«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Անկարայի ստվերը Ղարաբաղում

Անկարայի ստվերը Ղարաբաղում
16.04.2016 | 12:33

Հայերը հայտարարում են, որ Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակման հետևում Թուրքիան է: Թալիշի շրջակայքում տեղակայված հայ զինվորականները պնդում են, որ, ադրբեջանական զորքերից բացի. իրենց դեմ կռվում են թուրք զինվորները և ԻՊ-ի զինյալները, որ եկել են Թուրքիայից կռվելու քրիստոնյա հայերի դեմ: «Մեծամասնությունը Թուրքիայից է գալիս, նրանց մեջ վարձկաններ էլ կան: Առանց նրանց օգնության ու Անկարայի աջակցության ադրբեջանցիները երեբք չէին կարող հարձակում սկսել»՝ մեջբերում է Le Figaro-ն հայ սպաներից մեկին: Երևանի կարծիքով՝ Թալիշում երեք ծերունիների հաշվեհարդարը ապացուցում է, որ ԻՊ-ը Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտում հանդես է գալիս Բաքվի կողմից:
Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը ամենապայթյունավտանգն է սառեցված կոնֆլիկտներից, որ ժառանգություն է մնացել ԽՍՀՄ-ից: Տարածաշրջանում աշխատող եվրոպացի դիվանագետի խոսքով՝ կոնֆլիկտը չի կարելի սառեցված անվանել. «Մենք գործ ունենք հրաբուխի հետ, որ պարբերաբար սկսում է ժայթքել, բայց ժայթքումի ժամանակն ու ուժգնությունը հնարավոր չէ կանխատեսել»:
Ադրբեջանը հայտարարում է, որ պատրաստ է զենքի ուժով վերցնել շրջանը, եթե Մինսկի խումբը այդպես էլ քաղաքական լուծում չգտնի: Հայաստանը, որտեղ քրիստոնեական եկեղեցին շատ ուժեղ դիրքեր ունի, ռազմական գործողությունների վերսկսվելու մեջ տեսնում է Անկարայի ձեռքը: Թեպետ Թուրքիան պաշտոնապես կոնֆլիկտի մասնակից չէ, ապրիլի 4-ին Էրդողանը հայտարարեց. «Մենք աղոթում ենք, որ մեր ադրբեջանցի եղբայրները այս բախումներում հաղթեն և մենք աջակցելու ենք նրանց մինչև վերջ»:
Հրադադար նախաձեռնած Մոսկվայի համար դժվար է լինելու երկու հակառակորդներին հաշտեցնել: Սիրիայում թուրքական բանակը ռուսական երկու ինքնաթիռ խփեց, Ռուսաստանն ու Թուրքիան հիմա լարված հարաբերություններ ունեն: Դա ստիպում է զգուշանալ տարածաշրջանում միջնորդավորված պատերազմի վերսկսումից: Շատերը կցանկանային նման սցենար Լեռնային Ղարաբաղում: Նրանք մեղադրում են Կրեմլին, որ Հայաստանում երկու ռազմաբազա ունի, որ բավականաչափ ակտիվ չի աջակցում Երևանին Բաքվի հետ դիմակայության մեջ: Ռուսաստանը զենք է վաճառում և Հայաստանին, և Ադրբեջանին, բայց խաղալով բանկիրի ու ռազմական հովանավորի դեր, պատրաստ չէ ապակայունացնել իր դաշնակիցներից մեկին հանուն մյուսի:
Նիկոլա ՎԻՆ, Le Figaro


Հ.Գ. Տարօրինակ չէ, որ ֆրանսիացիները հաճույքով վերլուծում են՝ ինչ պիտի անի ու չանի Թուրքիան, ինչ՝ Ռուսաստանը, բայց բոլորովին չեն հիշում իրենց անելիքները: Համենայն դեպս՝ հրապարակային քաղաքականության մակարդակում, ինչը և Ռուսաստանին, և Թուրքիային վստահություն է ներշնչում, որ իրենք են դրության տերերը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1171

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ