ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

Միակ արևմտյան պարտնյոր-կուրատորը մնացել է Բեռլինի հեծանիվը

Միակ արևմտյան պարտնյոր-կուրատորը մնացել է Բեռլինի հեծանիվը
18.07.2024 | 12:22

Ճի՞շտ եմ հիշում, որ «Հայաստանը՝ կարմիր շորերով, թունելի մեջ էր, որտեղ մի կողմից արջն էր, մյուս կողմից՝ ցուլը՝ պատրաստ հոշոտելու»: Եթե ճիշտ եմ հիշում, մի հատ հարցնենք՝ ինքը էդ ընթացքում ինչի՞ ա թռել Բեռլին՝ հեծանիվ քշելու:

Իրականում միակ արևմտյան պարտնյոր-կուրատորը մնացել ա Բեռլինի հեծանիվը, դրա համար էլ հեծնել ՝քշում ու քշում ա:

Մակրոն՝ մինուս:

Շարլ Միշել՝ մինուս:

Բորել՝ մինուս:

Բլինքեն՝ շուտով մինուս:

Հեծանիվը՝ պլյուս: Կեցցե հեծանիվը:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 2462

Մեկնաբանություններ