Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Հայաստանը կգլխավորի ՀԱՊԿ-ը՝ ո՞վ է այդ կամիկաձեն

Հայաստանը կգլխավորի ՀԱՊԿ-ը՝ ո՞վ է այդ կամիկաձեն
10.09.2016 | 09:40

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարեց, որ հոկտեմբերի 14-ին կազմակերպությունը նոր նախագահ կունենա, նրան կներկայացնեն Երևանում ՀԱՊԿ նախագահների խորհրդի նիստում: Հայտնի է, որ նախագահը լինելու է Հայաստանի ներկայացուցիչը: «Կոնկրետ ո՞վ՝ հիմա ասել չեմ կարող»՝ նշեց Բորդյուժան: ՀԱՊԿ-ի խորհրդի նիստը անցկացվելու է մի երկրում, որ ապրիլին ապրեց Ադրբեջանի կոշտ դիմակայությունը Լեռնային Ղարաբաղի հետ, որը կարող էր առնչվել և հայկական տարածքներին կամ ներգրավել հայկական զինուժը կոնֆլիկտի մեջ: Ապրիլյան պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ի քարտուղարությունը տեղեկացնում էր Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության հետ կապերի մասին, ստանում էր անհրաժեշտ տեղեկություններ կոնֆլիկտի գոտուց, որ ինքնին զսպիչ գործոն էր Բաքվի համար:

ՀԱՊԿ-ի մամլո քարտուղար Վլադիմիր Զայնետդինովն ընդգծում էր, որ «ՀԱՊԿ-ի կանոնադրության համաձայն՝ մեր կազմակերպության կոնկրետ քայլեր նախատեսվում են, Երևանը կազմակերպության լիիրավ անդամ է», բայց «դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ կազմակերպությունը պաշտոնական դիմում ստանա Հայաստանի բարձրագույն ղեկավարությունից»: Նման դիմում Երևանից չստացվեց, իսկ զինված բախումը դադարեցվեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական միջամտության շնորհիվ միայն, որ կոնֆլիկտի կողմերին կոչ արեց անհապաղ դադարեցնել կրակը: Միևնույն ժամանակ ՀԱՊԿ անդամներ Բելառուսն ու Ղազախստանը ապրիլյան պատերազմի օրերին, մեղմ ասած, դաշնակցի նկատմամբ «ոչ միանշանակ արձագանք» ունեցան, որը հարուցեց Երևանի դժգոհությունը: Խնդիրը միայն Հայաստանը չէ: ՀԱՊԿ-ի որոշ անդամներ ավելի վաղ ձեռնպահ մնացին թուրքական իշխանությունների քննադատությունից, երբ խփվել էր ռուսական ինքնաթիռը և կազմակերպության շրջանակներում արգելափակեցին հակաթուրքական կոշտ հայտարարությունները: Ավելին, նրանք դեմ էին ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցչի նշանակմանը, որ Անկարան կընդուներ իբրև «ոչբարեկամական քայլ»: Այդ պատճառով՝ Հայաստանի ներկայացուցչին ՀԱՊԿ գլխավոր քատուղար նշանակելու մասին Բորդյուժայի հայտարարությունը կարելի է ընդունել իբրև ՀԱՊԿ անդամ մյուս երկրների հետ համաձայնեցված գործողություն (թեպետ Լեռնային Ղարաբաղի շփման գծում իրավիճակը մնում է անկայուն) և որոշակի արդյունք ռուս-թուրքական հարաբերությունների բարելավման: Հիմա ակնհայտորեն Երևանի ձայնին ՀԱՊԿ-ում հարկ կլինի լսել, հատկապես տարածաշրջանային կայունության ապահովման միջոցառումների հարցերում:


ՀԱՊԿ բոլոր պետությունները պետք է կարևոր դասեր քաղեն Լեռնային Ղարաբաղում ապրիլյան պատերազմից: Նրանք առավելագույն ջանքեր պետք է գործադրեն՝ բացառելու Հայաստանի ու Ադրբեջանի լայնամասշտաբ պատերազմը հետագայում: Ռազմական տրամաբանության տեսակետից իրավիճակում, երբ բախումները Անդրկովկասում տեղի են ունենում գլոբալ ահաբեկչության դեմ Սիրիայի ճակատից 300 կիլոմետրի վրա, բոլորը վաղուց պիտի մտածեին հաստատուն կովկասյան թիկունքի ստեղծման մասին սիրիական գործողության խնդիրների լուծման համար: Այդ առումով պետք է լուրջ վերաբերվել Հայաստանով Սիրիա, Իրանի օդային տարածք, ապա Իրաքյան Քրդստան ավիացիոն տարանցման խնդիրներին: REGNUM-ը, ապա և Deutsche Welle-ն արդեն քննարկել են Ղարաբաղը Սիրիայի հետ կապելու խնդիրը, որ գտնվում է ԼՂՀ-ից հարավ: Ռազմական անհրաժեշտության դեպքում ՀԱՊԿ-ը իրավունք ունի բարձրացնելու այդ հարցը՝ կարևորելով ԻՊ-ի դեմ կոալիցիայի պայքարը, առաջին փուլում քաղաքական հարթության մեջ: Փորձագետները ջանում են հնարավորինս շրջանցել Ղարաբաղյան խնդիրը և ՀԱՊԿ-ի դերը Անդրկովկասում, չցանկանալով այրել կամուրջները Բաքվի հետ և պահպանել երկխոսության հնարավորությունը: ՀԱՊԿ-ի համար գերակա է Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի խաղաղ կարգավորման սկզբունքը, պարիտետի պահպանումը դաշնակից Հայաստանի և ոչ դաշնակից Ադրբեջանի միջև: Բայց որքա՞ն կպահպանվի այս հավասարակշռությունը, ոչ ոք չգիտի:
Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ, REGNUM


Հ.Գ. Առաջին հայացքից՝ արդարությունը վերականգնվում է՝ երբ ՀԱՊԿ-ում նախագահում է Հայաստանը, Հայաստանի ներկայացուցիչը պետք է ՀԱՊԿ-ը գլխավորի: Բայց նշված պայմաններում դա Հայաստանի համար ոչ թե վերջապես կառույցում իր ձայնը լսելի դարձնելու հնարավորություն է, այլ՝ պատիժ ուրիշների գործած հանցանքների համար: Նախ՝ ո՞վ է մոռացել ապրիլյան քառօրյայի ընթացքում ՀԱՊԿ-ի ոչ համարժեք պահվածքը: ՀԱՊԿ-ում այդպես էլ չնկատեցին, որ Բաքուն ոչ միայն ԼՂՀ սահմանն էր խախտել, այլև՝ Հայաստանի: Ադրբեջանական անօդաչու թռչող սարքերը խախտում էին Հայաստանի սահմանը՝ այդպես զոհվեցին Սիսիանից Ղարաբաղ գնացող ազատամարտիկները: ՀԱՊԿ-ի քարտուղարությունը տեղեկացնում էր իրավիճակի մասին և բացարձակ անգործության մեջ էր, երբ գրոհում էր Ադրբեջանը, երբ Հայաստանն անցավ գրոհի, Պուտինի մակարդակով ռազմական գործողությունները կասեցվեցին: Ադրբեջանի համար բացարձակապես զսպիչ գործոն չէր Հայաստանի անդամությունը ՀԱՊԿ-ին, Բաքուն վստահ էր ՀԱՊԿ-ի անգործունակությանը: Շատ մեծ հարց է՝ եթե Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը դիմեր ՀԱՊԿ-ին, քանի՞ ամսից արձագանք կունենար՝ ելնելով ՀԱՊԿ անդամներ Բելառուսի ու Ղազախստանի «ոչ միանշանակ արձագանքից»: Փաստորեն՝ Ռուսաստանը ՀԱՊԿ-ում որևէ դեր չունի, որոշողը Մինսկն ու Աստանան են: Այնքան որոշիչ է նրանց դերը, որ նույնիսկ ավելի բարձր են դասում Թուրքիայի, քան իրենց դաշնակցի շահերը: Բայց սրանք մանրուքներ են այն մեծ սպառնալիքի համեմատ, որ ՀԱՊԿ-ը նախապատրաստում է իր դաշնակցի նկատմամբ՝ փորձելով ներգրավել Սիրիայի պատերազմում: Ոչ մի «ռազմական տրամաբանությունից» չի բխում, որ գլոբալ ահաբեկչության դեմ Սիրիայի պատերազմում պետք է օգտագործվի Հայաստանի կամ Ղարաբաղի տարածքը:

Նույնիսկ եթե լինի Իրանի, Իրաքյան Քրդստանի համաձայնությունը: Ոչ մի «ռազմական անհրաժեշտության դեպքում» ՀԱՊԿ-ը իրավունք չունի բարձրացնել այդ հարցը՝ որևէ առնչություն չունենալով ԼՂՀ-ի հետ: ՀԱՊԿ անդամ է Հայաստանը, բայց ոչ ԼՂՀ-ն՝ փաստ, որ քանիցս ընդգծել են ՀԱՊԿ-ում՝ անթաքույց անջրպետվելով կոնֆլիկտից և բազմիցս շեշտելով, որ իրենք պարտավորված են ապահովել Հայաստանի, բայց ոչ ԼՂՀ-ի անվտանգությունը, ուրեմն ինչո՞ւ է հիմա հարց դարձել Ղարաբաղի տարածքը օգտագործելը: Արդեն ճանաչե՞լ են ԼՂՀ-ն, ԼՂՀ-ն արդեն ՀԱՊԿ անդա՞մ է: Առավել ևս, որ ՀԱՊԿ-ի համար կարևոր է մնում «պարիտետի պահպանումը դաշնակից Հայաստանի և ոչ դաշնակից Ադրբեջանի միջև»: ՈՒրեմն՝ ո՞վ է լինելու այն կամիկաձեն, որ այս խնդիրները չլուծելու համար ստանձնելու է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2860

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ