ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Շոուն շարունակվում է, զինվեք համբերությամբ

Շոուն շարունակվում է,  զինվեք համբերությամբ
28.03.2014 | 00:39

Այն, ինչ բեմականացնում են ոչիշխանական կոչված ուժերը՝ ԲՀԿ առաջնորդությամբ, մեղմ ասած, դուրս է անգամ շոուի ժանրից և, «հաղթահարելով» Դյուրենմաթի հայտնի ասույթը՝ «Քաղաքական թատրոնը, փաստորեն, հաղթեց իմ իրական թատրոնին», սկսել է նոր «եզերքներ» նվաճել: Այնուհանդերձ, փորձենք չկորցնել բանականությունը և կատարվածի ընդերքում քաղաքական նշույլներ գտնել:
Այսպիսով, քաղաքական օրակարգը վերը նշված ուժերի համար հակացուցված է, և նրանք Հայաստանում անելիք չունեն այլևս: Պարզաբանենք` ինչու։
ա) Նրանք տանտերը չեն այլևս Ազատության հրապարակում և վերապահումներով են ընդունվում քաղաքացիական հասարակության, շարժումների կողմից, ինչն իր հերթին նշանակում է`
բ) Մոդերատորը, լինի Քոչարյանը, լինի Ռուսաստանը, ինչպես նաև բուն հասարակությունը, նրանց հետ առանձնապես, եթե չասենք` ոչ մի հույս չի կապում:
գ) Նրանք այլևս անելիք չունեն խորհրդարանում: Եվ որքան էլ Գալուստ Գրիգորիչը «սպառված» համարվի, նախորդ օրը խիստ դիպուկ բնորոշում տվեց վերջիններիս գործունեությանը. գալիս` նույնական ծես են կատարում, գնում` էլի գալիս, նույն ծեսն են կատարում: Ծեսը, անուշտ, առնչվում է վարչապետի աթոռի գրավման «միստիկ» արարողակարգին, քաղաքագիտորեն ձևակերպած` տարբեր հանձնաժողովների ստեղծմանը` ամեն ինչի և ամենքի մասին: Քանզի օֆշորային թեման, որքան էլ ռետինի նման ձգեցին, «ճլտտացրին», բան դուրս չեկավ, սպառվեց: Հացը կար, բայց ահա թատրոնն ուշանում էր, վարչապետի աթոռը Սերժ Սարգսյանը ոչ մի կերպ չէր ազատում հասցեատիրոջ` «թատրոնի ռեժիսորի» համար, ու նո՜ր սցենարներ էին գրվում` նույնքան անտաղանդ, որքան դրանց կատարումն էր:
Վերջին հանձնաժողովական ռանդևուն ընդհանրապես ավարտվեց խոր ֆիասկոյով: Որովհետև ծեսը ոչ միայն հոգնեցրել, այլև հաշվարկի էր ենթարկվել: Սակայն մինչ այդ մեկ միջանկյալ միտք ևս:
դ) Շարունակվող անհամ «շոուից» ոչ այնքան Գալուստ Գրիգորիչն ու վարչապետանոցն են հոգնել, որքան ԲՀԿ-ն: Առավել ստույգ` նրա որոշակի թևը. գործարարներ, լուրջ մտածող մարդիկ, որոնք այսուհետ պահանջում են բաց խաղ, հասկանալի օրակարգ, որովհետև ո՛չ իրենք, ո՛չ էլ Ծառուկյանը փորձադաշտ չեն «որոշների թաքուն նպատակները» իրականացնելու համար:
ե) Ահա և «կոնկուրենտ» ֆիրմայում էլ շատ լավ գիտեն Ծառուկյանի իրական արժեքը, ուժը և նաև` քաղտեխնոլոգիան, որ ամեն ինչից ճվճվալով հոխորտացող ուժին անհրաժեշտ է տեղը դնել` Ծառուկյանի մասին մի քանի նախադասություն բարձրաձայնելով: Ինչն էլ արեց ֆինանսների երիտնախարար Դավիթ Սարգսյանը, որը ԲՀԿ-ի ասածից, երկար «որոնումներից» հետո գտել էր, որ մանր ու միջին ձեռնարկատերերին առաջին վնասը հասել է հենց պարոն Գագիկ Նիկոլայիչից, ով տարեկան յոթ-ութ միլիոն դոլարի շահույթ ունի միայն խաղատնային բիզնեսից:
Խաղատունը` խաղատուն, քաղաքականությունը` քաղաքականություն. իմա` կեսարինը` կեսարին, Աստծունը` Աստծուն, բայց ասենք, որ խոսել է ընդամենը ֆինանսների նախարարը, որն էլ իր հերթին սիրում է «մեծանալ» ու ընդամենը «դուռակի» խաղալ:
Բա «մեծերն» ինչե՜ր կխաղան, եթե պետք լինի:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1427

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ