Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Պարզվում է` Աբրամ-Աբրահամից առաջ հրեաներ առհասարակ չէին կարող լինել

Պարզվում է` Աբրամ-Աբրահամից առաջ հրեաներ առհասարակ չէին կարող լինել
07.06.2016 | 00:17

Մեկ-մեկ մտածում ես՝ որո՞նք են Օսմանյան Թուրքիայում հայերի և քրիստոնյա այլ ժողովուրդների ցեղասպանության արմատները։ Ի՞նչ էր դա, կրոնական, ազգային անհանդուրժողականությո՞ւն նրանց հանդեպ, ովքեր ոչ մի կերպ չէին ուզում ձուլվել և իրենց «օսմանցի» կոչել, թե՞ այլ երկրների, այլ ժողովուրդների, ինչ-որ մի խումբ անձանց նպատակներից ու շահերից բխող ծրագրված բարբարոսություն։ Հավաստի փաստերը հիմքեր են տալիս համարելու, որ տեղի է ունեցել ամենատարբեր շահերի «միախառնում», որոնց իրականացմանը խանգարել են Օսմանյան Թուրքիայի քրիստոնյաները։ ՈՒ քանի որ քրիստոնյաների մեծ մասը հայ էր, ապա... Սալոնիկի «Մակեդոնիա Ռիզորտա» («Վերածնված Մակեդոնիա») մասոնական օթյակի ստոր դերի մասին մենք քանիցս գրել ենք, հիշեցրել հայ ընթերցողին։ Նաև այն մասին, որ այդ օթյակը ղեկավարել են... հրեաներ։ Հրեանե՞ր, թե՞ ոչ հրեաներ։


Պատմական արխիվային փաստաթղթերը հաստատում են, որ դրանք հրեաներ են եղել։ Եվ որ օսմանյան «Իթթիհադ վե թերաքի» կուսակցությունը նույնպես «Մակեդոնիա Ռիզորտա» օթյակի հոգեզավակն է եղել։ Մեկ անգամ էլ հիշեցնենք, թե ինչ փաստաթղթի մասին է խոսքը։ Կոստանդնուպոլսից իր ԱԳՆ-ին Անգլիայի դեսպանի գաղտնի զեկույցը. «Սըր Հարտինգին սըր Ջ. Լոութերից։ Անձամբ և գաղտնի։ 29 մայիսի 1910 թ.»։

Ես սոսկ մի քանի կտոր կմեջբերեմ այդ զեկույցից, որը վաղուց արդեն գաղտնազերծված է. «Փարիզի երիտթուրքական շարժումը զգալիորեն տարբերվում է սալոնիկյանից և շատ տեղեկություններ չունի վերջինի ներքին գործունեության մասին։ Սալոնիկ քաղաքի բնակչությունը 140000 է։ Նրանից մոտ 80000-ը իսպանացի հրեաներ են, իսկ 20000-ը՝ «սաբեթականներ» (Ծևի Սաբեթի հետևորդներ), այսինքն, իրենց մուսուլման ներկայացնող ծածուկ հրեաներ։ Հավատափոխ հրեաների մի որոշակի մաս ավելի վաղ իտալական հպատակություն է ընդունել և մտել իտալական օթյակների կազմի մեջ։ Հրեական քաղաքապետարանի նախագահ Թիմա Նաթանը բարձրաստիճան օծվածության մասոն է։ Ենթադրվում է, որ հրեա վարչապետներ Լուցատին և Սոնինոն, ինչպես նաև այլ հրեա սենատորներ ու պատգամավորներ ևս մասոններ են։ Նրանք ընդգծում են, որ իրենց ավանդույթները քաղում են «Հին Շոտլանդիա» օթյակից։ Մի քանի տարի առաջ սալոնիկցի հրեա մասոն Էմանուել Կարասոն, ներկայումս այդ քաղաքից օսմանյան Մեջլիսի պատգամավոր, Սալոնիկում հիմնեց «Մակեդոնիա Ռիզորտա» օթյակը, որը կապված է ֆրանկմասոնության հետ։ Միանգամայն ակնհայտ է, որ այդ մարդն իր աշխատանքով նպատակ ունի մասոնության մեջ ներքաշելու երիտթուրք զինվորական և քաղաքացիական գործիչների և դրանով իսկ ստեղծելու հրեական գաղտնի ազդեցություն Թուրքիայի նոր ղեկավարության վրա»։


Երկրորդ. «Չնայած երիտթուրքերի կողմից օգտագործվող «Ազատություն», «Հավասարություն», «Եղբայրություն» բառերը միաժամանակ նաև իտալական ֆրանկմասոնության կարգախոսն են, այդուամենայնիվ, միանգամայն պարզ է, որ սալոնիկյան շարժման էությունը հրեությունն է (թե՛ երիտթուրքերի, թե՛ իտալական ֆրանկմասոնության տարբերիչ գույները կարմիր-սպիտակն են)։ 1908 թ. հեղափոխությունից հետո, երբ կոմիտեն տեղափոխվեց Կոստանդնուպոլիս, հայտնի դարձավ, որ նրա ղեկավարներից շատերը ֆրանկմասոններ են։ Կարասոն սկսեց ակնառու դեր խաղալ. մասնավորապես նա հասավ այն բանին, որ իր ձեռքն անցնի Բալկանյան կոմիտեն։ Տեղացի և արտասահմանցի հրեաները սկսեցին ամենաեռանդուն աջակցություն ցուցաբերել նոր վարչակազմին։ Դա, ինչպես բացատրում էր թուրքը, շարունակվեց այնքան, մինչև ժողովուրդն սկսեց խոսել, որ ամեն հրեայի կարելի է համարել գաղտնի կոմիտեի գաղտնի լրտես, և որ ամբողջ շարժումը ոչ այնքան թուրքական, որքան հրեական հեղափոխություն էր։ Իտալական կառավարությունը Սալոնիկում գլխավոր հյուպատոս նշանակեց հրեա մասոն Պրիմո Լևիին, ով մինչ այդ դիվանագիտական աշխատանքի փորձ չուներ։ Ամերիկայում դեսպան նշանակվեց Օսկար Շտրաուսեն, ով Յակոբ Շիֆի հետ մեծ ազդեցություն էր գործում ամերիկացի հրեաների վրա, նպատակ ունենալով ապահովելու հրեաների վերաբնակեցումը Միջագետքում։ Դա սիոնիզմի զարգացած հոսանքներից մեկն էր, որը հանդես էր գալիս այլ «հայրենիքի» պլանների դեմ»։
1910 թվական... Բագվում (և ոչ թե Բաքվում, ի գիտություն հայ ժողովրդի և տարածաշրջանի պատմությունն իբր իմացողների) հայերը ցարական ղեկավարության օժանդակությամբ սկսում են հայկական առաջին Հանրային գրադարանի շինարարությունը (հանդիսավորությամբ կբացվի 1911 թ.)։ Մինչև 1915 թ. ողբերգությունը դեռ հինգ տարի կա, մինչև Առաջին աշխարհամարտի սկիզբը՝ չորս տարի, մինչև Արևմտյան Հայաստանը Թուրքիայից վերցնելու Ռուսական կայսրության պլանի հրապարակումը (հայկական մի շարք նահանգների ինքնավարացման պլան)՝ երեք տարի։ Բայց արդեն հետևում են 1909 թ. երիտթուրք մասոնների ծրագրած և իրականացրած հայոց կոտորածները Կիլիկիայում՝ Ադանայում։ Այսպես ասած, «Իթթիհադ վե թերաքիի» կոմիտեի գործունեության սխեմաների ու մեխանիզմների «ստուգման մարտ»։ Այո, Թուրքիայի հրեա մասոնները, ինչպես գրել է անգլիացի դիվանագետը 1910 թվականին, տարբերվում էին Իտալիայում և Ֆրանսիայում ապրող իրենց եղբայր «որմնադիրներից»։ Բայց... չէին տարբերվում Անգլիայում, ԱՄՆ-ում և Գերմանիայում բնակվող իրենց եղբայրներից։ Եվ պետք է նկատի ունենալ. իր հավատին դավաճանած հրեա մասոնն այլևս հրեական ազգի մաս չէ, պետք չէ իսլամ ընդունած հրեա մասոնների կողմից հայերի դեմ կատարված հանցագործությունները վերագրել նաև մյուս բոլոր հրեաներին։ «Դյոնմեների», այսինքն` միտումնավոր իսլամ ընդունած հրեաների գործոնը կամ երևույթը պատմաբաններին շատ լավ է հայտնի։ Այդ մասին իմացել են և գիտեն նաև այն հայ պատմաբանները, որոնք (և դարձյալ միտումնավոր) գրել են առաջ ու երբեմն գրում են նաև հիմա, թե, իբր, Հայոց (հետևաբար և մյուս քրիստոնյաների) ցեղասպանության հարցում «մեղավոր» է եղել Ռուսաստանը։ Ասես չի եղել անգլո-ֆրանսիական Սայքս-Պիկոյի պակտը, որը, ի հաճույս ԱՄՆ-ի շատ ազդեցիկ շրջանակների և Եվրոպայի հրեական բանկիրների ընտանիքների, պնդում էր, որ Օսմանյան Թուրքիան կմասնատեն և Պաղեստինի հողերում կստեղծվի... «հրեական օջախ»։ Արդյոք Ռուսաստանն ստորագրե՞լ է Սայքս-Պիկոյի պակտը։ Կարծես՝ ոչ։ Ստորագրե՞լ է, արդյոք, Սայքս-Պիկոյի պակտը ԱՄՆ-ը։ Դարձյալ՝ կարծես ոչ։ Բնական է, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ը Անտանտի դաշնակիցներն էին Երկրորդ աշխարհամարտում (Անգլիայի և Ֆրանսիայի հետ)։ Բնական է, որ Ռուսաստանում և ԱՄՆ-ում կային Մերձավոր Արևելքում «հրեական օջախի» ստեղծման գաղափարակիր ջատագովներ։ Բայց այդ պետությունների դերը շատ ավելի փոքր էր, քան Անգլիայինն ու Ֆրանսիայինը, Գերմանիայինն ու Ավստրո-Հունգարիայինը. սրանք առհասարակ ուղղակի մասնակից են եղել ցեղասպանությունների, բացի այդ, թե՛ Բեռլինում, թե՛ Վիեննայում այն նույն հրեական բանկիրական ընտանիքների կշիռը պակաս չէր, քան Անգլիայում և Ֆրանսիայում։


Բայց այսօր կուզեի ահա թե ինչ հարցնել թե՛ մեր հասարակությանը, թե՛ աշխարհին։ Հիշենք Հին կտակարանը։ Ահա Նոյ նահապետն ու նրա երեք որդիները։ Ահա և այն նույն Աբրամը։ Ավանդական աստվածաշնչյան տոմարով ծնվել է մ.թ.ա. 1812 թվականին (մ.թ.ա. 19-րդ դար), ապրել է 175 տարի և մեռել է մ.թ.ա. 1637 թ. (մ.թ.ա. 17-րդ դար)։ Այլ թվարկությամբ, ծնվել է մ.թ.ա. 2040 թ. (մ.թ.ա. 21-րդ դար) և մեռել է մ.թ.ա. 1865 թ. (մ.թ.ա. 19-րդ դար)։ Մի քանի ժողովուրդների նախահայրն է (Ծննդոց, ԺԷ։4)։ Առաջինը աստվածաշնչյան երեք նահապետներից, որոնք ապրել են համաշխարհային ջրհեղեղից հետո։ Համաձայն Ծննդոց գրքի՝ հրեա է և ամբողջ հրեա ժողովրդի տոհմապետը։ Նոյի անդրանիկ որդու՝ Սեմի (Շեմի) ծոռ Եբերի (Էբերի) ժառանգը։ Աստվածաշունչը Աբրամի մասին մանրամասնորեն պատմում է Ծննդոց գրքում (Ծննդոց, ԺԲ-25), այնուհետև Աբրամը հիշատակվում է Հեսու Նավեի գրքում, Օրինաց երկրորդ գրքում, Սաղմոսագրքում, Եզեկիելի, Միքիայի մարգարեություններում, Մատթեոսի, Ղուկասի, Հովհաննու ավետարաններում, սուրբ առաքյալների թղթերում և Պողոս առաքյալի՝ Հռովմայեցոց, Գաղաթացոց և Եբրայեցոց ուղղված թղթերում։ Մի անգամ Աստված նրան հորդորեց հոր, կնոջ Սարայի և զարմիկ Ղովտի հետ տեղափոխվել Քանան (Պաղեստին)։ Աստված խոստացավ. «Ես քեզ մեծ ազգ պիտի շինեմ և քեզ օրհնեմ» (Ծննդոց, ԺԲ։2)։ Երբ Աբրամը 99 տարեկան էր, Աստված հայտնվեց նրան, որ հաստատի խոստումը։ Աբրամը իր անունը փոխեց, Աբրահամ («բազմության հայր») դարձրեց, Սարան դարձավ Սարրա, և, ի նշան ուխտի, բոլոր տղամարդիկ թլպատվեցին (Ծննդոց, ԺԷ։ 10-11)։


Որևէ մեկի մտքով անցե՞լ է, արդյոք, որ քանի որ Աստված Աբրամ-Աբրահամից էր պատրաստվում հրեաներին «շինելու», ապա... Աբրամ-Աբրահամից առաջ հրեաներ առհասարակ չե՞ն եղել։ Դուրս է գալիս, որ չեն եղել։ Եվ այսպես, մեզ ներշնչել են, մեզ համոզել են, թե Աբրահամը հրեա ժողովրդի նախահայրն է, հրեա նախահայրերից ավագը, ով, հանուն Աստծո հավատի, համաձայնեց զոհաբերելու իր որդի Իսահակին։ Բայց Աբրահամից առաջ, պարզվում է, ոչ մեկին հրեա չէին համարում և չէին կոչում։ Անհասկանալի է նաև Աբրահամի տոհմի ծննդյան վայրը կամ այն վայրը, որտեղից սկսվել է Աբրահամի տոհմի ծագումը։ Հին կտակարանը նշում է, թե իբր նա ծնվել է ՈՒր (Ար) քաղաքում։ Մյուս կողմից` կան տեղեկություններ (նույն աստվածաշնչյան աղբյուրներում), որ, առնվազն, Աբրահամի հայրը ծնունդով ՈՒրից չէր, այլ այդ քաղաք էր եկել Ասորեստանից։ Եվ Աբրահամի և ՈՒրում նրա հոր հայտնվելու ամբողջ պատմությունը պատված է առեղծվածային մշուշով, որը ոչ մի տեղ և ոչ մի կերպ չի ցրվում։


Դժվար է աստվածաշնչյան տեղեկություններից տեղափոխվել 1915 թվական, բայց պետք է՝ հասկանալու համար, թե ովքեր են եղել «դյոնմեները», ովքեր անձնական պատասխանատվություն են կրում մարդկության դեմ գործած հանցանքների համար։ Սա երկար խոսակցություն է, անհնար է մեկ-երկու էջի շրջանակներում ճշմարտությունը բացահայտել։ Արդյոք դրանք առնչություն ունեցե՞լ են Աբրահամի սերմի հետ, թե՞ դա արդեն նրանց «գյուտն» է, ովքեր, ըստ էության, հին փղշտացիքից խլել են նրանց հայրենիքը՝ փղշտացիքի Պաղեստինը։ Կարող են առարկել՝ հիմա ո՞ւմ է դա պետք, ի՞նչ կարող է սա տալ՝ հասկանալու համար եղելությունը։ Իմ կարծիքով՝ շատ բան։ Ի վերջո, Իսրայելը չէ՞, որ այժմ այն առաջատար երկրների շարքում է, որոնք չեն ուզում ճանաչել ու դատապարտել 1915-23 թթ. Հայոց ցեղասպանությունը։ Անվիճելի փաստ է։ Փաստերի հետ հարկավոր է հաշվի նստել, ոչ թե լռության մատնել դրանք։ Մեր ժողովուրդը դեռ շատ բան ունի վերաիմաստավորելու, մինչև կհասկանա, թե ինչու էին թուրքական «դյոնմեները» այդքան ջանադրաբար կատարում Հայկական լեռնաշխարհի էթնիկ մաքրման «պատվերը»։


Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 4564

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ