ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Մավրն արեց իր գործը, բայց նա դեռ չի հեռանա

Մավրն արեց իր գործը,  բայց նա դեռ չի հեռանա
06.02.2015 | 00:33

Փորձենք հասկանալ՝ Բերձորի քաոսը որքանով էր կառավարելի, ով էր այն կառավարում, մնացյալքը որքան «փայ» ունեին այնտեղ:
ա) Սկսենք դրսի խաղացողներից: Ռուսաստանը, ասել ենք, նպատակ ունի ՀԱՊԿ-ԵԱՏՄ շրջանակներում նույն Բերձորի, այն է` Լաչինի «պռնկին» խաղաղապահներ տեղակայել: Այնպես որ, կամա-ակամա սէֆիլյանական «ծեծված» ավտոշարասյունը և դրա պատճառով ստեղծված քաոսը, այն է` «արտակարգ իրավիճակների վերացման» «հրատապությունը», ռուսա-ՀԱՊԿ-ական միջամտության ուղղակի և «խոր» անհրաժեշտություն կարող է առաջացնել, եթե սէֆիլյանական «հինգերորդ շարասյունը» նաև հետագայում ուղղություն վերցնի դեպ Արցախ։ Բուրջհամուդյան և խմբապետական իր «սկիզբը» չհաղթահարած Ժիրայր Սէֆիլյանը պնդում էր, թե ցեղասպանության անունից` Հայաստանի ներքաղաքական հարցերով էլի է «գնալու» Ղարաբաղ:
Միանգամից «երկու նապաստակ» խփելով` նախկինում ազերիներին խփող գործիչը Բերձորի «ափին» «հաղթանակը» տարավ վասն ազերի-թրքական ալյանսի և գուցե… վասն մի քանի հոգու Հայաստանում:
Կարող ենք արձանագրել. կատարվածը փառահեղ հենք կդառնա, որ Գալիպոլիի տոնակատարությունները «տոնող» Թուրքիո նախագահ Էրդողանը ոչ միայն ուրախանա, այլև կարողանա բացահայտ և քողարկված հասնել այն բանին, որ աշխարհի հզորները, ովքեր հայտնվել էին շեքսպիրյան Համլետի դիլեմայի առաջ` գնա՞լ, թե՞ չգնալ Թուրքիա (թե՞ գնալ Հայաստան) խնդիրը շատ հեշտ լուծեն. հարյուր տարի շարունակ իրենց զոհերին գուրգուրող Հայաստանն ու Ղարաբաղը շատ վտանգավոր են, էնտեղ գնալն անվտանգ չէ, քանզի էնտեղ լեզու չի գտնում նույն էթնոսը` նման կարևեր ու կարևոր օրով, էլ ո՜ւր մնաց հայերը «լեզու» գտնեն ազերիների ու թուրքերի հետ։ Իսկ մենք ինչո՞ւ պետք է գնանք «անվտանգություն» չունեցող այդ երկիրը… Արցախի նախագահ Բակո Սահակյանը մի ամբողջ ամիս այս իրողությունն էր բացատրում Սէֆիլյանին ու նրա «հայրիկներին» և հորդորում էր չանել այդ քայլը։
բ) Արևմուտքին նման լարվածություններն ու բախումները հնարավորություն կընձեռեն ոչ միայն ուժեղացնելու ռուսական ռիտորիկան Հայաստանում` ընդդեմ 102-րդ ռազմաբազայի, այլև իր կողմից սնվող քաղաքական ուժերին լավագույնս դասավորելու նույն Ղարաբաղում և «նրա շուրջ» (ուր առաջիկայում ընթանալու են խորհրդարանական ընտրություններ), վերադասավորվել Հայաստանում, փորձելով հասնել այն բանին, որ Հայաստանը ճանաչի Ղարաբաղի անկախությունը, ինչն էլ մեկընդմիշտ անհնար կդարձնի ռուսական զորքի մուտքը դեպ Լաչին, որպես առանձին պետություն:
գ) Եվ վերջապես «ներքին» հետք: Ի՞նչ արեցին արցախյան (ինչո՛ւ միայն) իշխանությունները, տեսանք. նրանք սևով սպիտակի վրա խիստ հստակ հասկացրին «կոնկուրենտ ֆիրմային», որ թույլ չեն տա հարամել Ցեղասպանության տարելիցը, պահպանելու են ստատուս-քվոն Ղարաբաղում ոչ միայն հակամարտության, այլև ներքաղաքական առումով, մայիսյան ընտրություններում փորձելու են «հաղթողական» լինել նախ` Ղարաբաղում, ապա` հայաստանյան սահմանադրական բարեփոխումներում և հանրաքվեում, նաև` խորհրդարանական ընտրություններում, իսկ հետո… նախագահական ընտրություններին բանը չի հասնի, քանզի Հայաստանն արդեն կլինի խորհրդարանական երկիր և «կիսելու-կիսմսելու», հարամելու, հատկապես նահատակների հանգիստն ու սրբադասումը, ասել է` երկնքի գործերին խառնվելու անհրաժեշտություն չի լինելու:
Եվ հիմա թույլ տանք մեզ ասել` «այստեղ» և «հիմա», միա՛յն այստեղ և միա՛յն հիմա, ուրիշ ո՛չ մի տեղ մի՛ փնտրեք Բերձորի գաղտնիքն ու «հմայքը»։ Իսկ այդ մասին, չգիտես ինչու, և՛ իշխանությունները, և՛ «կոնկուրենտ ֆիրման» չեն խոսում, խաղը վարում են, ինչպես ռուսը կասեր՝ «ՑպՎվօռ», յուրաքանչյուրն իրեն հայտնի պատճառներով:
Ասված է սակայն. «Չկա բան, որ հայտնի չդառնա»:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1570

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ