ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Համաշխարհային կրոնների օլիմպիադայում

Համաշխարհային կրոնների օլիմպիադայում
26.09.2024 | 12:07

...որովհետև ծեսն ու ավանդույթը կերել են հավատքը... որովհետև մենք նենց ենք բռնվում կուռքից, ինչպես շարժվող ավտոբուսի մեջ բռնակից են բռնվում... մեր իսկական կրոնը փառավոր անցյալն ա... աշխարհի առաջին քրիստոնյա ազգ լինելը մեր համար ավելի կարևոր ա, քան քրիստոնյա լինելը...

...ո՞վ ա վախենում հեթանոսական աստվածուհուց՝ նա, ով քրիստոնեությունը հեթանոսությունից չի էլ տարբերում ու հեթանոսական աստվածուհու մեջ իր Աստծո մրցակից ա տեսնում... քրիստոնեությունը ռոմանտիկ հեթանոսություն ա...

...մենք խաչից բացի ուրիշ կուռք չենք ճանաչում, մյուսները հնացած մոդել են՝ լավ չեն աշխատում... խաչերի ռազմավարական տեղորոշումը կարևոր նշանակություն ունի երկրի պաշտպանության գործում... մեր Աստվածն ամենաուժեղն ա, հունահռոմեական ոճի ըմբշամարտի ոսկե մեդալն ա շահել համաշխարհային կրոնների օլիմպիադայում, անպայման վրեժ կլուծի մեր համար... չամիչով փլավի հոյակերտ արձանը ներկած ձվերի արանքում...

...չէ՛, խոսքը հավատքի մասին չի, այլ հավատի՝ մենք ոչ մի բանի չենք հավատում, անգամ ինքներս մեզ...

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 7531

Մեկնաբանություններ