«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Էլ ստե՞լս որն է…

Էլ ստե՞լս որն է…
11.07.2008 | 00:00

Շիկահողի պետական արգելոցի գլխին վերջին տարիներին ինչ ասես` չի գալիս: Մեկ Ռոբերտ Քոչարյանն ու նախկին կապի և տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանն են որոշում «դուզ Մթնաձորի միջով» կապվել հարևան Իրանին, մեկ ինչ-որ մարդիկ են աչք տնկում տարածքին` կամենալով «դաչեք սարքել», հիմա էլ, խնդրեմ` ընդամենը 135 վայրի վարազները, որ ապրում են այստեղ, սկսել են անկվել, և վտանգ կա, որ դա աֆրիկյան ժանտախտ կոչված աղետն է:
Համաձայն Սյունիքի մարզպետարանի պաշտոնական կայքէջում (www.syunik.am) տեղակայված ինֆորմացիայի` անկված վայրի վարազների քանակն արդեն գերազանցում է 4 տասնյակը, իսկ արգելոցի տնօրենը տեղեկացրել է, որ 2 օր առաջ ևս 2 վարազի անկման դեպք է գրանցվել` Մթնաձորի տարածքում:
Այլ անուն տալ այս երևույթին, քան խայտառակություն, չես կարող: Այլ երկրներում հիմա միջազգային աղմուկ էին բարձրացրել, օգնություն էին խնդրել, եթե սեփական ուժերը չէին բավարարի հարցը լուծելու համար, իսկ մերոնք, ահա, գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության և անասնաբուծության պետական տեսչության պետ Գրիշա Բաղյանի դեմքով զբաղված են խաբեությամբ և ծածկադմփոցով, հայտարարելով, թե այդ լուրերն իրականությանը չեն համապատասխանում: Իբր` միայն ապրիլին է այդպիսի մի դեպք գրանցվել, ու վերջ, էլ նման բան չի կրկնվել:
Հետաքրքիր է` պարոն Բաղյանն անձա՞մբ է եղել Շիկահողում, թե՞ նրան տեղեկացրել են այդ մասին: Եվ հետո` եթե իրականությանը չի համապատասխանում այս լուրը, ինչու՞ Սյունիքի մարզպետին դատի չեն տալիս` հասարակությանը շփոթեցնելու և մարզի պաշտոնական կայքէջով սուտ լուրեր տարածելու համար: Թե՞ Բաղյանը մի ձև կգտնի այս հարցին չպատասխանելու համար (ի դեպ, նրա հետ անձամբ զրուցելու մեր բոլոր ջանքերն իզուր անցան. կամ տեղում չէր, կամ խորհրդակցության էր, կամ նոր էր դուրս եկել) ու նաև կպնդի, որ արգելոցին հարակից գյուղերում` Շիկահողում, մյուս վայրերում այլևս խոզերի անկման դեպքեր չկան: Ա՜յ քեզ բան, եթե լրագրողները սրա մասին խոսում են, հո չե՞ն ասում` Բաղյանին կամ մյուսներին կանգնեցրեք պատի տակ ու…հասկանալի է: Բայց ստե՞լս որն է: Էն էլ` Շիկահողի պարագայում, էն էլ` վայրի վարազների դեպքում, որոնք հնարավոր է` Կարմիր գիրք անցնեն հենց այս ստախոսության արդյունքում…

Գոհար ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 10733

Մեկնաբանություններ