Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Ափսոս...

Ափսոս...
14.01.2024 | 11:41

Ափսոս այն նուրբ բողբոջներին,

Որ երբեք չկոկոնեցան,

Ափսոս դալուկ կոկոններին,

Որ այդպես էլ չբացվեցան,

Ափսոս չքնաղ ծաղիկներին,

Որ բացվեցան, սակայն, ավա՜ղ, չսերմացան,

Հազար ափսոս այն սերմերին,

Որոնք հեռու՜ հեռվում ընկան,

ՈՒ բացվեցան, սակայն, անբույր,

Որ հայրենի քամիներից չառան համբույր,

Որոնց չքնաղ թովչանքներով

Օտար աչքերը հիացան,

Որոնք իրենց արմատներից օտարացան...

Հազար ափսոս այն սերմերին,

Որ քարերի վրա ընկան,

Տրորվեցին, անհետացան,

Որ անջրդի հողում ընկան

ՈՒ ծարավից շուտ չորացան,

Որ փշապատ հողում ընկան

ՈՒ փշերից խեղդվելով՝ չբացվեցան...

Հազար ափսոս ծաղիկներին,

Որոնք պիտի՛ որ ապրեին,

Որ բացվեցին ու սերմեցին՝

Սակայն, ավա՜ղ, կյանք չունեցան...

12.01.2024

Լաուրա ԱՄԻՐԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2752

Մեկնաբանություններ