անեսկին՝ Գլազգոյի համալսարանի Կենտրոնական Ասիայի հետազոտությունների փորձագետ: Փոփոխությունները Ղազախստանի կառավարությունում կատարվում են այն ժամանակ, երբ երկիրը պատրաստվում է իր պատմության մեջ իշխանության առաջին փոխանցմանը՝ գրում է Financial Times-ը: Ղեկավարի փոփոխությունը համընկել է տարածաշրջանի տնտեսական լուրջ պրոբլեմների հետ: ԱՄՀ-ը կանխատեսում է, որ տարածաշրջանում ՀՆԱ-ն կլինի սոսկ 1,2 %՝ համեմատած 2000- 2014-ի միջին 8,3 %-ի հետ: Պատճառը Ռուսաստանում հումքային ապրանքների գնանկումը և ռեցեսիան է: Սահմանադրությամբ՝ ՈՒզբեկստանում նախագահի մահվան դեպքում նրա պարտականությունները կատարում է խորհրդարանի նախագահը, սակայն Նիգմատուլա Յուլդաշևը հրաժարվեց և տեղը զիջեց Շավկաթ Միրզիյովին՝ նրա «բազմամյա փորձի և հարգանքի պատճառով, որ նա վայելում է հասարակության մեջ»: Փոփոխությունները Ղազախստանի կառավարությունում՝ գրում է FT-ն, իշխանության փոխանցման շրջանում են: 76-ամյա Նազարբաևը իրավահաջորդի մասին իր ծրագրերի մասին չի խոսել, բայց փորձագետները վստահ են, որ էլիտան արդեն սկսել է առավել շահավետ դիրքերի որոնումները:

Տարածաշրջանի հարցերով փորձագետ Լիվիա Պագին կարծում է, որ Մասիմովի պաշտոնանկության գլխավոր նախաձեռնողը Դարիգա Նազարբաևան է՝ նախագահի դուստրը և փոխվարչապետը: «Մասիմովի պաշտոնանկությունը վկայում է, որ Դարիգան խաղի մեջ է իբրև իրավահաջորդ»` ասում է Լիվիա Պագին: Հայաստանում Աբրահամյանի պաշտոնանկությունը, ըստ FT-ի, եկող տարվա խորհրդարանական ընտրություններից առաջ սպասելի իրադարձություն էր: Տնտեսության պրոբլեմները և դժգոհությունը կառավարության գործողություններից Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման օրերին հանգեցրին զանգվածային բողոքների այս ամռանը:
BBC


Հ.Գ. Ինչ հրաշալի վերլուծություն է մեզ հրամցնում BBC-ին՝ իբրև անգլիական թերթերի դայջեստ: Փաստորեն Ղազախստանի ու ՈՒզբեկստանի հետ համեմատության մեջ մենք շարունակում ենք մնալ ժողովրդավարության կղզյակ, որտեղ զանգվածային բողոքները կարող են հանգեցնել վարչապետի հրաժարականի: Իսկ իրական պատճառների մեջ խորանալու ժամանակ ու հավես բրիտանացիները չունեն՝ Լոնդոնն ո՛ւր, մենք ուր:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2038

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ