-
14.08.2024|
12:35
ՌԴ Կուրսկի մարզ, ուկրաինական բանակային զորամասերի (ոչ պակաս 10 հազար զինվոր և սպա) և թվով 4 առանձին վարձկան միավորումների, մոտ 4 հազար մարդ, ներխուժումը, սովորական սադրանք չէ և ոչ էլ արկածախնդրություն:
-
14.08.2024|
11:41
Թուրքիայի նախագահ Էրդողանը, այս էլ որերորդ անգամ, դրական լույսի ներքո հիշում է Հայոց ցեղասպանության իրականացման պարագլուխներից հանդիսացող Էնվեր փաշային։ Դա նույնն է, որ Գերմանիայի այսօրվա ղեկավարը հիշեր Հիտլերին, Հիմլերին կամ Գեբելսին, այն էլ՝ դրական լույսի ներքո...
-
14.08.2024|
11:33
Որևէ անձ կամ քաղաքական ուժ, ով պնդում է, որ այս քաղաքական համակարգի ու պետական կառավարման ձևի բնույթի շրջանակներում իշխանության գալու դեպքում միայնակ մեզ կհանի ծանր վիճակից, կամ անուղղելի լավատես է կամ դատարկ ինքնավստահ կամ խաբեբա կամ... կամ...
-
14.08.2024|
11:05
Տեսեք ռուսներին և ուկրաինացիներին ու հասկացեք, թե ինչ է իրականում պատերազմը, և ինչպես են այն վարում։ Մեզ մոտ շատերը դեռ պատկերացնում են, թե պատերազմը պարզապես զինվորների միջև կռիվ-կռիվ է:
-
14.08.2024|
10:29
Կան ազգեր, որոնք պետություն չունեն: Կան նաև պետություններ, որոնց բնակչությանը ազգ անվանել չի կարելի: Մեր դեպքում պետություն ունենալ, առանց ազգ լինելու, պատկերացնել հնարավոր չէ:
-
14.08.2024|
10:05
Ժամանակի ընթացքում ժողովրդական միտքը ձևավորել է «օրինական թալան» հասկացությունը։
-
14.08.2024|
09:56
ՀՀ անբաժանելի մաս հանդիսացող Արծվաշենը հանձնվեց (փոխանակվեց) 1992 թ. օգոստոսին: Դա նշանակում է, որ Արծվաշենի հանձնման (փոխանակման) պահին արծվաշենցիներից շատերն արդեն սեփականաշնորհել էին իրենց պատկանող հողատարածքները և այլ անշարժ գույքը: Վերջիններիս սեփականության վերաբերյալ ողջ տեղեկատվությունը պետք է պահպանված լինի ՀՀ Ազգային արխիվում, հետևաբար,այն հիմք է հանդիսանալու նոտարներում և Կադաստրի կոմիտեում` Արծվաշենի հողատարածքների և այլ անշարժ գույքի հնարավոր առուվաճառքի համար:
-
14.08.2024|
08:54
Քայլիստկա Լուլուն կա՛մ անգրագետ է, կա՛մ էլ դիտավորյալ խաբում է մարդկանց, թե, իբր, եթե սահմանին սահմանապահ զորքեր են կանգնած, ապա դա ապահովագրում է մարդկանց պատերազմից, քանի որ սահմանապահները չեն կրակում և պատերազմ չեն վարում:
-
14.08.2024|
07:53
Իշխանամերձ ԶԼՄ-ներում առավոտից աննախադեպ ակտիվություն է. հայտնում են Միքայել Մինասյանի դեմ հարուցված նոր քրգործի, դրա 76 դրվագների և վերջապես՝ պետությանը հասցված 350 միլիոն դոլար վնասի մասին:
-
14.08.2024|
06:52
Իշխանության քարոզչության հիմքում ընտրական տրամաբանությունն է, որտեղ որպես առաջնահերթություն դրված է մարդկանց համոզելը, որ իրենք խաղաղություն են բերելու: