Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Ադրբեջանի նախագահը` միջազգային հերթական կոռուպցիոն սկանդալի կիզակետում

Ադրբեջանի նախագահը` միջազգային հերթական կոռուպցիոն սկանդալի կիզակետում
04.04.2016 | 13:05

Գերմանական «Suddeutsche Zeitung» պարբերականը «Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիում» (ICIJ) կազմակերպության հետ համատեղ հրապարակել է Պանամայում գրանցված օֆշորային ընկերությունների փաստաթղթերի հսկայածավալ ցանկ, որն ակնթարթորեն հեղեղել է միջազգային առաջատար լրատվամիջոցներն ու սոցիալական կայքերը: «Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը» տեղեկացնում է, որ խոսքը պանամական «Mossack Fonseca» իրավաբանական ֆիրմայի շուրջ 40 տարվա ամենօրյա փաստաթղթային շրջանառությանն է վերաբերումը, որը 11,5 միլիոն առանձին փաստաթղթերի տեսքով հայտնվել է հետաքննող լրագրողների ձեռքում։


Գաղտնազերծված փաստաթղթերը լույս են սփռում աշխարհի գործող ու նախկին նախագահների, հայտնի քաղաքական գործիչների, հասարակական նշանակության այլ անձանց գումարների լվացման, հարկերից և պատժամիջոցներից խուսափելու մեխանիզմների վրա, որոնք իրագործվել են ֆիրմայի միջոցով օֆշորային ընկերություններ գրանցելու ճանապարհով։
Շուրջ մեկամյա լրագրողական գործունեությունը, որի ընթացքում մշակվել, դասակարգվել և սկանավորվել են փաստաթղթերը, ինտերակտիվ քարտեզի տեսք է ստացել, որը մի քանի լեզուներով զետեղված է նշված պարբերականների կայքէջերում։ Տվյալների ամբողջական հրապարակումը սպասվում է մայիսին։
Փաստաթղթերում խոսքը տասնյակ նախկին և ներկայիս պետությունների ղեկավարների մասին է, միջազգային մասշտաբի այլ կոռուպցիոն սկանդալներում, այստեղ ևս իր ուրույն տեղն է զբաղեցրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` ընտանիքի անդամների և հարազատների ողջ կազմով։


Կոնսորցիումն Ադրբեջանի ղեկավարի մասին որպես ներածական նշում է. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վարում է ճոխ ու շվայտ կյանք` երկրի տնտեսության համարյա բոլոր բնագավառներում ունեցած ֆինանսական մասնաբաժինների հաշվին։ Նրա կինը` Մեհրիբան Ալիևան սերում է ազդեցիկ և արտոնյալ Փաշաևների ընտանիքից, որի տնօրինության տակ են բանկեր, ապահովագրական և շինարարական ընկերություններ, հեռուստաընկերություն, կոսմետիկայի խանութների ցանց։ Նա նաև ղեկավարում է «Հեյդար Ալիև» հիմնադրամը, Ադրբեջանում գերիշխող դիրք զբաղեցնող բարեգործական ընկերություն, որը կանգնած է կառուցապատվող դպրոցների, հիվանդանոցների ու խոշոր սպորտային կոմպլեքսների հետևում։ Ալիևների ավագ դուստրը` Լեյլան, հանդիսանում է «Բաքու» ամսագրի խմբագիրը, և քրոջ` Արզուի հետ ֆինանսական մասնաբաժիններ ունի երկրի արևմտյան Չովդար գյուղում գործող ոսկու հանքավայրում, ինչպես նաև Ադրբեջանի առաջատար բջջային օպերատոր «Ազերֆոն» (Azerfon) ընկերությունում։
Արզուն նաև զգալի փայատեր է «SH Հոդինգում» (SW Holding), որը տնօրինում է ադրբեջանական «Ազալ» ավիաընկերությանն առնչվող համարյա բոլոր բիզնես ոլորտները, օդանավերում սննդի մատակարարումից ընդհուպ մինչև օդանավակայանի հարկերի։ Երկու քույրներն ու նրանց եղբայրը Դուբայում ձեռք են բերել ունեցվածք, որը 2010 թ-ին գնահատվել էր շուրջ 75 միլիոն դոլար։ Հեյդարը Դուբայում գնված շուրջ 44 միլիոն դոլար արժողությամբ ինը շքեղ դղյակների սեփականատեր է։ Նախագահ Ալիևի քույրը` Սևիլ Ալիևան, որ տևական ժամանակ է բնակություն է հաստատել Լոնդոնում, Ադրբեջանում հիմնադրել է «Space TV» հեռուստաընկերությունը, որն հիմնականում լուրեր և զվարճանքի թողարկումներ է հեռարձակում։ «Mossack Fonseca» ֆիրմայի փաստաթղթերի ուսումնասիրությունը ի հայտ է բերել Ալիևների անվան հետ կապված ընկերություններ՝ ոսկու հանքերի շահագործում, անշարժ գույք և բիզնես գործունեությունը։


«2005թ-ին նախագահի Ալիևի կինը` Մեհրիբան Ալիևան նշվել էր, որպես Պանամական «UF Universe Foundation» ընկերության երկու տնօրեններից մեկը։ Ընկերությունը ձևավորվել էր 2003թ-ին։ 2005 թ-ին «Mossack Fonseca» ֆիրմային Ալիևների անունից ուղարկված ծավալուն հայտով նախատեսվում էր, որ «UF Universe Foundation» պետք է վերահսկողություն սահմանի «AtaHolding» ընկերության նկատմամբ, որն ադրբեջանական խոշոր կոնգլոմերատ է։
2005 թ-ին մեկ այլ հայտով նախագահ Իլհամ Ալիևի երեք երեխաներն ու ադրբեջանական հարկային ծառայության բարձրաստիճան մեկ պաշտոնյա գրանցվել են որպես նշյալ ընկերության շահառուներ։ Իրականացված գործարքով ևս երկու գաղտնի ընկերություններ են հիմնադրվել նույն «Mossack Fonseca»-ի միջոցով, սակայն պարզ չէ, արդյոք հայտի գրանցումը երբևէ ընդունվել է։
«UF Universe Foundation» ընկերության գործունեությունը դադարեցվել է 2007-ին, 2014-ի հունվարին կոնգլոմերատի ներկայացուցիչը կրկին դիմել է «Mossack Fonseca»-ին կրկին ակտիվացնելու հայտով։ Բացի վերոնշյալից, Ալիևի դուստրերը տնօրինում են Պանամայում գրանցված օֆշորային ևս մեկ և Վիրջինյան կղզիներում գրանցված երկու ընկերությունների։ Պանամական ընկերությունը զգալի մասնաբաժին ունի Ադրբեջանում ոսկու հանքավայրերի շահագործմամբ զբաղվող ընկերությունների կոնսորցիումում։ Իլհամ Ալիևի քույրը «BVI» ընկերության միակ շահառուն և սեփականատերն է, որը գրանցվել է 2005թ.։
Որպես սեփականատիրոջ գրանցման հասցե նշվել էր Լոնդոնի արևմտյան արվարձանը, որտեղ բնակարանների միջին արժեքը կազմում է 9 միլիոն դոլար», -գրում է կոսորցիումը։ Գաղտնազերծված փաստաթղթերի կապակցությամբ լրագրողների՝ Ալիևի ընտանիքին ուղղված բազմաթիվ հարցումներն անպատասխան են մնացել։ Ալիևների գործարքները մասին պատմող էջին կցված են գաղտնազերծված նամակագրության նմուշներ, որոնք վերաբերում են ընկերությունների հայտերի գրանցմանն ու վերաձևակերպմանը։
Հրապարակման մեջ ինտերակտիվ քարտեզի տեսքով պատկերված են Իլհամ Ալիևի ընտանիքի ամեն մի անդամին առնչվող օֆշորային ընկերություններն ու միջնորդ կազմակերպությունների փոխհարաբերությունները։
Պանամայի նախագահ Խուան Կառլոս Վարելան հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է համագործակցել դատարանների հետ այն գործերի շրջանակում, որոնք կարող են հարուցվել Լրագրողական հետաքննությունների միջազգային կոնսորցիումի հրապարակման «հետքերով», որոնք օֆշորային ընկերությունների միջոցով իրականացված գործարքների մասին են, գրում է Associated Press-ը: Նրա խոսքով՝ Պանամայի ղեկավարությունը չի հրաժարվի տնտեսական ոլորտում ցանկացած անօրինական գործունեության հանդեպ «զրոյական համբերատարության» քաղաքականությունից։

Դիտվել է՝ 1108

Մեկնաբանություններ