«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Գագիկ, որո՞ւ երթաս

Գագիկ,  որո՞ւ երթաս
10.02.2015 | 11:33

Երբ Պետրոսը գնում էր Երուսաղեմ, ուղեկցող պատանի աշակերտը հարցրեց` որո՞ւ երթաս, տեր (ո՞ւր ես գնում, տեր): Պետրոսը պատասխանեց.
-Գնում եմ Երուսաղեմ խաչվելու:
Սա ի միջի այլոց։
Իսկ հիմա` մի քանի հարց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, որոնք նրան անմիջականորեն տալու հնարավորություն չունենք և կարծում ենք` չենք էլ ունենա:
1. Արդյո՞ք պարոն Ծառուկյանը հասկանում է, թե ինչի միջով է ինքն անցնում.
ա) երբ Հայաստանի սահմաններում և Ղարաբաղում ուղղակի պատերազմ է, և Հայաստանը շրջապատված է մի կողմից` Թուրքիայով, մյուս կողմից` Ադրբեջանով։ Երկրներ, որոնք տարածաշրջանային զարգացումների այս փուլում բացառապես գտնվում են աշխարհի կենտրոնների ուշադրության և խնամքի ներքո, և շահերի տեսանկյունից անչափ մեծ արժեք ունեն Հայաստանի համեմատությամբ, և ինչպես եղավ 1915-ին, հնարավոր է նաև հիմա այդ շահերի համար հարմար պլատֆորմ ընտրվի հենց Հայաստանը, և մեր հաշվին արվի ամեն ինչ:
Ինչո՞ւ ազգի դարդը սրտին ծանրացրած Ծառուկյանը չի կանգնում երկրի ներկայացուցիչների կողքին, անկախ նրանից, թե վերջիններս որքան «հանցագործ, արյունոտ, մեղավոր ռեժիմ» են, իսկ ինքը` պարոն Ծառուկյանը, մաքրամաքուր, ձյունաճերմակ, անաղարտ, բարոյական, հայրենիքի շահը մշտապես իր բոլոր կարգի հարմարավետություններից բարձր դասող և այդ առնչությամբ ոչ մի կոմպրոմիսի չգնացող:
բ) Հայաստանը պատրաստվում է Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին: Շատ հետաքրքիր է, որպես կուսակցություն, ԲՀԿ-ն ինչ է անում այդ ուղղությամբ, բացի սահմանադրական բարեփոխումների մասին իր մտահոգություններից ու ժողովրդին ոտքի հանելուց` նույն Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի օրերին:
2. Արդյո՞ք Ծառուկյանը գիտի քաղաքականության ոսկի կանոնը. խաղում են քեզնով, շահում ես ոչ դու:
Արդյո՞ք, բացի ներքին «հետքից», Ծառուկյանը գիտի, որ իր խաղացած խաղում բաժին ունեն և՛ Արևմուտքը, և՛ Ռուսաստանը:
Նրանք ցանկանում են ճնշել Սերժ Սարգսյանին` ոչ Ծառուկյանի և յուր «պատրոնի» գեղեցկագույն աչքերի համար, այլ բացառապես Ղարաբաղի ¥ես չեմ լվանում Սերժ Սարգսյանի «հետքերը», կարծում եմ, որ նա նույնպես բազում ու բազմաթիվ սխալներ ունի. խնդիրն այս պարագայում երկրին ու ոչ անձին է վերաբերում¤:
Կխաղան Ծառուկյանով գերխաղացողները, կպայմանավորվեն Սերժ Սարգսյանի հետ` վերջում: Ոչ թե որ միշտ այդպես է եղել, դրա համար, այլ որ իրենք խաղում են Ծառուկյանով` հատկապես դրա համար:
3. Արդյո՞ք ԱԺ աշխատանքները բոյկոտելու կոչ անող ԲՀԿ-ն կգնա բոյկոտի ոչ միայն իրենց կուսակցի, այլև Պերմյակովին Ռուսաստանից Հայաստանին տալու պահանջով նաև (թե՞ չի ցանկանա Ռուսաստանի խաթրին կպչել):
Եվ վերջապես.
4. ԲՀԿ-ն չի՞ «վախենում», որ մինչ հասնի բոյկոտ հայտարարելու պահը, այն է` հաջորդ քառօրյան, որը մեկնարկելու է փետրվարի 23-ին, հայտնաբերված կլինի հանցագործը, և որ ավելի կարևոր է` ԲՀԿ-ն քանդված ու «հյուծված» կլինի, ինչի վտանգը միշտ էլ եղել է, ինչի մասին մշտապես է խոսվել, և նրա գործարար (և ինչու միայն) պատգամավորները Ծառուկյան Նիլոլայիչին ասած լինեն.
-Բավ սիրեցինք, մնաս բարյավ:
Հը՞:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1396

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ