«Լոբի մաքրողների» կառավարությունը երեք ամսում «30» մետրանոց մի կամուրջ չի կարողանում սարքել:
Թքած-կպցրած երկաթից կամրջակը շարքից դուրս է եկել, նորը դարձյալ ժամանակավոր է լինելու:
Ի վերջո, ե՞րբ կսկսեն 7 համայնքն արտաքին աշխարհին կապող նոր կամուրջ կառուցել. «լոբի մարքողների» կաբինետն ունի հնարավոր բոլոր արդարացում-«կրուտիտները», բայց՝ ոչ հստակ պատասխան ու ժամկետներ:
(Սրա ենթատեքստն էլ գիտեմ իհարկե, բայց դեռ չեմ բարձրաձայնի):
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հ.Գ.
Ախթալայի՝ մազից կախված կամուրջը մեր երկրի լավագույն արտացոլանքն է:
Պետության կոտրած ողնաշարը էլ կպցնում են բինտ-սանտավիկ կարկատանով: