«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Մոսկվան ունի երեք նպատակ Հարավային Կովկասում

Մոսկվան ունի երեք նպատակ Հարավային Կովկասում
16.04.2016 | 12:30

Փետրվարին ռուսական ռազմաօդային ուժերը հայտարարեցին МиГ-29 կործանիչներ ու այլ նորագույն ինքնաթիռներ Հայաստանի ռազմաբազա ուղարկելու մասին, որ 25 մղոն է հեռու թուրքական սահմանից: Մոսկվան Երևանին խոստացել է 200 միլիոն դոլարի վարկ՝ զենք գնելու համար և հայտարարել է բանակցությունների մասին, որ Ռուսաստանը և Իրանը միացնող էներգետիկ համակարգն անցնի Հայաստանով՝ The Washington Post-ում գրում է Օքսֆորդի համալսարանի ասպիրանտ Սեմյունել Ռամանին, որ մասնագիտացել է Ռուսաստանի արտաքին քաղաքականությամբ 1991-ից հետո: Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է և ԵԱՏՄ անդամ: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Մոսկվան նշանակալից ռազմական աջակցություն է ցույց տվել Հայաստանին, որ օգնի պահել Լեռնային Ղարաբաղի վիճելի շրջանը: Սակայն Հայաստանով Ռուսաստանի հետաքրքրվածությունը ուժեղացել է վերջին ամիսներին: Մոսկվան երեք նպատակ ունի:
Առաջինը՝ «օղակել Թուրքիան»: «Ռուսաստանի՝ Հայաստանի հետ ամրապնդվող ալյանսը ավելի մասշտաբային ռազմավարության մասն է՝ վախեցնել թուրքական կառավարությանը և երաշխավորել, որ Անկարան չի խփի հերթական ռուսական ինքնաթիռը Սիրիայի ճանապարհին: Ռուսական զորքերի տեղակայումը թուրքական սահմանի մոտ և Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի պարբերական սրումը Մոսկվան դիտարկում է իբրև իր նպատակին հասնելու միջոցներ:
Ադրբեջանը սերտ մշակութային կապեր ունի Թուրքիայի հետ և նրա կարևոր տարածաշրջանային դաշնակիցն է: ՈՒժեղացնելով ռազմական աջակցությունը Հայաստանին, Ռուսաստանը խարխլում է Թուրքիայի կովկասյան ռազմավարությունը և ամրապնդում է իր ազդեցությունը տարածաշրջանում:
Ռուսական ասադամետ հակաԻՊական արշավը Սիրիայում ևս մեկ պատճառ է, որ Ռուսաստանը որոշել է մեծացնել Հայաստանի ռազմական օգնությունը: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Հայաստանը և բաասական Սիրիան սերտ դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին, Երևանը կենսականորեն կարևոր է համարում Սիրիայում ապրող 120 հազար հայերի իրավունքների պաշտպանությունը: Ինչպես Ռուսաստանը, Հայաստանը Ասադին համարում է ամբողջ Սիրիայի օրինական նախագահ: Ասադը պաշտոնապես ճանաչել է հայերի ցեղասպանությունը 2015-ի նոյեմբերին Agence France-Presse-ին տված հարցազրույցում: Առաջին անգամ էր, որ Սիրիայի նախագահը մեկնաբանում էր սուր հակասություններ առաջացնող հարցը և դա արմատական փոփոխություններ նախանշեց սիրիական քաղաքականության մեջ:
Երրորդ՝ Ռուսաստանի համար կարևոր է ապահովել Հայաստանի կայունությունը: Հայաստանի հետ Ռուսաստանի հարաբերությունների ամրապնդումը սերտ կապված է Հայաստանում իշխանության փոփոխությունը կանխելու Ռուսաստանի շահագրգռվածության հետ: Ռուսաստանը մնում է Հայաստանի խոշորագույն առևտրական գործընկեր:
Հայաստանի տնտեսական կախվածությունը Ռուսաստանից նշանակում է, որ Ռուսաստանի հետևից Հայաստանը մխրճվեց ռեցեսիայի մեջ 2014-ին: Երբ անցյալ ամռանը բողոքի ակցիաներ սկսվեցին էլեկտրաէներգիայի գնի բարձրացման դեմ, իշխանությունը թուլացրեց «Էլեկտրական Երևան» ակցիայի մասնակիցների հակառուսական տրամադրությունները՝ ընդգծելով դժգոհության ներքին պատճառները: Հայաստանում իշխանության փոփոխությունը Ռուսաստանին մենակ կթողնի Անդրկովկասում: Տևական տնտեսական լարվածության շրջանում բարձր վարկանիշը պահպանելու համար Պուտինին պետք է, որ Ռուսաստանի հասարակությունը համարի, թե Մոսկվան, ինչպես նախկինում, պահպանում է վերահսկողությունը նախկին խորհրդային տարածքների վրա:
Սեմյուել ՌԱՄԱՆԻ, The Washington Post


Հ.Գ. Դուք այս օրերին չե՞ք ունեցել այն զգացողությունը, որ Բաքվի սկսած քաղաքական պատերազմը գլոբալ խաղի մաս էր, որ աստիճանաբար ուրվագծվելու է առաջիկայում: Պատերազմը քաղաքականության մաս է, բնականաբար: Իսկ քաղաքականության մեջ գործոն կարող ես լինել, եթե անկախ ես: Մոսկվային միշտ պետք է եղել Հայաստանում թույլ, հնարավորինս լեգիտիմության նվազ պաշարով իշխանություն, որ առավելագույնս կարողանա իր վերահսկողության տակ պահել: Համենայն դեպս՝ Հայաստանում ստեղծել է և պահեստային ուժեր՝ ի դեմս ռուսական դաշտում գործող ընդդիմության և հասարակական սեկտորի: Մենք դա միշտ իմացել ենք, բայց այս օրերին այդ ամենը դառնում է պարզապես վտանգավոր:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1390

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ