«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Ո՞վ եք դուք և ի՞նչ եք ուզում

Ո՞վ եք դուք և ի՞նչ եք ուզում
09.02.2016 | 14:04

Ձեզ Անթալիայում տուն նվիրե՞լ են, ոչ էլ առանձնատու՞ն ծովափին, ուրեմն դուք հաստատ Ռոբերտ Ուոլտերը չեք: Դուք վերջերս 15 միլիոն եվրո ծախսե՞լ եք Ստրասբուրգում, ո՞չ, ուրեմն դուք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էլ չեք: ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում երկու զեկույցների քվեարկության նախորդ ու քվեարկության օրերին ձեզ այցելե՞լ են Իլհամ Ալիևի ու Էլմար Մամեդյարովի խորհրդականները, խորհուրդներ տվե՞լ են, ո՞չ, ուրեմն դուք ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունդը չեք: Ոչ էլ 200000 եվրոյի երե՞սն եք տեսել, ձեր բախտը չի բերել, անգամ Սերբիայի պատվիրակության անդամ չեք: Ուրեմն ո՞վ եք դուք: Ինչ անարդար է աշխարհը, Ռոբերտ Ուոլտերը իր համար Անթալիաներում կպտտվի, Միլիցա Մարկովիչին տուն չառան, իսկ նա Բաքվի երեսը պարզ արեց, ուրեմն հաստատ ծախսերը ավելանալու են: 15 միլիոն եվրոյին էլի մի քանի միլիոն ավելացրեք՝ Ռոբերտ Ուոլտերը այլևս պատգամավոր չէ, իսկ Միլիցա Մարկովիչը դեռ պատգամավոր է՝ կորած տեղ չէ, հաստատ պետք է գալու՝ տարին չորս անգամ հավաքվում են, հանձնաժողով, լիագումար՝ քննարկում, քվեարկություն, ինչ ասես կարող է լինել: Չլինի էլ, պետք է ստեղծել: Մանաթը գին չունի, նավթն էլ մանաթի պե՞ս, բայց ու՞մ է դա հետաքրքրում: Գործը մնում է գործ, իսկ եթե գործ կա, գործ անողը կգտնվի: Ազգությունը, պետությունը, կուսակցությունը կապ չունեն: Այսպես:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Հարցը մնաց՝ ո՞վ եք դուք: Դուք հայ եք և իբրև հայ՝ դժգոհ եք բոլորից ու ամեն ինչից: Ձեզ չեն հասկանում, չեն սիրում, չեն պահում-պահպանում, ձեր հարցերը չեն լուծում, ու ընդհանրապես՝ աշխարհում ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ է: Դուք իրավունք ունեք մեղադրել բոլորին, օրինակ, գնալ հեռուստահաղորդման ու ասել, որ հայ դիվանագիտությունը չի աշխատում, դեսպանատներում մարդիկ նստած՝ չգիտեն ինչով զբաղվել, ԵԽԽՎ ամբողջ պատվիրակությունը փոխել է պետք, աշխարհը փոխել է պետք, և ձեր գործը համարել ավարտված՝ մինչև մյուս հեռուստահաղորդում: Փող տան, չտան՝ էկրանին երևացիք, ուրեմն մյուս անգամ էլ կկանչեն: Ուրեմն ո՞վ եք դուք և ի՞նչ եք ուզում:

Դիտվել է՝ 1344

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ