ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Ոսկեգեղմ աշնան թուջե բերքը (ռեքվիեմ՝ հարց բյուր ցայտաղբյուրներին)

Ոսկեգեղմ աշնան թուջե բերքը (ռեքվիեմ՝ հարց բյուր ցայտաղբյուրներին)
30.10.2015 | 00:17

-Չե՞ք վախենում, որ ժողովուրդն իր բոլոր հույսերը Ձեզ հետ է կապում։
-Շատ եմ վախենում։ Այս ընթացքում 60000 նամակ են տվել ինձ։ Կարդում եմ՝ գիտե՞ս։ Բոլորը կարդում եմ ու ավելի եմ վախենում։ Այսպիսի վիճակ է ստեղծվել։ Առանց այն էլ ինձ հետ են ամեն ինչ կապում։ Կամ պիտի լեգիտիմ դարձնեմ այդ վիճակը, կամ պիտի թողնեմ-հեռանամ։


Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ հարցազրույցը ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ,
1999 թվական, մայիս («Իրատես», թիվ 65, 2015 թ. հոկտեմբերի 27-29)

16 ՏԱՐԻ ԵՎ 3 ՕՐ ԱՌԱՋ
(այգաբացին գրված ֆելիետոն)
16 տարի և 3 օր առաջ ձեր խոնարհ ծառան շփոթահար նավարկում էր խորհրդարանի միջանցքներում։ Դուք ինձ հարցնում եք, թե ինչո՞ւ, ես մեղայականս եմ ներկայացնում՝ ի պաշտոնե, զի ներկայացնում էի «Գործարար շաբաթ» թերթն ու 7 օրը 1 անգամ «Բեկում ակումբ» խորագրի ներքո հարցախեղդում էի երեք իրարամերժ պատգամավորների։ (Երանելի՜ ժամանակներ էին, հայոց բանակում անշեղորեն բարձրանում էր զինվորաբաժին կերակրի որակը, զուգահեռ ընթացքով սատկում էին կարգազանց ոջիլները։ Իսկ կառավարությունում էլ կենաց-մահու պատերազմ էր հայտարարվել վարչատնտեսական գիշատիչներին, մի խոսքով` Վաշինգտոնից մինչև Մոսկով ակնհայտ էր՝ Հայաստանում պետություն է ստեղծվում)։ Այդ խոնարհելի օրը (հուշեմ-հիշեք, Բաղրամյան պողոտայից 27 կմ հեռավորության վրա, հինավուրց և մագաղաթակոկ մի տաճարում, այսինքն՝ Սուրբ Էջմիածնում ձեռնադրվում է թվով 132-րդ Ամենայն հայոց Վեհափառ Հայրապետ) ժողովրդավարությունն իր ալեկոծման բարձրակետում էր, ԱԺ մուտք գործելը գրեթե նույնքան դյուրին բան էր, որքան այց-հյուրընկալումը «Թեմուրնոց» խորտկարանում։
Քայլում էի ոլոր-մոլոր (օրը լուսավոր-աշնանային էր, երեսփոխանները՝ գործնական ու խոհեմ), քանզի ԱԺ ներխուժեցի Բաղրամյան փողոցի կողմից, դարպասից, միլիցիոներներին ներկայացրի խորհրդային նմուշի անձնագիրս, անցաթուղթը ստացա և աջ ոտքս կախ գցեցի (ոտքից ձախլիկ եմ)։ Սպասում էի, որ ոստիկանները կխուզարկեն ցելոֆանե տոպրակս, ուր շաբաթաթերթի 32 օրինակ էր դարսված, և որոնք պետք է տարածեի խորհրդարանում։ Չխուզարկեցին, և դա էր քայլքիս ոլորմոլորությունը, քանզի եթե դուք կշռեք 32 թերթը, կհամոզվեք, որ այն մի ինքնաձիգի քաշ ունի։ Առակս զի՞նչ ցուցանե... ինքս էլ մինչ օրս չգիտեմ, բայց մի բան, վստահաբար, ցուցանում է։

16 տարի և 3 օր առաջ հայոց պետականությունը բարձրացավ զոհասեղան։ Բարձրացրին։ Ժամանակը հիմնավորեց, որ Հայաստանի կախյալությունը խիստ ձեռնտու է շատ շատերին, անկախությունը՝ ընտրյալ քչերին։ Վազգեն Սարգսյան-վարչապետն էր զոհասեղան բարձրանում։ Եվ այստեղ իրենց դերն ունեցան և՛ երկնային, և՛ երկրային ուժերը։ Այս պարագայում առակն այս շատ կարևոր մի խորհուրդ ունի. ներկա հասարակական-քաղաքական դաշտում սերմանել ընդամենը մի գաղափար, ի վերջո՝ մի ահազանգ հնչեցնել՝ գալիք սահմանադրական փոփոխությունից առաջ 180 աստիճանով շրջադարձվել և զուլալ մտքով ու անկեղծ սրտով սահմանել, թե այդ ինչո՞ւ դժոխքը բացեց երախն ու ոթեց երկրի գլխին «Հոկտեմբերի 27» կոչված հակապետական ժանտախտը։ Եվ մի՞թե ներկա օրերի հաղթական (հաղթական՝ համաձայն իշխանական գաղափարախոսության) արտագաղթը, աղանդավորական մղձավանջն ու ԼԳՏԲ-ականության պոռնկապահական ցուցքը նշյալ ժանտախտի արձագանքը չեն։ Հարկավ այո։
Ըստ իս, «Հոկտեմբերի 27» մոխրասև թղթապանակում փորագրված էին բազում հակապետական ծրագրեր և նախագծեր, գլխավորը՝ ՀՀ-ի անկախ պետականության կորուստն էր, հանգրվանը՝ ԱՄՆ-ի կամ ՌԴ-ի տաբատի գրպանիկներից մեկում։ Ի դեպ, նշյալ գրպանիկը բավականին օգտակար բան է տաբատակիր-ասպետի համար, գտնվում է սովորաբար առջևի մասում, գոտկատեղից քիչ ներքև, պորտից էլ միշտ դեպի աջ։ Այն լայն տարածում ուներ դեռ նախորդ դարում և շատ հարմար էր, ասենք, հոգապահուստ գումար, թալիսման կամ այլ նվիրական բան թաքցնելու համար։ Ոմանք այնտեղ թմրանյութ կամ աչքի ուլունք էին պահում, մի խոսքով՝ դա մի հուսալի զնդան էր, որտեղից փախուստ բնավ չկար։ ՈՒշագրավ էր գրպանիկի փողոցային պատվատիտղոսը՝ «պիստոնչիկ»։
Եվ, խնդրեմ, հանրապետությունը վերածվել է աշխարհաքաղաքական «պիստոնչիկ»-ի։ Ինչո՞ւ, ինչպե՞ս, հանուն ինչի՞։

ՎԱԶԳԵՆԻ ԳՈՌ ՍԽՐԱՆՔՆ ՈՒ ԱՄՊԱԳՈՌԳՈՌ ՍԽԱԼԸ
(օրը ճաշ դառավ, պամֆլետը թխենք)
Եվ, ահավասիկ, հանրապետությունը վերածվել է աշխարհաքաղաքական «պիստոնչիկի»։ Ինչո՞ւ, ինչպե՞ս, հանուն ինչի՞, գրողը տանի։
(Երկրային ուժերը, քուն, թե արթուն, ահ ու սարսափի մեջ էին։ Վազգեն Սարգսյանի, այս դավալեցի ֆիդայապետի քաղաքական-լևոնյան նենգադավի եղերական զոհի, միաժամանակ Սասնա ծռերի գենը կրող որձի ներաշխարհում պետական գործիչն էր արթնացել)։
(Երկրային ուժերը, քուն, թե արթուն, բախտորոշ թնջուկն էին փորձում լուծել. Վազգենը պնդում էր՝ կամ հանձնում ես վիթխարի գողոնիդ առյուծի բաժինը և փրկում ես բորոտ կաշիդ, կամ էլ անվանական ատրճանակդ հպում ես մաղձոտ քունքիդ։ Անշուշտ, չէր բացառվում մկնդեղ կուլ տալով ի վերին Երուսաղեմ ճանապարհվելու հնարավորությունը)։
Եվ ահա Վազգենը մի պետականակերտիչ զրույցի է հրավիրում Աշոտ Մանուչարյանին՝ «Ղարաբաղ» կոմիտեի ասպետին և երդվյալ լևոնամերժին։ (Նրանք չէին հանդիպել երկար տարիներ)։ Վազգենը կամենում էր ստեղծել համերկրային կոռուպցիայի դեմ պայքարի գլխավոր կոմիսարի ինստիտուտը։ Սա համաշխարհային հակակոռուպցիոն պայքարի եզակի հաջողված եղանակներից մեկն էր, վավերացված, ի դեպ, ՄԱԿ-ի մանդատով։ Կոմիսարն այս օժտված էր բացառիկ լիազորություններով։ Նա ենթարկվում էր բացառապես օրենքին և հենվում էր 3 ուժակենտրոնների վրա.
ա) Հանրապետության նախագահի,
բ) Ազգային ժողովի և
գ) երկրի վարչապետի։
Այստեղ հատկանշենք շա՜տ կարևոր մի հանգամանք, ճիշտ տասնյակին խփող անվրեպ մի գնդակ. գլխավոր կոմիսարի աշխատակազմը, ուսումնասիրելով կոռուպցիոն որևէ գործ, այն ուղարկում էր դատարան։ Եվ արդարադատության Թուր-կեծակին իջնում էր ազգադավ-պետականակուլ ստահակի պարանոցին։
Աշոտը՝ Մանուչարյան, «հակահեղափոխական» մի հարց է տալիս Վազգենին՝ Սարգսյան.
-Վազգեն, ասա անկեղծորեն, եթե քեզ վրա էլ գործ հարուցվի, կարո՞ղ եմ քեզ էլ ձերբակալել...
-Այո՛։
Այո՜, Վազգենին նահատակեցին օրեր անց, Աշոտին մահափորձեցին տարիներ անց, 2003-ին։
Ո՞վ է այսօր ի զորու զբաղեցնելու Վազգեն Սարգսյանի թափուր պատվանդանը։ (Չզարմանաք և չհուզվեք, երկրի ներկա նախագահը... եթե շա՜տ կամենա)։
Իսկ երկնային ուժերը կայացրել էին իրենց դատավճիռը դեռ 1996-ի աշնանը։ Հաղթել էր «Ղարաբաղ» կոմիտեի երկրորդ ծանրաքաշն ու Տեր-Պետրոսյանի հակոտնյան՝ Վազգենը Մանուկյան։ Ձայն բազմաց, ձայն Աստծո։ Այս պատվիրանը խախտեց Սպարապետը։ Այս պատվիրանի բիրտ անտեսումը առերեսվեց վարչապետ-սպարապետ Վազգենի ճակատագրին։ Այսօր ի՞նչ է կատարվում Հայաստանում։ Առանձնապես ոչինչ զարմանալի, զի ամեն բան զարհուրանքի խրախճանքի, մոլագար վայելչանքի և, անկասկած, այս երկուսի արու զավակ երկնային դատաստանի ու երկրային վրեժի հանգրվանում է։ Հանգուցալուծումն ուշանում է, սակայն ե՞րբ է այն ձախողվել, այդ ե՞րբ է զլացել և ուշացել ստի, ստորության, ստահակության և սրիկայության հիման վրա կարկատված պետությունների կառավարիչներին պատժելիս։ Երբե՛ք։ Եվ սա նույնքան անբեկանելի է, որքան բեկումնային են ներկա քաղիշխանության և քաղընդդիմության երկնաքեր արատները՝ հակապետականությունն ու ազգամերժությունը։

16 տարի և 3 օր էլ անց ակնհայտ է, որ հենց այդ օրը մի հսկա թուջե կողպեք կախվեց Մհերի դռան վրա։ Եվ այն, ինչն անհայտ սարսուռ էր պատճառում 1999-ի խոր աշնանը, 2015-ի անձրևաշող հոկտեմբեր ամսին արդեն մեզ տղմոտ ճահճից հրում է դեպի անհատակ անդունդը։ Ճահճում գոնե երերում, այնուհանդերձ, ջրի վրա էինք մնում։
Այսպիսով, Հայաստանն այսօր որբևայրի սիրուն կին է, որին փորձում են տիրել հարևանն ու եկվորը, քոչվորն ու օտար սրտակիցը։
Այսպես, Վաշինգտոնը քուն, թե արթուն երազում է Հայաստանին մանդատավորել Արաբացի Լոուրենսի դիվահար մտասևեռումներով։
Թուրք-ազերբայջանական երկշեղբ յաթաղանը Էրգրի ու Երկրի մայրամուտն է տենչում, սակայն չի հագենում Էրգրի բռնազավթմամբ, հավակնում է Երկրի զավթմանը։
Իսկ ուղղափառ ավագ եղբայր Մայր Ռուսիան բավականին բազմաբնույթ է հանդեպ մեզ։ Ահավասիկ, ռուս առաջադեմ մտավորականության համար Հայաստան-ԸՐՎպվՌÿ-ն քրիստոնեական միստիցիզմի անգնահատելի ու անհատնում շտեմարան է։
Ռուս չարքաշ մուժիկի համար ՈՐՎÿվօ-ն, այնուամենայնիվ, շատ ավելի տանելի են կովկասյան մյուս ժողովուրդներից, առհասարակ ասիացիներից, զի սթափ են, գործնական, և ինչին էլ նրանց ձեռքը դիպչում է, իսկույն կանաչում է։
Ա՜յ թե խորագետ է հնգաթև աստղով զարդարված Կրեմլը հանդեպ մեզ։ Հայը նրա համար իրեն ստորացուցիչ ինքնամոռացության աստիճանի նվիրված մեկն է, Հայքը՝ մի հզոր պատնեշ արևելյան հորդաների դեմ, ռուսական քաղաքակրթությունն էապես շենացնող մի կենաց երակ, որին միշտ էլ պետք է բռում պահել, կիսագաղութացնել, հետո էլ եղբայրաբար «կենակցել» հետը։

ՍՐԲԱԶԱՆ ՎԱԽԻ ԿՐԱԿՆ ՈՒ ՄՈԽԻՐԸ
(իրիկնահաց է, ժամն է սարկազմի)
60000 նամակը մի՞թե «չափեց վախդ», խենթ ու խոլական ղեկապետ Վազգեն։ Դու, հարկավ, լեգիտիմ մի երկիր էիր երազում, նրանք, անշուշտ, երկրիդ թլպատումն էին տեսնում։
Սակայն ոչինչ այս լուսնի տակ անհետ չի կորչում։ Դու թողեցիր ու հեռացար խռոված։ Նրանք մնացին, զի քեզնից «հարյուրապատիկ ուժգին» են սիրում Հայաստանը։ Ափսո՜ս, հազա՜ր ափսոս, որ նրանց սերը որկորային է, և գութը նրանց հանց գարեհատիկ է։ Եվ թող կյանքդ ու սխրանքդ, փորձությունդ և վախճանդ անվերապահ դաս լինեն գալիք վազգենների համար։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2619

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ