ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Փոք­րիկ Իշ­խա­նը» Ար­սեն Մեհ­րա­բյա­նի մեկ­նա­բա­նու­թյամբ

«Փոք­րիկ Իշ­խա­նը» Ար­սեն Մեհ­րա­բյա­նի մեկ­նա­բա­նու­թյամբ
14.10.2019 | 21:01

Գաբ­րիել Սուն­դու­կյա­նի ան­վան թատ­րո­նում տե­ղի ու­նե­ցավ Ան­տուան դը Սենտ Էք­զյու­պե­րիի «Փոք­րիկ Իշ­խա­նը» վե­պի հի­ման վրա բե­մադր­ված բա­լե­տա­յին ներ­կա­յաց­ման ա­ռաջ­նա­խա­ղը: Բե­մադ­րու­թյու­նը ՀՀ վաս­տա­կա­վոր ար­տիստ ԱՐ­ՍԵՆ ՄԵՀ­ՐԱ­ԲՅԱ­ՆԻՆՆ է, կա­տա­րու­մը՝ Երևա­նի պա­րար­վես­տի պե­տա­կան քո­լե­ջի սա­նե­րի­նը:

-Պա­րոն Մեհ­րա­բյան, ին­չու՞ ո­րո­շե­ցիք բե­մադ­րել «Փոք­րիկ իշ­խա­նը» ստեղ­ծա­գոր­ծու­թյու­նը:
-Ա­ռա­ջար­կը պա­րար­վես­տի քո­լե­ջի տնօ­րեն Հաս­միկ Մար­կո­սյա­նինն էր: Ճիշտն ա­սած, այդ պատ­մու­թյան մա­սին մո­ռա­ցել էի: Վա­ղուց էի կար­դա­ցել, ե­րի­տա­սարդ ժա­մա­նակ, բայց ա­սա­ցի, որ նո­րից կու­սում­նա­սի­րեմ պատ­մու­թյու­նը: Գիր­քը կր­կին կար­դա­ցի, դի­տե­ցի 70-ա­կան թվա­կան­նե­րին էկ­րա­նա­վոր­ված ֆիլմ-մյու­զիք­լը: Ի դեպ, այդ ֆիլ­մում նկա­րա­հան­վել է հայտ­նի դե­րա­սան, պա­րող Բոբ Ֆո­սը: Ո­րո­շե­ցի, որ ե­թե բե­մադ­րե­լու եմ «Փոք­րիկ իշ­խա­նը», այն պետք է հիմն­ված լի­նի այդ մյու­զիք­լի վրա:
-Աշ­խար­հում ա­մե­նա­շատ վա­ճառ­ված գիր­քը Էք­զյու­պե­րիի «Փոք­րիկ իշ­խանն» է: Կար­ծում եք` «Փոք­րիկ իշ­խա­նի» Ձեր մեկ­նա­բա­նու­թյու­նը նու՞յ­նպես կա­րող է գրա­վել, հե­տաք­րք­րել, հու­զել հան­դի­սա­տե­սին:
-Ես հու­սով եմ, որ կհե­տաք­րք­րի, կհու­զի ոչ միայն մեր, այլև եվ­րո­պա­ցի հան­դի­սա­տե­սին: Հույս ու­նենք ու սպա­սում ենք, որ այս ներ­կա­յա­ցու­մը դուրս կգա Հա­յաս­տա­նի սահ­ման­նե­րից:
-Պա­րար­վես­տի քո­լե­ջի սա­ներն ար­դա­րաց­րե՞լ են Ձեր սպա­սե­լիք­նե­րը, և Ձեր խոսքն ու՞մ է ա­վե­լի շատ հաս­ցեագր­ված՝ մե­ծե­րի՞ն, թե՞ փոք­րե­րին:
-Պա­րար­վես­տի քո­լե­ջում կան շատ տա­ղան­դա­վոր ե­րի­տա­սարդ պա­րող­ներ, ո­րոնք հա­ջո­ղու­թյամբ են լու­ծում ի­րենց առջև դր­ված խն­դիր­նե­րը: Ճիշտն ա­սած, ներ­կա­յաց­մա­նը մաս­նակ­ցում էին պա­րող­ներ նաև օ­պե­րա­յին թատ­րո­նից: Կար­ծում եմ` մեծ աշ­խա­տանք է ար­վել: Ներ­կա­յա­ցու­մը և փոք­րե­րի հա­մար է, և մե­ծե­րի: Փոր­ձել եմ գտ­նել Էք­զյու­պե­րիի կարևոր ու­ղերձ­նե­րը և փո­խան­ցել հան­դի­սա­տե­սին:
-Որ­քան գի­տեմ, Շվե­դիա­յի ար­քա­յա­կան բա­լե­տի ար­տիստ­նե­րից եք, շա­րու­նա­կու՞մ եք հա­մա­գոր­ծակ­ցել նրանց հետ: Ի՞նչ ծրագ­րեր ու­նեք առ­հա­սա­րակ:
-Այս տա­րի վեր­ջաց­րի իմ հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը Շվե­դիա­յի Ստոկ­հոլ­մի ար­քա­յա­կան բա­լե­տի հետ: Հի­մա աշ­խա­տում եմ որ­պես ա­զատ ար­տիստ: Այս­տեղ եմ ար­դեն 3 ա­միս և աշ­խա­տե­ցի այս բե­մադ­րու­թյան վրա: Պատ­րաստ­վում եմ Ստոկ­հոլ­մում ե­լույթ ու­նե­նա­լու Շեքս­պի­րի «Մակ­բեթ» ներ­կա­յաց­ման մեջ և դա­սա­վան­դե­լու եմ տար­բեր դպ­րոց­նե­րում: Ծրագ­րել եմ նո­րից վե­րա­դառ­նալ Հա­յաս­տան նոր բե­մադ­րու­թյուն­նե­րով:


Ճե­պազ­րույ­ցը՝ Ան­ժե­լա ՎԱՐ­ԴԱ­ՆՅԱ­ՆԻ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 34324

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ